Կոստա Ռիկայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոստա Ռիկայի վարչական բաժանում, համաձայն Կոստա Ռիկայի սահմանադրության[1] 168-րդ հոդվածի` երկիրը բաժանված է 7 նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են 81 կանտոնների, որոնք ղեկավարվում են կանտոնների բնակչության կողմից ընտրվող քաղաքագլուխների կողմից, իսկ կանտոնները բաժանվում են շրջանների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ռիկայի գերբը: Յոթ աստղերը խորհրդանշում են երկրի յոթ նահանգները

Կոստա Ռիկայի գերբը բաղկացած է յոթ աստղերից, որոնք խորհրդանշում են երկիրը կազմող յոթ նահանգները։ Կոստա Ռիկայի անկախության հռչակումից և 1848 թվականի նոյեմբերի 30-ին Սահմանադրության ընդունումից հետո, 1848 թվականի դեկտեմբերի 7-ին հրապարակվեց № 36 օրենքը, որտեղ առաջին անգամ ի հայտ եկան այնպիսի տարածքային սուբյեկտներ, ինչպիսիք են նահանգները, կանտոնները և օկրուգները։ Այդ օրենքի համաձայն` երկրի տարածքը բաժանված էր հինգ գավառների։

Տարածքները, որոնք նախկինում պատկանում էին ներկայիս Պունտարենաս նահանգին, կարգավիճակով համարվում էին կոմարկաներ։ 1858 թվականի սեպտեմբերի 17-ի № 10 օրենքով այդ տարածքներին տրվեց նահանգների կարգավիճակ։ 1870 թվականի հունիսի 6-ի № 27 հրամանագրով Կարտագո նահանգի Լիմոն կոմարկայի արևելյան հողերն առանձնացվեցին։ Սակայն տեղական ինքնավարության պատշաճ կարգավիճակ չուներ մինչև 1902 թվականը, երբ օգոստոսի 1-ի № 59 օրենքով ձևավորվեց յոթերորդ նահանգը` Լիմոնը։

1848 թվականից մինչև 1980 թվականը կանտոնների քանակը երկրում ավելացել է` 10-ից հասնելով 81-ի։ Ձևավորված վերջին կանտոնը` Գուսիմոն էր։ Օկրուգների քանակը և կազմը Կոստա Ռիկայի ողջ պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել են։ Օրինակ 2000 թվականի մարդահամարի ժամանակ օկրուգների քանակը եղել է 463, իսկ 2012 թվականի դրությամբ գոյություն ունեին 470 շրջաններ։

Կոստա Ռիկայի նահանգները
Նահանգ ISO 3166-2:CR[2] Կենտրոն Կանտոններ Շրջաններ Բնակիչներ[3] Տարածք կմ²
Սան-Խոսե CR-SJ Սան Խոսե 20 118 1404242 496590
Ալախուելա CR-A Ալախուելա 16 108 848146 975753
Կարտագո CR-C Կարտագո 8 48 490903 312467
Էրեդիա CR-H Էրեդիա 10 46 433677 265698
Գուանակաստե CR-G Լիբերիա 11 59 326953 1014071
Պունտարենաս CR-P Պունտարենաս 11 57 410929 1126569
Լիմոն CR-L Լիմոն 6 27 386862 918852

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր սուբյեկտ ուներ իր յուրահատուկ հիերարխիկ համարը, գավառները նշվում են մեկ թվով, կանտոնները` երեք (որտեղ առաջին թիվը գավառի կոդն է), օկրուգները` հինգ (որտեղ առաջին երեքը կանտոնի կոդն է)։ Ստացված հնգանիշ համարը օգտագործվում է Կոստա Ռիկայի փոստային ծառայության կողմից որպես փոստային ինդեքս[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CONSTITUCION POLITICA DE LA REPUBLICA DE COSTA RICA (1949)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  2. Statoids.com (ed.). «Provinces of Costa Rica». Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  3. http://www.inec.go.cr/A/MS/Censos/Censo%202011/Creations%20preliminares/15.%20Results%20Generales%20Censo%202011.pdf(չաշխատող հղում)
  4. «Código Postal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.