Կանդիդոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանդիդոզ
Human tongue infected with oral candidiasis.jpg
Բերանի կանդիդոզային ինֆեկցիայի պատկեր, որտեղ հիվանդի լեզուն պատված է բնորոշ փառով
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասopportunistic mycosis?[1]
Բուն պատճառC26711[2][3] և C26711[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
Հիվանդությունների բազա1929
MedlinePlus001511
eMedicine213853, 781215, 962300 և 1090632
MeSHIDD002177 և D002177
Disease OntologyDOID:1508 և DOID:1508
NCI ThesaurusC26711[2][3] և C26711[1]
ՀոմանիշներԿանդիդազ, մոնլիազ, օիդիոմիկոզ[4]
Candidiasis Վիքիպահեստում

Կանդիդոզ, սնկային ինֆեկցիա, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով[5]։ Բերանի ախտահարման դեպքում այն կոչվում է կաթնախտ[5]։ Բնորոշ ախտանիշներից է սպիտակ փառը լեզվի և բերանի ու կոկորդի այլ մասերի վրա[6]։ Այլ ախտանիշներից են գերզգայունությունը և կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա)[6]։ Հեշտոցի ախտահարման դեպքում կոչվում է խմորիչային ինֆեկցիա[5]։ Բնորոշ ախտանիշներից են քորը, այրոցի զգացումը, լոռանման արտադրությունը հեշտոցից[7]։ Կանդիդոզային ինֆեկցիան հազվադեպ ախտահարում է առնանդամը, որի դեպքում լինում է ինտենսիվ քոր[7]։ Շատ հազվադեպ այս ինֆեկցիան դառնում է ինվազիվ և տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ[8]։ Այդ դեպքում դիտվում է տենդ և տարբեր ախտանիշներ, կախված ախտահարված մասից[8]։

Կանդիդա սնկերի ավելի քան 20 տեսակներ կարող են առաջացնել կանդիդոզ, որոնցից առավել հաճախ հանդիպում է սպիտակ Կանդիդան անգլ.՝ Candida albicans[5]: Բերանի ինֆեկցիան ամենահաճախը հանդիպում է 1 ամսեկանից քիչ երեխաների, մեծահասակների և թույլ իմունիտետով մարդկանց մոտ[9]։ Թուլացած իմունիտետի պատճառներից են ՁԻԱՀ-ը, օրգանի փոխպատվաստումից հետո օգտագործված դեղորայքը, դիաբետը և կորտիկոստերոիդների օգտագործումը[9]։ Այլ ռիսկերից են պրոտեզների կիրառումը և հակաբիոտիկային թերապիան[9]։ Հեշտոցային ինֆեկցիաները առաջանում են ավելի հաճախ հղիների, թույլ իմունիտետ ունեցողների և հակաբիոտիկային բուժում ստացողների մոտ[10]։ Ինվազիվ կանդիդոզի ռիսկի խմբի մեջ են ցածր քաշով ծնված երեխաները, վիրահատությունից հետո վերականգնվող մարդիկ, վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդները, թուլացած իմունիտետով մարդիկ[11]։

Կանխարգելող միջոցներից է բերանի ողողումը քլորհեքսիդինով այն մարդկանց մոտ, որոնք ունեն թուլացած իմունիտետ և ողողումը ինհալացիոն ստերոիդների օգտագործումից հետո[12]։ Պրոբիոտիկների օգտագործումը կարող է լինել կանխարգելիչ միջոց և օգտագործվել նաև բուժման մեջ[13][14]։ Բերանի ինֆեկցիաների դեպքում բուժումը տեղային կլոտրիմազոլով և նիստատինով սովորաբար արդյունավետ է լինում[12]։ Դրանց անարդյունավետության դեպքում օգտագործվում է ներերակային ֆլյուկոնազոլ, իտրակոնազոլ[12]։ Բազմաթիվ տեղային ազդեցության հակասնկային պրեպարատներ կարող են օգտագործվել վագինալ կանդիդոզի դեպքում[15]։ Տարածուն ախտահարման դեպքում օգտագործվում է կասպոֆունգին կամ միկաֆունգին[16]։ Բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ հակասնկային պրեպարատները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց[11][16]։

Բերանի ինֆեկցիաները առաջանում են 1 ամսեկանից քիչ երեխաների մոտ 6%-ի մոտ[17]։ Քիմիոթերապիա ստացողների 20%-ի և ՄԻԱՎ վարակ ունեցողների 20%-ի մոտ կարող է առաջանալ կանդիդոզ[17]։ Կանանց 75%-ը ունեցել է կանդիդոզի ինչ-որ տեսակ իրենց կյանքի ընթացքում[18]։ Տարածուն ախտահարումը շատ հազվադեպ է լինում, բացի այն մարդկանցից, ովքեր ռիսկի խմբում են[19]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի կանդիդոզ
Եղունգների կանդիդոզ (օնիխոմիկոզ)
Վագինալ ինֆեկցիա

Կանդիդոզի ախտանիշները կապված են ախտահարման վայրի հետ[20]։ Ինֆեկցիայի արդյունքում լինում են մինիմալ բարդություններ, որոնցից են կարմրությունը, քորը և անհարմարության զգացումը։ Կանդիդոզը կարող է նաև լինել մահացու, եթե համապատասխանորեն չբուժվի։ Առողջ իմունիտետով մարդկանց մոտ ախտահարվում է մաշկը, եղունգները, լորձաթաղանթները, հատկապես բերանի, ըմպանի, կերակրափողի, հեշտոցի, առնանդամի և այլն[21][22][23]։ Առողջ մարդկանց մոտ ավելի հազվադեպ ախտահարվում է մարսողական,[24][25][26] շնչառական[24] և միզային ուղիները[24]։

