Փենսիլվանիա նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենսիլվանիա նահանգ
Դրոշ




ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Անգլիայի թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասն էԿենտրոնական գաղութ
Կարգավիճակգաղութ
Մտնում էՏասներեք գաղութներ
ՎարչկենտրոնՖիլադելֆիա
Պաշտոնական լեզուներանգլերեն
Հիմնադրված էմարտի 4, 1681 թ.
Սահմանադրության նախագծի սևագրություն 1681 թ. Վ. Փեննի թղթերից

Փենսիլվանիա նահանգ (անգլ.՝ Province of Pennsylvania) կամ Փենսիլվանիա գաղութ (անգլ.՝ Pennsylvania Colony), բրիտանական գաղութ Հյուսիսային Ամերիկայում՝ հռչակված Ուիլիամ Փեննի կողմից 1681 թվականի մարտի 4-ին։ Գաղութը նախորդել է ժամանակակից Փենսիլվանիա նահանգին։

Հիմնական լեզուները անգլերենն ու գերմաներենն են (փենսիլվանա-գերմանական բարբառ)։

Ազգային արժույթ են հանդիսանում ֆունտ ստերլինգը ևպիաստրը։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութի վարչությունը, որը կազմավորվել է 1682 թվականին Փեննի կողմից մշակված սահմանադրության համաձայն, կազմված էր նահանգապետից, գաղութի ղեկավարից (Փեննից), 72 պատգամավորներից բաղկացած նահանգային խորհրդից և ավելի բազմամարդ Գլխավոր ժողովից։ Վերջինը, որն ավելի հայտնի էր որպես Փենսիլվանիայի նահանգային ժողով, գաղութային կառավարման խոշորագույն և ներկայացուցչական հիմնական օղակն էր, սակայն նրա լիազորությունները խիստ սահմանափակ էին։

Սահմանադրությանը հաջորդած, այսպես կոչված «առանձնաշնորհումների փաստաթուղթը» հրատաակվել է 1683, 1696 и 1701 թվականներին։ 4-րդը գործել է մինչև Ամերիկյան հեղափոխությունը։ Այդ ժամանակ նահանգային ժողովի՝ որպես ապստամբող, պահանջները չափավոր էին։ Հեղափոխականները անցկացրել են առանձին համագումար, որի ժամանակ հռչակվել է 1776 թվականի սահմանադրությունը, որը ստեղծվել էր Փենսիլվանիայի միութան համար։ Այդ ժամանակ էլ սկսել է ձևավորվել Գլխավոր ժողովը։

Կրոնական ազատությունները և բնակչության բարեկեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիամ Փեննի և քվակերներից (17-րդ դարի կեսին Անգլիայում առաջացած Բողոքական ճյուղ) նրա աջակիցների կրոնական հայացքները խորը հետք են թողել վաղ շրջանի գաղութային վարչակարգի վրա։ «Առանձնաշնորհումների փաստաթուղթը» տարածում էր բոլոր միաստվածությունների դավանության ազատություն։ Վարչության անդամ ի սկզբանե կարող էր դառնալ յուրաքանչյուր քրիստոնյա։

Մինչ ֆրանս-հնդկացիական պատերազմը, Փենսիլվանիան չի ունեցել ո՛չ բանակ, ո՛չ պետական պարտք, հարկերն էլ համեմատաբար քիչ էին։ Այս պայմաններում Ֆիլադելֆիան արագ դարձել է ամերիկյան ամենակարևոր քաղաքներից մեկը, նշանակալի զարգացման են հասել նաև գաղութի հարավ-արևելյան շրջանները, որոնք խիտ բնակեցված էին փենսիլվանյան գերմանացիներով։ Վերջինների թվում կարելի է առանձնացնել մեննոնիտներին (որոնք արդեն 1683 թվականին հիմնել էին Գերմանտաուն բնակավայրը) և ամիշներին, որոնք Փենսիլվանիայի հողերում ստեղծել էին Հյուսիսային Ամերիկայում իրենց առաջին միությունը։ Գաղութի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 1751 թվականը, այդ ժամանակ են բացվել Փենսիլվանյան հիվանդանոցը (առաջինը բրիտանական Հյուսիսային Ամերիկայում) և Փենսիլվանիայի ակադեմիան և քոլեջը՝ Փենսիլվանիայի համալսարանի նախորդները։

Հարաբերությունները տեղական բնակչության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Ուեստ (1771). Փեննի համաձայնագիրը դելավարների հետ

«Առանձնաշնորհումների փաստաթուղթը» արգելում էր անբարեխիղճ գործարքներ իրականացնել բնիկ ժողովուրդների հետ։ Սա հանգեցրել է տեղական ցեղերի հետ հարաբերությունների զգալի բարելավման (հատկապես, դելավարների և սասկուեխանների)։ Հնդկացիները, որոնց նկատմամբ քվակերները հարգալից էին, համաձայնվում էին եկվորներին բնակության համար հողեր վաճառել։ Վոլտերի խոսքերով, հնդկացիական Շակամակսոն գյուղում կնքված պայմանագիրը, եղել է «հնդկացիների և քրիստոնյաների միջև կնքված միակ պայմանագիրը, որը ոչ ոք չի երդվել պահպանել և որը ոչ ոք երբեք չի խախտել»[1]։ Քվակերներն իրենց հերթին հրաժարվել են օգնել Նոր Անգլիայի գաղութարարներին տեղաբնիկների դեմ պայքարում։

Այնուամենայնիվ, 1737 թվականին Փենսիլվանիան փոխարինել է իր բարիդրացիական հարաբերությունները հողերի զավթմամբ։ Գաղութի իշխանությունները հայտարարել են, իբր թե դեռևս 1680-ական թվականներին ստորագրվել է համաձայնագիր գաղութաբնակների և դելավարների միջև, որի համաձայն վերջինները խոստացել են վաճառել նորաբնակներին տարածքներ, որոնք տարածվել են մինչև Դելավեր և Լիխայ գետերի միախառնման վայրը՝ «դեպի արևմուտք այնքան տարածություն, ինչքան հետիոտնը կարող է հաղթահարել մեկ ու կես օրում»։ Հավանաբար փաստաթուղթը նենգաբար կեղծվել էր, որովհետև հնդկացիները չեն կարողացել ճանաչել այն։ Իշխանությունների կազմակերպած «մրցավազքի» արդյունքում գաղութը ստացել է 1,2 միլիոն ակր հող (4900 կմ²), որը հիմա կազմում է Փենսիլվանիայի հյուսիս-արևելյան մասը։ Հաջորդած 19 տարիների ընթացքում դելավարները ապարդյուն պայքարել են «համաձայնագրի» չեղարկման համար։ Հնդկացիներին հարկադրել են լքել արդեն բնակեցված տարածքները և ապաստանել Շամոկին և Վայոմինգ հարթավայրերում, որն արդեն բնակեցվել էին «տեղափոխված» ցեղերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ротбард М. Pennsylvania's Anarchist Experiment.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Франклин, Бенджамин (1956). «Исторический очерк конституции и правительства Пенсильвании». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  • Ротбард, Мюррей (2005). «Pennsylvania's Anarchist Experiment: 1681–1690». LewRockwell.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. (անգլ.)
  • Illick Joseph E. Colonial Pennsylvania: A History (1976) Արխիվացված 2012-05-29 Wayback Machine (անգլ.)