ԱՄՆ-ի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ-ի տնտեսություն (անգլ.՝ Economy of the United States), աշխարհի խոշորագույն տնտեսությունը ըստ անվանական համախառն ներքին արդյունքի[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կազմում է համաշխարհային անվանական ՀՆԱ-ի գրեթե 25 տոկոսը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով[2]։

ԱՄՆ-ը շուկայական տնտեսությամբ, զարգացման բարձր մակարդակ ունեցող երկիր է[3]։ Աշխարհում առաջինն է ոչ միայն անվանական ՀՆԱ-ի, այլև ազգային հարստության ծավալով, իսկ ըստ գնողունակության համարժեքության ՀՆԱ-ի գրավում է երկրորդ տեղը՝ 2014 թվականից առաջին տեղը զիջելով Չինաստանին[4]։ Բնակչության մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով էլ աշխարհում 2022 թվականից զբաղեցնում է իններորդ տեղը[5]։ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիապես առավելագույն հզոր, արդիականացված տնտեսությունն աշխարհում, նրա ֆիրմաները առաջատար դիրքեր են զբաղեցնում հատկապես արհեստական բանականության, համակարգիչների, դեղագործական, բժշկական արտադրանքի, օդատիեզերագնացության, ռազմական արդյունաբերության բնագավառներում[6]։ Ամերիկյան դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ գործածվող դրամական միավորն է, ինչպես նաև որպես պահուստի միջոց ամենաապահովը համարվող արժույթը, և դա շնորհիվ երկրի հզոր տնտեսության, ռազմական ուժի, նավթադոլարային համակարգի, ֆինանսական ընդարձակ շուկայի[7][8]։ Որոշ երկրներ ամերիկյան դոլարը գործածում են որպես իրենց պաշտոնական դրամական միավոր, մի շարք երկրներում էլ այդպես է de facto[9][10]: ԱՄՆ-ի առևտրային խոշորագույն գործընկերներն են Չինաստանը, Եվրոպական միությունը, Կանադան, Մեքսիկան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և Թայվանը[11]։ Միացյալ Նահանգները ապրանքներ ներկրող խոշորագույն երկիրն է աշխարհում, իսկ արտահանման ընդհանուր ծավալով երկրորդ տեղն է գրավում [12]։ Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքված մի ամբողջ շարք երկրների հետ՝ ներառյալ Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Իսրայելը, մի քանի պետությունների հետ էլ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում[13]։

Երկրի տնտեսության աճի ու զարգացման համար հիանալի խթան են հանդիսանում բնական պաշարների առատությունը, լավ զարգացած ենթակառուցվածքները, արտադրության բարձր արդյունավետությունը[14]։ Ըստ բնական պաշարների ամբողջ ծավալի գնահատման՝ ԱՄՆ-ը երկրորդ տեղն է գրավում. այդ ցուցանիշը, ամերիկյան դոլարներով արտահայտած, 2019 թվականի դրությամբ կազմել է 44.98 տրիլիոն[15]։ Ամերիկյան տնային տնտեսություններն ամենամեծ եկամուտն ունեն, իսկ ամերիկացի աշխատողներն էլ՝ ամենաբարձր վարձատրությունը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների շարքում[16]։

1890 թվականին ԱՄՆ-ը գերազանցել է Բրիտանական կայսրությանը՝ դառնալով առավելագույն արդյունավետություն ունեցող պետությունն աշխարհում[17]։ Դարձել է ամենամեծ ծավալով նավթ ու բնական գազ արտադրողը[18]։ 2016 թվականին եղել է աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը[19], ինչպես նաև՝ ամենաշատ արդյունաբերական արտադրանք թողարկողը՝ ապահովելով աշխարհում թողարկվող արդյունաբերական արտադրանքի մեկ հինգերորդ մասը[20]։ ԱՄՆ-ն ունի ոչ միայն ապրանքների ամենամեծ ներքին շուկան, այլև բոլոր երկրներին գերազանցում է մատուցվող ծառայությունների ծավալով։ 2018 թվականին ԱՄՆ-ի առևտրի ամբողջ ծավալը կազմել է $4.2 տրիլիոն դոլար[21]։ Աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 121-ի գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում [22]։ Այստեղ են ապրում ամենամեծ թվով միլիարդատերերը՝ մոտավորապես 3 տրիլիոն ամերիկյան դոլար ընդհանուր կարողությամբ[23][24]։ 2020 թվականի օգոստօսի դրությամբ ԱՄՆ-ի առևտրային բանկերը տիրապետում էին շուրջ 20 տրիլիոն դոլար ակտիվների[25]։ Իսկ ամերիկայն կառավարմանը ենթակա բոլոր ակտիվների հանրագումարը անցնում է 30 տրիլիոն դոլարից[26][27]։