Թույլ իմունիտետով մարդկանց մոտ կանդիդային ինֆեկցիաները կերակրափողում առաջանում են ավելի հաճախ, քան թե առողջ մարդկանց մոտ և ավելի մեծ հնարավորություն ունեն տարածուն ձևի վերածվելու, առաջացնելով կանդիդեմիա[21][27][28]։ Կերակրափողային կանդիդոզի ախտանիշներից են դիսֆագիան, օդինոֆագիան (ցավոտ կլլում), որովայնի ցավը, սրտխառնոցը և փսխումը[21][29]։

Կաթնախտը հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն համարվում է նորմալ, եթե չի տևում մի քանի շաբաթից ավել[30]։

Հեշտոցային ինֆեկցիան առաջացնում է քոր, այրոցի զգացում, գրգռում և լոռանման արտադրություն։ Արական սեռական օրգանների ախտահարման դեպքում (բալանիտ) լինում է առնանդամի գլխիկի կարմրություն, այտուց, քոր, խիտ արտադրություն ծայրային թլիպի տակ, տհաճ հոտ, առնանդամի գլխիկը մերկացնելու դժվարություն (ֆիմոզ) և ցավ միզարձակության ու սեռական ակտի ժամանակ[31]։

Մարսողական ուղու կանդիդոզի դեպքում լինում է հետանցքի քոր, փորափքանք, ստամոքսի գրգռում, սրտխառնոց, փսխում, լուծ, աղիքների սպազմ և ստամոքսի խոց[24][25][26]։ Շուրջհետանցքային կանդիդոզը կարող է առաջացնել հետանցքի քոր, իսկ ախտահարված մասը լինում է էրիթեմատոզ, պապուլյար ցանով, խոցերով պատված։ Կանդիդոզը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ[32]։ Կանդիդայի մեծ քանակներով բազմացումը աղեստամոքսային տրակտում կարող է բերել դիսբիոզի[33]։ Դեռ վերջնական պարզ չէ, բայց այս ախտահարումը կարող է լինել գրգռված աղու համախտանիշի[34][35] և այլ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ դիտվող ախտանիշների հիմք[25][36]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդիդա սունկը նորմայում առկա է առողջ մարդկանց բերանի խոռոչի և աղեստամոքսային տրակտի նորմալ միկրոֆլորայի մաս։ Այն հայտնաբերվում է նաև մաշկի վրա։ Նրանց աճը նորմայում ճնշվում է մարդու իմունիտետի և այլ մանրեների կողմից, որոնք առկա են մարմնի այդ մասերում[37]։ Կանդիդայի աճի համար պետք է խոնավություն[38]։ Որպես օրինակ՝ թաց լողազգեստի երկար ժամանակ կրելը համարվում է ռիսկի գործոն։ Բարդացած դեպքերում մաշկի և լորձաթաղանթի ինֆեկցիաների ժամանակ կանդիդան կարող է անցնել արյան հուն և առաջացնել համակարգային կանդիդոզ։

Կանդիդոզի ռիսկը բարձրացնող գործոններից են ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, Էպշտեյն-Բարրի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, քաղցկեղի բուժումը, ստերոիդները, հակաբիոտիկների օգտագործումը և չբերության դեմ օգտագործվող դեղամիջոցները[39]։ Անտիբիոտիկների չարաշահումը կարող է վերացնել նորմալ միկրոֆլորան և ստեղծել նպաստավոր պայմաններ Կանդիդայի բազմացման համար[40]։ Թուլացած կամ վատ զարգացած իմունիտետը, նյութափոխանակային հիվանդությունները կարող են լինել նախատրամադրող գործոն[41]։ Թուլացած իմունիտետով հիվանդների 15%-ի մոտ առաջանում է համակարգային կանդիդոզ[42]։ Պարզ ածխաջրածիններով սննդակարգը ազդում է բերանի խոռոչի կանդիդոզի հաճախականության վրա[43]։

C. albicans անջատվել է առողջ կանանց 19%-ի հեշտոցից և նրանք չեն նշել ինֆեկցիայի ախտանիշներ։ Որոշ լվացող միջոցների օգտագործումը, հորմոնալ շեղումները կարող են խախտել հեշտոցի նորմալ միկրոֆլորան, որը հիմնականում կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում օրինակ՝ լակտոբացիլներ։ Այս խախտման արդյունքում առաջանում են ինֆեկցիայի նշաններ, օրինակ՝ տեղային բորբոքում[44]։ Հղիությունը և պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը ռիսկի գործոններ են[45]։ Շաքարային դիաբետը և հակաբիոտիկների օգտագործումը նույնպես կապ ունեն կանդիդոզի մեծ հաճախականության հետ[45]։

Առնանդամի կանդիդոզի դեպքում ռիսկի գործոն է սեռական հարաբերությունը ախտահարված մարդու հետ, ցածր իմունիտետը, հակաբիոտիկների օգտագործումը և շաքարային դիաբետը։ Տղամարդկանց մոտ կանդիդոզ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց առնանդամի կանդիդոզը, որը առաջանում է ախտահարված մարդու հետ սեռական հարաբերության պատճառով, հազվադեպ երևույթ չէ[46]։

Հեշտոցային կանդիդոզը կարող է առաջացնել բնածին կանդիդոզ նորածնի մոտ[47]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդիա սունկը ագար-ագար միջավայրում
Կալիումի հիդրօքսիդով թեստ (KOH) հեշտոցային պատրաստուկի վրա, որը ցույց է տալիս Կանդիդայի պսևդոհիֆերը՝ շրջապատված հեշտոցի էպիթելային բջիջներով
Կերակրափողի կանդիդոզ, որտեղ երևում են Կանդիդայի հիֆերը

