Էրի (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անգլ.՝ Erie
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էապրիլի 18, 1795 թ.
Մակերես19,08 քառակուսի մղոն, 49,93299 կմ²
ԲԾՄ223 մետր
Բնակչություն94 831 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5[2]
Հեռախոսային կոդ814
Փոստային դասիչ16501–16512, 16514–16515, 16522, 16530–16534, 16538, 16541, 16544, 16546, 16550, 16553–16554, 16563, 16565, 16501, 16505, 16510, 16512, 16515, 16533 և 16534
Պաշտոնական կայքerie.pa.us(անգլ.)
Էրի (քաղաք) (ԱՄՆ)##
Էրի (քաղաք) (ԱՄՆ)

Էրի (անգլ.՝ Erie, [ˈɪəri]), քաղաք, որը գտնվում է ԱՄՆՓենսիլվանիա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանում։ Այն Էրի լճի հարավային ափին է, որից էլ ստացել է իր անվանումը։ 102,000 բնակչությամբ քաղաքը չորրորդն է Փենսիլվանիայում՝ Ֆիլադելֆիա, Փիթսուրգ և Ալենթաուն քաղաքներից հետո[3]։ Էրիի մետրոպոլիսում բնակվում է մոտավորապես 280,000 մարդ (ներառյալ հեռավոր արվարձանները՝ 195,000 բնակչությամբ)։ Քաղաքը Էրի շրջանի կենտրոնն է։

Քաղաքի կենտրոնի տեսքը վերևից

Նա սահմանակից է Քլիվլենդ (Օհայո), Բուֆֆալո (Նյու-Յորք), Փիթսբուրգ (Փենսիլվանիա) քաղաքներին։ Էրիի տնտեսությունը հիմնված է մեքենաշինական և քիմիական արդյունաբերությունների վրա։ Առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը նույնպես տնտեսական կարևոր գործոն են։ Շատ մարդիկ ծովափնյա հանգստի համար գալիս են Պրեսկ֊Այլ֊Սթեյթ պարկ, այցելում Presque Isle Downs խաղատուն և ձիարշավարան, որոնք իրենց անուններն ստացել են պետական այգու անունից։

Էրին համարվում է «ֆլագմանի քաղաք», քանի որ Օլիվեր Հազարդ Փերիի «USS Niagara» ֆլագմանի հաղորդագրությունների նավահանգիստն է[4]։ Քաղաքը հայտնի է նաև «Մարգարտյա քաղաք» անվամբ, որն ստացել է լճի բազմաքանակ շողերի պատճառով[4]։ 1972 թվականին Էրին արժանացել է Համաամերիկյան քաղաքային մրցանակի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիների կողմից գաղութացումից առաջ Էրիի տարածքը բնակեցված էր իրոկեզների ցեղով։ 1750-ական թվականներին այդ տարածքում հենակետ ձեռք բերելու ֆրանսիացիների փորձերը անհաջողությամբ են պսակվել՝ հնդիկների դիմադրության պատճառով, որոնք հրահրվել են բրիտանական գործակալների կողմից։ 1760 թվականին տարածքը հայտնվել է բրիտանական վերահսկողության տակ։ Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում տարածքը վիճարկվել է Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Նյու-Յորք և Փենսիլվանիա նահանգների միջև, ի վերջո, 1792 թվականի մարտի 3-ին՝ դաշնային որոշմամբ, վաճառվել է Փենսիլվանիային՝ ընդհանուր 151,640 դոլար 25 ցենտով (75 ցենտ մեկ ակրի դիմաց)։

Քաղաքը հիմնադրվել է 1795 թվականի ապրիլի 18-ին։ Բայց, փաստացի, այն փոքրիկ գյուղ է եղել մինչև 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմը, որի ժամանակ նավերի զանգվածային շինարարությունը խթան են հանդիսացել Էրիի զարգացման համար։

XIX դարից մինչև XX դարի առաջին կեսը Էրին զարգացել է որպես նավաշինության, մետալուրգիայի, ձկնորսության կենտրոն, եղել է կարևոր երկաթուղային հանգույց։ 20-րդ դարի կեսին արդյունաբերական ճգնաժամի պատճառով Էրին ունեցել է տնտեսական գործունեության զգալի անկում, ինչը հանգեցրել է բնակչության նվազմանը։ Քաղաքը համարվում է «Ժանգոտ գոտու» կենտրոնը։