New York Stock Exchange-ը և ՆԱՍԴԱՔ-ը շուկայական կապիտալացման մակարդակով և առևտրային ծավալով խոշորագույն ֆոնդային բորսաներն են աշխարհում[28][29]։ Օտարերկրյա ներդրումների ծավալով նույնպես ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում. դրանք ընդհանուր առմամբ հասնում են մոտավորապես 4 տրիլիոն դոլարի[30], իսկ արտասահմանյան երկրներում ամերիկացիների կատարած ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է $5.6 տրիլիոնից[31]։ ԱՄՆ-ի տնտեսությունը միջազգային վարկանիշային ցանկում առաջինն է վենչուրային կապիտալի[32], ինչպես նաև հետազոտությունների ու զարգացման ֆինանսավորման ասպարեզում[33]։ 2018 թվականին սպառողական ծախսերը կազմել են ԱՄՆ-ի տնտեսության 68%-ը[34], իսկ եկամտի մեջ աշխատանքի բաժինը` 43%-ը (2017 թ.)[35]: ԱՄՆ-ն ունի ամենամեծ սպառողական շուկան աշխարհում[36]։ Նրա աշխատաշուկան ներգաղթյալներ է գրավում աշխարհի բոլոր ծայրերից[37]։ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար դիրքեր է գրավում նաև Doing Business-ի, Global Competitiveness Report-ի և այլ ցուցիչներով[38]։