Հեշտոցի կանդիդոզի նշանները նաև առկա են լինում բակտերիալ վագինոզների դեպքում[48]։ Աերոբ վագինիտիի հետ պետք է անցկացնել տարբերակիչ ախտորոշում[49]։ 2002 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ կանդիդոզի ախտանիշներ նկարագրած կանանց միայն 33%-ն է իրականում ունեցել կանդիդոզ, մինչդեռ մնացած կանայք ունեցել են բակտերալ ինֆեկցիա կամ խառը տիպի ինֆեկցիա[50]։

Ախտորոշումը դրվում է մանրադիտակային հետազոտության կամ ցանքսի մեթոդով։ Պրեպարատը պատրաստելու համար վերցնում են ախտահարված մասից քերուկ կամ քսուկ և տեղադրում են մանրադիտակի ապակու վրա։ Կաթեցնում են 1 կաթիլ կալիումի հիդրօքսիդի 10%-անոց լուծույթ։ Կալիումի հիդրօքսիդը լուծում է մաշկի բջիջները բայց չի վնասում Կանդիդաներին, այդպիսով Կանդիդայի հիֆերը պարզ տեսանելի են դառնում։

Ցանքս կատարելու համար մաքուր տամպոնը անցկացնում են ախտահարված մաշկի վրայով։ Այնուհետև տամպոնը դնում են սննդային միջավայրում։ Գաղութը աճեցնում են 37 °C (98.6 °F) ջերմաստիճանի տակ մի քանի օրվա ընթացքում։ Առաջացած գաղութների բնորոշ տեսքը և գույնը թույլ է տալիս ախտորոշել կանդիդոզը[51]։

Շնչառական, մարսողական և կերակրափողային կանդիդոզ ախտորոշելու համար պետք է կատարել էնդոսկոպիա[26][52]։ Մարսողական ուղու կանդիդոզը ախտորոշելու համար պետք է վերցնել 3-5  միլիլիտր հողուկ տասներկումատնյա աղուց և կատարել ցանքս։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում ենք կանդիդոզի հետևյալ տեսակները

  • Լորձաթաղանթային կանդիդոզ
    • Բերանի խոռոչի կանդիդոզ (կաթնախտ, բերանըմպանային կանդիդոզ)[21][23]
      • Պսևդոմեմբրանոզ կանդիդոզ[23]
      • Էրիթեմատոզ կանդիդոզ[21][23]
      • Գերաճական կանդիդոզ[23]
      • Ատամնաշարի հետ կապված կանդիդոզ[21][23]
      • Անկյունային խեյլիտ[21][23] Կանդիդա սնկերը պատասխանատու են 20% դեպքերում, իսկ ստաֆիլոկոկային (Staphylococcus aureus) և խառը ինֆեկցիաները 60% դեպքերում։
      • Միջնակ ռոմբոիդ լեզվաբորբ[23]
    • Կանդիդոզային վուլվովագինիտ [21][53]
    • Կանդիդոզային բալանիտ - առնանդամի գեղձերի բորբոքում[21] համարյա միշտ առաջանում է չթլպատված տղամարդկանց մոտ[54]
    • Կերակրափողային կանդիդոզ[21][29]
    • Աղեստամոքսային կանդիդոզ[24][25][26]
    • Շնչառական կանդիդոզ[21][24]
  • Մաշկի կանդիդոզ
    • Կանդիդոզային ֆոլիկուլիտ[21]
    • Միջմատային ծալքերի կանդիդոզային բորբոքում[21]
    • Կանդիդոզային պարոնիխիա[21]
    • Շուրջհետանցքային կանդիդոզ[4]:309
    • Կանդիդիդ
    • Քրոնիկ մաշկալորձաթաղանթային կանդիդոզ[21]
    • Բնածին մաշկային կանդիդոզ
    • Տակդիրային կանդիդոզ՝ տակդիրի հետ շփվող մաշկի մակերեսի կանդիդոզ[4]:309
    • Կանդիդոզային օնիխոմիկոզ (եղունգների ախտահարում)[21][55]
  • Համակարգային կանդիդոզ[21]
    • Կանդիդեմիա, որը կարող է բերել սեպսիսի[21]
    • Ինվազիվ կանդիդոզ[21]
    • Քրոնիկ համակարգային կանդիդոզ (լյարդափայծաղային) — նեյտրոպենիայից վերականգնվող հատվածներ[21][56]
  • Հակաբիոտիկային կանդիդոզ (յաթրոգեն)

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմուն համակարգին սատարող սննդակարգը և պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի և աղիների առողջ միջավայրի պահպանմանը[37][43]։ Չնայած կանդիդոզը կապ ունի շաքարային դիաբետի հետ, բայց արյան մեջ շաքարի քանակի կարգավորումը կարող է չազդել ռիսկի վրա[57]։ Բամբակյա ներքնաշոր կրելը և խոնավ հագուստ երկար չկրելը կարող է իջեցնել կանդիդոզի ռիսկը[10][58]։

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը կարող է կանխարգելել կանդիդոզը թույլ իմունիտետով մարդկանց մոտ[9]։ Քաղցկեղի դեմ քիմիոթերապիա ստացող մարդիկ կարող են օգտագործել քլորհեքսիդին, որպեսզի կանխարգելեն կաթնախտը[9]։ Ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործումից հետո ջրով ողողումը կանխարգելիչ միջոց է։