Քաղաքի կենտրոնի համայնապատկերը, 1912

Աշխարհագություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին գտնվում է Փենսիլվանիայի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Էրի գետի հարավային ափին։ Քաղաքի կլիման բնորոշ է Մեծ Լճերի շրջանի կլիմային. հստակ արտահայտված են տարվա չորս եղանակները։ Էրին գտնվում է այսպես կոչված ձյունե գոտում, տարեկան տեղումների քանակը հասնում է 200 սմ-ի (ԱՄՆ-ում 6-րդն է)։ Ձմեռները ցուրտ են, ուժեղ ձնհալներով և հողմերով։ Լճի մերձակայության շնորհիվ ամառները շատ շոգ չեն լինում, ինչը չի կարելի ասել լճերից հեռու նահանգների մասին։

Էրիի կլիման
Ցուցանիշ Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ. Տարի
Միջին մինիմում, °C 0.9 2.0 6.6 13.4 19.2 24.3 36.6 16.0 22.2 16.0 9.9 3.5 14.2
Միջին ջերմաստիճան, °C -2.6 -1.9 2.1 8.5 14.1 19.6 22.1 21.5 17.7 11.8 6.3 0.3 10.0
Միջին մաքսիմում, °C -6.1 -5.9 -2.4 3.5 9.1 14.8 17.6 17.1 13.3 7.5 2.7 -2.9 5.7
Տեղումների քանակ, մմ 75 61 75 84 87 95 90 88 117 103 100 97 1072

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցի

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 101 786 մարդ, կար 22 915 ընտանիք և 40 913 տնային տնտեսություն։ Տնտեսական անկման պատճառով վերջին 50 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը նվազել է մոտ 40 000-ով։ Էրիի բնակչության շուրջ 65 %-ը սպիտակամորթներ են, 22 %-ը՝ սևամորթներ, 8 %-ը լատինոամերիկացիներ, իսկ 6 %-ը այն մարդիկ, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության Էրիի միջազգային ինստիտուտի գործունեության արդյունքում քաղաքում բնակություն են հաստատել զգալի թվով փախստականներ՝ Բոսնիայից, Իրաքից, Սոմալիից, Կոսովոյից, Լիբերիայից, Սուդանից և Էրիտրեայից, ինչը հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի և միջին խավի արտահոսքի ավելացմանը դեպի արվարձաններ։

20-րդ դարի սկզբին Էրի քաղաքում բնակվում էին բազմաթիվ ռուս հին հավատացյալներ, բայց երբեմնի մեծ և բարեկեցիկ համայնքից այժմ մնացել է միայն մեկ ուղղափառ եկեղեցի՝ ի պատիվ Քրիստոսի Ծննդյան։

Մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը կազմում է 14.972 ԱՄՆ դոլար։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքված գործարան՝ Էրիի արվարձանում

Սկսելով զարգանալ որպես նավաշինարարական կենտրոն և կարևոր լճային նավահանգիստ, ապահովելով Փենսիլվանիայի մուտքը դեպի Մեծ Լճերի համակարգ՝ Էրին հետագայում դարձել է նաև երկաթուղային խոշոր հանգույց, մետալուրգիայի և ծանր մեքենաշինության կենտրոն։ Երկրորդ համաշխարհայինից հետո արդյունաբերության ավանդական ճյուղերի անկումը ծանր հարված է հասցրել քաղաքի տնտեսությանը, որից մինչ հիմա Էրին չի վերականգնվել։

1970-1980-ական թվականներին գործարանների մեծ մասը փակվել է։ Այնուամենայնիվ, Էրին մինչ օրս էլ խոշոր մեքենաշինական կենտրոն է (մասնավորապես՝ ԱՄՆ-ում արտադրված ջերմաքարշների կեսից ավելին հավաքվել են Էրի քաղաքում՝ General Electric գործարանում)։ 1980-ական թվականների վերջին քաղաքում սկսել է զարգանալ քիմիական, պլաստմասսայի, պոլիէթելային և բիովառելիքների արդյունաբերությունը։ Մեծանում է զբոսաշրջության և բժշկության դերը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսի տուն
Ծովային թանգարան

Էրին ունի երաժշտական և պարային շատ խմբեր, որոնք հայտնի են քաղաքի և նույնիսկ նահանգի սահմաններից դուրս։ Քաղաքում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, որոնք նվիրված են Մեծ Լճերի տարածքի համար գաղութարարների դեմ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պայքարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. http://www.usa.com/erie-pa.htm
  3. «Interesting Facts about Erie County» (անգլերեն). Erie County Government. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  4. 4,0 4,1 «About Erie» (անգլերեն). The City of Erie. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эри // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 153. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրի (քաղաք)» հոդվածին։