ԱՄՆ-ի տնտեսությունը զգալի անկում է ապրել մեծ ռեցեսիայի շրջանում՝ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն նախաճգնաժամային պիկին է հասել 2011 թվականին[39], գործազրկության մակարդակը՝ 2015 թվականի սեպտեմբերին[40]։ ԱՄՆ-ը 2017 թվականին բնակչության տարբեր շերտերի եկամուտների անհավասարության տեսակետից 156 երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը[41], իսկ Արևմտյան աշխարհի երկրների շարքում՝ առաջին տեղը[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Country Comparison :: National product Archived 2011-06-04 at the Wayback Machine. // CIA — The World Factbook; в рейтинге ЦРУ у США 2-е место, минус Евросоюз, который не является страной
  2. «Макр Дж Пэрри — Доля США в мировом ВВП, остаётся на удивление стабильной последние 40 лет. Россия не способна даже конкурировать с этим» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-13-ին։ Վերցված է 2011-12-14 
  3. —Forbes, Jack D. “THE NEW ASSIMILATION MOVEMENT: STANDARDS, TESTS, AND ANGLO-AMERICAN SUPREMACY.” Journal of American Indian Education, vol. 39, no. 2, University of Minnesota Press, 2000, pp. 7–28, Կաղապար:Jstor.
    —King, Desmond, and Marc Stears. “How the U.S. State Works: A Theory of Standardization.” Perspectives on Politics, vol. 9, no. 3, [ American Political Science Association, Cambridge University Press ], 2011, pp. 505–18, Կաղապար:Jstor.
    Hall Peter A., Soskice David (2001)։ Varieties of Capitalism: The Institutional Foundations of Comparative Advantage։ Oxford University Press։ էջ 570։ ISBN 978-0-191-64770-3 
    Harcourt, B.E. (2011)։ The Illusion of Free Markets: Punishment and the Myth of Natural Order։ Harvard University Press։ ISBN 978-0-674-05936-8 
    —Kielbowicz, Richard. “TESTING THE BOUNDARIES OF POSTAL ENTERPRISE IN THE U.S. FREE-MARKET ECONOMY, 1880-1920.” More than Words: Readings in Transport, Communication and the History of Postal Communication, edited by John Willis, University of Ottawa Press, 2007, pp. 85–100, doi:10.2307/j.ctv16p1k.10.
    Tanzi, V. (2011)։ Government versus Markets: The Changing Economic Role of the State։ Cambridge University Press։ էջ 86։ ISBN 978-1-139-49973-6 
  4. «Report for Selected Country Groups and Subjects (PPP valuation of country GDP)» (en-US)։ IMF։ Վերցված է 20 April 2022 
  5. «World Economic Outlook Database, April 2022»։ IMF.org։ International Monetary Fund։ Վերցված է April 20, 2022 
  6. «United States reference resource»։ The World Factbook Central Intelligence Agency։ Վերցված է May 31, 2019 
  7. «The Implementation of Monetary Policy – The Federal Reserve in the International Sphere»։ Վերցված է August 24, 2010 
  8. Zaw Thiha Tun (July 29, 2015)։ «How Petrodollars Affect The U.S. Dollar»։ Վերցված է October 14, 2016 
  9. Benjamin J. Cohen, The Future of Money, Princeton University Press, 2006, 0691116660; cf. "the dollar is the de facto currency in Cambodia", Charles Agar, Frommer's Vietnam, 2006, 0471798169, p. 17
  10. «US GDP Growth Rate by Year»։ multpl.com։ US Bureau of Economic Analysis։ March 31, 2014։ Վերցված է June 18, 2014 
  11. «Top Trading Partners»։ U.S. Census Bureau։ December 2016։ Վերցված է July 8, 2017 
  12. «World Trade Statistical Review 2019»։ World Trade Organization։ էջ 100։ Վերցված է May 31, 2019 
  13. «United States free trade agreements»։ Office of the United States Trade Representative։ Վերցված է May 31, 2019 
  14. Wright, Gavin, and Jesse Czelusta, "Resource-Based Growth Past and Present", in Natural Resources: Neither Curse Nor Destiny, ed. Daniel Lederman and William Maloney (World Bank, 2007), p. 185. 0821365452.
  15. Anthony Craig (September 12, 2016)։ «10 Countries With The Most Natural Resources»։ Investopedia 
  16. «Income»։ Better Life Index։ OECD։ Վերցված է September 28, 2019։ «In the United States, the average household net adjusted disposable income per capita is USD 45 284 a year, much higher than the OECD average of USD 33 604 and the highest figure in the OECD.» 
  17. Digital History, Steven Mintz։ «Digital History»։ Digitalhistory.uh.edu։ Արխիվացված է օրիգինալից 2004-03-02-ին։ Վերցված է April 21, 2012 
  18. «United States remains the world's top producer of petroleum and natural gas hydrocarbons»։ EIA 
  19. Katsuhiko Hara, Issaku Harada (staff writers) (April 13, 2017)։ «US overtook China as top trading nation in 2016»։ Nikkei Asian Review (Tokyo)։ Վերցված է 2017-06-22 
  20. Vargo, Frank (March 11, 2011)։ «U.S. Manufacturing Remains World's Largest»։ Shopfloor։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2012-ին։ Վերցված է March 28, 2012 
  21. «Trade recovery expected in 2017 and 2018, amid policy uncertainty»։ Geneva, Switzerland: World Trade Organization։ April 12, 2017։ Վերցված է 2017-06-22 
  22. «Global 500 2016»։ Fortune։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2022-06-04  Number of companies data taken from the "Country" filter.
  23. «The US is home to more billionaires than China, Germany and Russia combined»։ CNBC։ May 9, 2019։ Վերցված է May 9, 2019 
  24. «Wealth-X's Billionaire Census 2019 report reveals insights and trends about the world's top billionaires»։ hk.asiatatler.com։ Վերցված է May 14, 2019 
  25. «Total Assets, All Commercial Banks»։ January 3, 1973 
  26. «Doubling Down on Data»։ Վերցված է 5 March 2022 
  27. «The asset management industry in the United States»։ Վերցված է 5 March 2022 
  28. «Monthly Reports - World Federation of Exchanges»։ WFE 
  29. Table A – Market Capitalization of the World's Top Stock Exchanges (As at end of June 2012). Securities and Exchange Commission (China).
  30. «CIA – The World Factbook»։ Cia.gov։ Արխիվացված է օրիգինալից December 11, 2007-ին։ Վերցված է April 21, 2012 
  31. «CIA – The World Factbook»։ Cia.gov։ Արխիվացված է օրիգինալից November 17, 2011-ին։ Վերցված է April 21, 2012 
  32. Adapting and evolvingԿաղապար:SndGlobal venture capital insights and trends 2014. EY, 2014.
  33. «2014 Global R&D Funding Forecast»։ battelle.org։ December 16, 2013։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2014-ին 
  34. "Personal consumption expenditures (PCE)/gross domestic product (GDP)" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
  35. "Shares of gross domestic income: Compensation of employees, paid: Wage and salary accruals: Disbursements: To persons" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
  36. «United Nations Statistics Division – National Accounts Main Aggregates Database» 
  37. «Country comparison :: net migration rate»։ Central Intelligence Agency։ The World Factbook։ 2014։ Արխիվացված է օրիգինալից December 26, 2018-ին։ Վերցված է June 18, 2014 
  38. «Rankings: Global Competitiveness Report 2013–2014»։ World Economic Forum։ Վերցված է June 1, 2014 
  39. «FRED – Real GDP» 
  40. «FRED-Civilian Unemployment Rate» 
  41. «CIA World Factbook "Distribution of Family Income"»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2022-06-04 
  42. Gray Sarah (June 4, 2018)։ «Trump Policies Highlighted in Scathing U.N. Report On U.S. Poverty»։ Fortune։ Վերցված է September 13, 2018։ «"The United States has the highest rate of income inequality among Western countries", the report states.»