Ռեցիդիվող ինֆեկցիա ունեցող կանանց դեպքում օրալ կամ հեշտոցային պրոբիոտիկների կանխարգելիչ օգտագործման արդյունավետությունը թույլ է ապացուցված[13][59]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդիդոզը բուժվում է հակասնկային միջոցներով, որոնցից են կլոտրիմազոլը, նիստատինը, ֆլյուկոնազոլը, վորիկոնազոլ, ամֆոտերիցին B և էխինոկանդինը[16]։ Ներերակային ֆլյուկոնազոլը կամ կասպոֆունգինը օգտագործվում են ծանր դեպքերում[16]։

2016 թվականի կլինիկական ընթացակարգերի վերանայման արդյունքում ձևավորվել են կանդիդոզի բուժման նոր սխեմաներ, որոնք ներառում են կանդիդայի տարբեր տեսակների, ռեզիստենտ ձևերի բուժման միջոցներ, բուժման առանձնահատկություններ թույլ իմունիտետով մարդկանց մոտ և բուժման առանձնահատկություններ, կախված ախտահարման տեղից և ծանրությունից[16]։

Տեղային ինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի և կոկորդի կանդիդոզը բուժվում է հակասնկային դեղամիջոցներով։ Բերանի կանդիդոզը լավ պատասխան է տալիս տեղային բուժմանը, բայց կարող է նաև օգտագործվել համակարգային բուժում։ Համակարգային բուժում օգտագործվում է, եթե տեղայինը արդյունավետ չէ։ Կանդիդային կերակրափողաբորբը բուժվում պերօրալ կամ ներերակային։ Ռեզիստենտ ձևերի դեպքում օգտագործվում է ամֆոտերիցին B[12]։

Հեշտոցային ինֆեկցիաները բուժվում են տեղային հակասնկային միջոցներով[16]։ Մեկ անգամյա օգտագործման դեղաչափով ֆլյուկոնազոլը 90% արդյունավետություն ունի հեշտոցային ինֆեկցիայի դեպքում[60]։ Կանդիդոզը կարող է ձեռք բերել ռեզիստենտություն ֆլյուկոնազոլի նկատմամբ, նամանավանդ ՁԻԱՀ ունեցողների մոտ, որոնք ստանում են մեծ քանակով ֆլյուկոնազոլ[61]։

Հղիության ժամանակ հեշտոցային ինֆեկցիայի դեպքում օգտագործվում է տեղային իմիդազոլ կամ տրիազոլ[62]։ Այս դեղամիջոցները շատ փոքր քանակով են ներծծվում և տրանսպլացենտար փոխանցման շատ փոքր ռիսկ է լինում[62][62]։

Օգուտ դեռ չի նկատվել պրոբիոտիկների կիրառումից ակտիվ ինֆեկցիաների ժամանակ[14]։

Արյունային ինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային կանդիդոզը առաջանում է, երբ Կանդիդան մտնում է արյան հուն և տարածվում է (դիսսեմինացված կանդիդոզ)։ Այն կարող է տարածվել դեպի տարբեր օրգաններ, օրինակ՝ ԿՆՀ օրգաններ, երիկամներ, լյարդ, ոսկրեր, մկաններ, հոդեր, փայծաղ և աչք։ Բուժումը բաղկացած է բերանային կամ ներերակային հակասնկային միջոցներից[63]։ Կանդիդեմիայի դեպքում օգտագործում են ֆլյուկոնազոլ կամ կասպոֆունգին[16]։ Ամֆոտերիցին B-ն այլընտրանք է[16]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդների մոտ մահվան տոկոսը 30-50% է, երբ առաջանում է համակարգային կանդիդոզ[64]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի կանդիդոզի բերանի խոռոչի ամենահաճախ հանդիպող սնկային ինֆեկցիան է[65] և իրենից ներկայացնում է ամենահաճախ հանդիպող օպորտունիստական (ինֆեկցիա, որը զարգանում է, երբ ընդհանուր իմունիտետի թուլացման արդյունքում Կանդիդան գլուխ է բարձրացնում) բերանի ինֆեկցիան մարդկանց մոտ[66]։ Արևմտյան կիսագնդի մարդկանց 75%-ը իրենց կյանքում ունեցել են կամ ունեն հեշտոցային կանդիդոզ։

Կերակրափողային կանդիդոզը ամենահաճախ կերակրափողային ինֆեկցիան է ՁԻԱՀ ունեցող մարդկանց մոտ և կազմում է ընդհանուր կերակրափողային ինֆեկցիաների 50%-ը, երբեմն ի հայտ գալով այլ ինֆեկցիաների հետ միասին։ ՁԻԱՀ ունեցող մարդկանց 2/3-ը, որոնց մոտ կա կերակրափողի ախտահարում, ունեն նաև բերանի խոռոչի ախտահարում[29]։

Կանդիդոզային սեպսիսը շատ հազվադեպ է[67]։ ԱՄՆ-ում ներհիվանդանոցային արյան հունի ինֆեկցիաների մեջ Կանդիդան զբաղեցնում է չորրորդ տեղը[68]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարի վրա աճեցված Candida Albicans

Այս հիվանդության նկարագրումը տրվել է դեռ մոտավորապես մ․թ․ա․ 460–370 թվականներին՝ Հիպոկրատի կողմից[20]։

Վուլվովագինալ կանդիդոզը առաջին անգամ նկարագրվել է 1849 թվականին Վիլկինսոնի կողմից[69]։ 1875 թվականին Հաուսմանը ցույց տվեց հարուցիչը, որը միաժամանակ առաջացնում էր վուլվովագինալ և օրալ կանդիդոզ[69]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակաբիոտիկների հայտնվելու հետ մեկտեղ բարձրացավ նաև կանդիդոզի հանդիպման հաճախականությունը։ Հետագայում, 1950-ականներին հաճախականությունը փոքրացավ՝ նիստատինի կիրառման շնորհիվ[70]։

