ԱՄՆ-ի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի զինանշան
Great Seal of the United States (obverse).svg
Մանրամասնություններ
Կրիչ ԱՄՆ
Հաստատված 1782
Վահանաբռնիչներ Արծիվ
Օգտագործում Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինանշանը ընդունվել է 1782 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի վրա պատկերված է արծիվ։ Այն ազգային խորհրդանիշ է Միացյալ Նահանգներում։ Մեկ թաթով նա բռնել է 13 նետ, իսկ մյուսով՝ ձիթապտղի ճյուղ՝ խորհրդանշում է, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է խաղաղություն, բայց միշտ պատրաստ է պատերազմի»: Ձիթապտղի ճյուղը ավանդաբար ունի 13 տերև եւ 13 ձիթապտուղ։ Արծվի գլուղը նայում է դեպի ձիթապտղի ճյուղը, ինչը նշանակում է ավելի մեծ նախապատվություն խաղաղության, այլ ոչ թե պատերազմ ։ Արծիվը իր կտուցով բռնել է գրություն 13 լատինական տառերով «E pluribus unum», որը նշանակում է «Շատերից–միակը»: Արծվի գլխավերևում կա 13 աստղեր՝ կապույտ ամպի մեջ։ Աստղերը դասավորված են շարքերով 1-4-3-4-1 հերթականությամբ, որոնք կազմում են վեցանկյուն։ Արծվի կրծքի վրա պատկերված է վահան՝ ԱՄՆ–ի դրոշի գույներով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը օգտագործվում է տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]