Որպես խոսակցական տերմին հաճախ օգտագործվում է "կեռնեխ" բառը, կապված նույն անվանումով թռչունի հետ, որի կրծքի վրա եղած պատկերը նման է կանդիդոզի շատ ձևերի[71]։ "Կանդիդոզ" տերմինը շատ է օգտագործվում բրիտանական անգլերենում, իսկ "Կանդիդազ" տերմինը օգտագործվում է ամերիկյան անգլերենում[69]։ "Կանդիդա"-ն նաև տարբեր ձևով է արտասանվում ամերիկյան և բրիտանական անգլերեններում։ Ամերիկյանում շեշտը դրվում է "ի" տառի վրա, իսկ բրիտանականում շեշտը դրվում է բառի առաջին վանկի վրա։

"Կանդիդա" ցեղը և "Կանդիդա Ալբիկանս" տեսակը նկարագրվել են Քրիստին Մարիա Բերկհոուտի կողմից, Ուտրեխտի համալսարանում կատարված իր դոկտորական աշխատանքի մեջ 1923 թվականին։ Անցած տարիների ընթացքում դասակարգումը փոփոխության է ենթարկվել։ Հնացած անվանումներն են Միկոտորուլան և Տորուլոպսիսը։ Տեսակները անցյալում նաև հայտնի են եղել որպես Մոնիլլա Ալբիկանս և Օիդիում Ալբիկանս։ Ներկայումս միջազգային բոտանիկական կոնգրեսը թույլ է տալիս օգտագործել անվանումը[72]։

"Կանդիդա" ցեղը ներառում է իր մեջ մոտ 150 տարբեր տեսակներ, սակայն քչերն են մարդու մոտ առաջացնում ինֆեկցիաներ։ C. albicans ամենահաճախն է ախտահարում։ Մարդու համար այլ պաթոգեն տեսակներից են C. tropicalis, C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis և C. lusitaniae։

"Կանդիդա" անվանումը առաջարկվել է Բերկհոուտի կողմից։ Այն լատ.՝ toga candida բառից է, որը բնորոշում է Հին Հռոմի սենատի կանդիդատների կրած սպիտակ հագուստը[69], իսկ ալբիկանսը նույնպես գալիս է լատիներենից, որը նշանակում է լատ.՝ albicare սպիտակեցնել[69]։ Այս անվանումները ցույց են տալիս կանդիդայի տեսակների սպիտակ գույնը աճեցնելու ժամանակ։

Այլընտրանքային դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին մի հրատարակչությունում նշվեց, որ մեծ ենթագիտական խումբ է առաջացել Կանդիդայի թեմայի շուրջ[73], որը պնդում էր, որ համարյա ամեն 1-ը 3-ից ունի այդ հիվանդությունը, կապված կանդիդոզային գերզգայունության հետ[74]։ Որոշ ալտերնատիվ բժշկության մասնագետներ վաճառում էին սննդային հավելումներ, նշելով, որ դրանք կարող են բուժել հիվանդությունը։ Վաճառողներից որոշները դատվել են[75][76]։ 1990 թվականին ալտերնատիվ բժշկության պրեպարատների ներկրող Nature's Way ընկերությունը ստորագրեց համաձայնագիր, որ այլևս մարդկանց չի մտցնի մոլորության մեջ, հայտնելով, թե իր ստեղծած սննդային հավելումները կարող են ազդել Կանդիդայի վրա։ Այդ կազմակերպությունը նաև վճարեց տույժ՝ 30,000$-ի տեսքով[76]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդիդայի մեծ քանակությունը կապ ունի ստամոքսաղիքային բազմաթիվ հիվանդությունների հետ, ներառյալ՝ Կրոնի հիվանդությունը[77][78]։

Վերջին 30-40 տարում ամբողջ նկատվել է մեծ ռեզիստենտություն հակասնկային պրեպարատների նկատմամբ[79][80]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  3. 3,0 3,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  4. 4,0 4,1 4,2 James, William D., Berger, Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology։ Saunders Elsevier։ էջեր 308–311։ ISBN 978-0-7216-2921-6 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  6. 6,0 6,1 «Symptoms of Oral Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  7. 7,0 7,1 «Symptoms of Genital / Vulvovaginal Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  8. 8,0 8,1 «Symptoms of Invasive Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Risk & Prevention»։ cdc.gov։ February 13, 2014։ Վերցված է 28 December 2014 
  10. 10,0 10,1 «People at Risk for Genital / Vulvovaginal Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  11. 11,0 11,1 «People at Risk for Invasive Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Treatment & Outcomes of Oral Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Վերցված է 28 December 2014 
  13. 13,0 13,1 «Clinical inquiries. Can probiotics safely prevent recurrent vaginitis?»։ The Journal of Family Practice 61 (6): 357, 368։ June 2012։ PMID 22670239 
  14. 14,0 14,1 «The role of lactobacillus probiotics in the treatment or prevention of urogenital infections--a systematic review.»։ Journal of Chemotherapy (Florence, Italy) 21 (3): 243–52։ June 2009։ PMID 19567343։ doi:10.1179/joc.2009.21.3.243 
  15. «Treatment & Outcomes of Genital / Vulvovaginal Candidiasis»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 «Executive Summary: Clinical Practice Guideline for the Management of Candidiasis: 2016 Update by the Infectious Diseases Society of America»։ Clin. Infect. Dis. 62 (4): 409–417։ 2016։ PMID 26810419։ doi:10.1093/cid/civ1194 
  17. 17,0 17,1 «Oral Candidiasis Statistics»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  18. «Genital / vulvovaginal candidiasis (VVC)»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  19. «Invasive Candidiasis Statistics»։ cdc.gov։ February 13, 2014։ Արխիվացված օրիգինալից 29 December 2014-ին։ Վերցված է 28 December 2014 
  20. 20,0 20,1 Dolin [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010)։ Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed.)։ Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier։ էջեր Chapter 250։ ISBN 978-0-443-06839-3 
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 21,14 21,15 21,16 21,17 21,18 21,19 «Candidiasis: Clinical Presentation»։ Medscape։ WebMD։ 18 August 2015։ Արխիվացված օրիգինալից 1 June 2016-ին։ Վերցված է 22 June 2016 
  22. Baron S, ed. (1996)։ «Deep Mycoses»։ Baron's Medical Microbiology (4th ed.)։ Univ of Texas Medical Branch։ ISBN 978-0-9631172-1-2։ Արխիվացված օրիգինալից 2008-12-01-ին 
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 «Clinical Appearance of Oral Candida Infection and Therapeutic Strategies»։ Front. Microbiol. 6: 1391։ December 2015։ PMC 4681845։ PMID 26733948։ doi:10.3389/fmicb.2015.01391 
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 «Candidiasis: predisposing factors, prevention, diagnosis and alternative treatment»։ Mycopathologia 177 (5–6): 223–240։ June 2014։ PMID 24789109։ doi:10.1007/s11046-014-9749-1։ «Candida species and other microorganisms are involved in this complicated fungal infection, but Candida albicans continues to be the most prevalent. In the past two decades, it has been observed an abnormal overgrowth in the gastrointestinal, urinary and respiratory tracts, not only in immunocompromised patients but also related to nosocomial infections and even in healthy individuals. There is a wide variety of causal factors that contribute to yeast infection which means that candidiasis is a good example of a multifactorial syndrome.» 
  25. 25,0 25,1 25,2 25,3 «Review article: fungal microbiota and digestive diseases»։ Aliment. Pharmacol. Ther. 39 (8): 751–766։ April 2014։ PMID 24612332։ doi:10.1111/apt.12665։ «In addition, GI fungal infection is reported even among those patients with normal immune status. Digestive system-related fungal infections may be induced by both commensal opportunistic fungi and exogenous pathogenic fungi. The IFI in different GI sites have their special clinical features, which are often accompanied by various severe diseases. Although IFI associated with digestive diseases are less common, they can induce fatal outcomes due to less specificity of related symptoms, signs, endoscopic and imaging manifestations, and the poor treatment options. ... Candida sp. is also the most frequently identified species among patients with gastric IFI. ... Gastric IFI is often characterised by the abdominal pain and vomiting and with the endoscopic characteristics including gastric giant and multiple ulcers, stenosis, perforation, and fistula. For example, gastric ulcers combined with entogastric fungal infection, characterised by deep, large and intractable ulcers,[118] were reported as early as the 1930s. ... The overgrowth and colonisation of fungi in intestine can lead to diarrhoea.» 
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Small intestinal fungal overgrowth»։ Curr Gastroenterol Rep 17 (4): 16։ April 2015։ PMID 25786900։ doi:10.1007/s11894-015-0436-2։ «Small intestinal fungal overgrowth (SIFO) is characterized by the presence of excessive number of fungal organisms in the small intestine associated with gastrointestinal (GI) symptoms. Candidiasis is known to cause GI symptoms particularly in immunocompromised patients or those receiving steroids or antibiotics. However, only recently, there is emerging literature that an overgrowth of fungus in the small intestine of non-immunocompromised subjects may cause unexplained GI symptoms. Two recent studies showed that 26 % (24/94) and 25.3 % (38/150) of a series of patients with unexplained GI symptoms had SIFO. The most common symptoms observed in these patients were belching, bloating, indigestion, nausea, diarrhea, and gas. The underlying mechanism(s) that predisposes to SIFO is unclear but small intestinal dysmotility and use of proton pump inhibitors has been implicated. However, further studies are needed; both to confirm these observations and to examine the clinical relevance of fungal overgrowth, both in healthy subjects and in patients with otherwise unexplained GI symptoms. ... For routine SIFO in an immunocompetent host, a 2–3 week oral course of fluconazole 100–200 mg will suffice.» 
  27. Fidel PL (2002)։ «Immunity to Candida»։ Oral Dis. 8: 69–75։ PMID 12164664։ doi:10.1034/j.1601-0825.2002.00015.x 
  28. Pappas PG (2006)։ «Invasive candidiasis»։ Infect. Dis. Clin. North Am. 20 (3): 485–506։ PMID 16984866։ doi:10.1016/j.idc.2006.07.004 
  29. 29,0 29,1 29,2 Textbook of gastroenterology (5th ed.)։ Chichester, West Sussex: Blackwell Pub.։ 2009։ էջ 814։ ISBN 978-1-4051-6911-0 
  30. «Thrush»։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2011-02-10-ին։ Վերցված է 2011-04-08 
  31. NHS: Symptoms of thrush in men (balanitis thrush) Archived 2013-11-01 at the Wayback Machine.
  32. Bruce G. Wolff et al., ed. (2007)։ The ASCRS textbook of colon and rectal surgery։ New York: Springer։ էջեր 241, 242, 245։ ISBN 978-0-387-24846-2 
  33. Mukherjee PK, Sendid B, Hoarau G, Colombel JF, Poulain D, Ghannoum MA (February 2015)։ «Mycobiota in gastrointestinal diseases.»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology 12 (2): 77–87։ PMID 25385227։ doi:10.1038/nrgastro.2014.188 
  34. Santelmann H, Howard JM (January 2005)։ «Yeast metabolic products, yeast antigens and yeasts as possible triggers for irritable bowel syndrome.»։ European Journal of Gastroenterology & Hepatology 17 (1): 21–6։ PMID 15647635։ doi:10.1097/00042737-200501000-00005 
  35. Collins SM (August 2014)։ «A role for the gut microbiota in IBS.»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology 11 (8): 497–505։ PMID 24751910։ doi:10.1038/nrgastro.2014.40 
  36. Gouba, Drancourt (2015)։ «Digestive tract mycobiota: a source of infection.»։ Médecine et Maladies Infectieuses 45 (1–2): 9–16։ PMID 25684583։ doi:10.1016/j.medmal.2015.01.007 
  37. 37,0 37,1 Mulley, A. G., Goroll, A. H. (2006)։ Primary Care Medicine: office evaluation and management of the adult patient։ Philadelphia: Wolters Kluwer Health։ էջեր 802–3։ ISBN 978-0-7817-7456-7։ Վերցված է 2008-11-23 
  38. Goehring Richard V. (2008)։ Mims' medical microbiology. (4th ed.)։ Philadelphia, PA: Mosby Elsevier։ էջ 656։ ISBN 978-0-323-04475-2 
  39. «Chronic vaginal candidiasis. Management in the postmenopausal patient»։ Drugs Aging 16 (5): 335–9։ May 2000։ PMID 10917071։ doi:10.2165/00002512-200016050-00003 
  40. «Bench-to-bedside review: therapeutic management of invasive candidiasis in the intensive care unit.»։ Critical Care 14 (6): 244։ December 2010։ PMC 3220045։ PMID 21144007։ doi:10.1186/cc9239 
  41. Odds FC (1987)։ «Candida infections: an overview»։ Crit. Rev. Microbiol. 15 (1): 1–5։ PMID 3319417։ doi:10.3109/10408418709104444 
  42. «A comparative histopathological study of systemic candidiasis in association with experimentally induced breast cancer»։ Oncology Letters 1 (1): 215–222։ 2010։ ISSN 1792-1082։ PMC 3436220։ PMID 22966285։ doi:10.3892/ol_00000039։ Արխիվացված օրիգինալից 2011-07-16-ին 
  43. 43,0 43,1 «Oral candidiasis»։ Postgraduate Medical Journal 78 (922): 455–9։ August 2002։ PMC 1742467։ PMID 12185216։ doi:10.1136/pmj.78.922.455 
  44. «Colonisation of extragenital sites by Candida in women with recurrent vulvovaginal candidosis»։ BJOG 110 (10): 934–7։ October 2003։ PMID 14550364։ doi:10.1111/j.1471-0528.2003.01445.x։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-27-ին 
  45. 45,0 45,1 Schiefer HG (1997)։ «Mycoses of the urogenital tract»։ Mycoses 40 (Suppl 2): 33–6։ PMID 9476502։ doi:10.1111/j.1439-0507.1997.tb00561.x 
  46. «Genital colonisation and infection with candida in heterosexual and homosexual males»։ Genitourin Med 73 (5): 394–6։ October 1997։ PMC 1195901։ PMID 9534752։ doi:10.1136/sti.73.5.394 
  47. Skoczylas MM, Walat, A, Kordek, A, Loniewska, B, Rudnicki, J, Maleszka, R, Torbé, A (2014)։ «Congenital candidiasis as a subject of research in medicine and human ecology»։ Annals of Parasitology 60 (3): 179–89։ PMID 25281815 
  48. Terri Warren, RN (2010)։ «Is It a Yeast Infection?»։ Արխիվացված օրիգինալից 2011-02-25-ին։ Վերցված է 2011-02-23 
  49. Donders GGG, Vereecken A, Bosmans E, Dekeersmaecker A, Salembier G, Spitz B (2002)։ «Definition of a type of abnormal vaginal flora that is distinct from bacterial vaginosis: aerobic vaginitis»։ BJOG 109 (1): 34–43։ PMID 11845812։ doi:10.1111/j.1471-0528.2002.00432.x 
  50. «Over-the-counter antifungal drug misuse associated with patient-diagnosed vulvovaginal candidiasis»։ Obstetrics and Gynecology 99 (3): 419–425։ March 2002։ PMID 11864668։ doi:10.1016/S0029-7844(01)01759-8 
  51. Srikumar Chakravarthi, Nagaraja HS (2010)։ «A comprehensive review of the occurrence and management of systemic candidiasis as an opportunistic infection»։ Microbiology Journal 1 (2): 1–5։ ISSN 2153-0696։ Արխիվացված օրիգինալից 2013-12-19-ին 
  52. «Candidiasis: Workup»։ Medscape։ WebMD։ 18 August 2015։ Արխիվացված օրիգինալից 11 June 2016-ին։ Վերցված է 22 June 2016 
  53. Mastromarino Paola, Vitali Beatrice, Mosca Luciana (2013)։ «Bacterial vaginosis: a review on clinical trials with probiotics»։ New Microbiologica 36 (3): 229–238։ PMID 23912864։ Արխիվացված օրիգինալից 2015-05-18-ին 
  54. «Genital mycotic infections in patients with diabetes.»։ Postgraduate Medicine 125 (3): 33–46։ May 2013։ PMID 23748505։ doi:10.3810/pgm.2013.05.2650 
  55. «Terbinafine in onychomycosis with involvement by non-dermatophytic fungi»։ The British Journal of Dermatology։ 130 Suppl 43: 16–21։ 1994։ PMID 8186136։ doi:10.1111/j.1365-2133.1994.tb06088.x 
  56. Errol Reiss, H. Jean Shadomy, G. Marshall Lyon (2011)։ «Chapter 11»։ Fundamental medical mycology։ Hoboken, N.J.: John Wiley & Sons։ ISBN 978-1-118-10176-6։ Արխիվացված օրիգինալից 2016-04-30-ին 
  57. Mobley David P. Cappelli, Connie C. (2008)։ Prevention in clinical oral health care։ St. Louis, Mo.: Mosby Elsevier։ էջ 254։ ISBN 9780323036955։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին 
  58. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ MedlinePlus անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  59. Falagas ME, Betsi GI, Athanasiou S (August 2006)։ «Probiotics for prevention of recurrent vulvovaginal candidiasis: a review.»։ The Journal of Antimicrobial Chemotherapy 58 (2): 266–72։ PMID 16790461։ doi:10.1093/jac/dkl246։ «Thus, the available evidence for the use of probiotics for prevention of recurrent VVC is limited» 
  60. «Fungicidal Activity of Fluconazole against Candida albicans in a Synthetic Vagina-Simulative Medium»։ Antimicrob. Agents Chemother. 48 (1): 161–7։ 2004։ PMC 310176։ PMID 14693534։ doi:10.1128/AAC.48.1.161-167.2004 
  61. Morschhäuser J (Jul 18, 2002)։ «The genetic basis of fluconazole resistance development in Candida albicans.»։ Biochimica et Biophysica Acta 1587 (2–3): 240–8։ PMID 12084466։ doi:10.1016/s0925-4439(02)00087-x 
  62. 62,0 62,1 62,2 «Vaginal yeast infections during pregnancy.»։ Canadian Family Physician 55 (3): 255–6։ Mar 2009։ PMC 2654841։ PMID 19282531 
  63. «Systemic candidiasis»։ NIH.gov։ U.S. DHHS, National Institute of Health։ Oct 2014։ Արխիվացված օրիգինալից April 27, 2015-ին։ Վերցված է April 19, 2015 
  64. «Pathogenesis and treatment of oral candidosis.»։ Journal of Oral Microbiology 3: 5771։ Jan 28, 2011։ PMC 3087208։ PMID 21547018։ doi:10.3402/jom.v3i0.5771 
  65. Bouquot Brad W. Neville, Douglas D. Damm, Carl M. Allen, Jerry E. (2002)։ Oral & maxillofacial pathology (2. ed.)։ Philadelphia: W.B. Saunders։ էջեր 189–197։ ISBN 978-0-7216-9003-2 
  66. «Oral candidiasis: pathogenesis, clinical presentation, diagnosis and treatment strategies.»։ Journal of the California Dental Association 41 (4): 263–8։ April 2013։ PMID 23705242 
  67. Gow Neil A. R. G (8 May 2002)։ «Candida albicans - a fungal Dr Jekyll and Mr Hyde»։ Mycologist 16 (1)։ doi:10.1017/S0269915X02006183 
  68. «Candida»։ CDC.gov։ Center of Disease Control։ Արխիվացված օրիգինալից April 27, 2015-ին։ Վերցված է April 19, 2015 
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 Lynch DP (August 1994)։ «Oral candidiasis. History, classification, and clinical presentation.»։ Oral Surgery, Oral Medicine, and Oral Pathology 78 (2): 189–93։ PMID 7936588։ doi:10.1016/0030-4220(94)90146-5 
  70. Obladen M (2012)։ «Thrush - nightmare of the foundling hospitals.»։ Neonatology 101 (3): 159–65։ PMID 22024688։ doi:10.1159/000329879 
  71. Scully Crispian (2018-09-24)։ «Mucosal Candidiasis (Medscape)»։ WebMD LLC։ Արխիվացված օրիգինալից 2 November 2013-ին։ Վերցված է 8 September 2013 
  72. Greuter W., McNeill J., Burdet Hervé Maurice, Barrie F. R. (2000)։ International Code of Botanical Nomenclature։ Königstein։ ISBN 978-3-904144-22-3։ Արխիվացված օրիգինալից 2008-12-02-ին։ Վերցված է 2008-11-23 
  73. Odds FC (1987)։ «Candida infections: an overview.»։ Critical Reviews in Microbiology 15 (1): 1–5։ PMID 3319417։ doi:10.3109/10408418709104444 
  74. Stephen Barrett, M.D. (October 8, 2005)։ «Dubious "Yeast Allergies"»։ Արխիվացված օրիգինալից May 13, 2008-ին 
  75. Barrett S (2005-10-08)։ «Dubious "Yeast Allergies"»։ QuackWatch։ Արխիվացված օրիգինալից 2007-12-05-ին։ Վերցված է 2008-02-21 
  76. 76,0 76,1 Jarvis WT։ «Candidiasis Hypersensitivity»։ National Council Against Health Fraud։ Վերցված է 18 January 2014 
  77. Kumamoto CA (August 2011)։ «Inflammation and gastrointestinal Candida colonization.»։ Current Opinion in Microbiology 14 (4): 386–91։ PMC 3163673։ PMID 21802979։ doi:10.1016/j.mib.2011.07.015 
  78. Gerard R, Sendid B, Colombel JF, Poulain D, Jouault T (June 2015)։ «An immunological link between Candida albicans colonization and Crohn's disease.»։ Critical Reviews in Microbiology 41 (2): 135–9։ PMID 23855357։ doi:10.3109/1040841X.2013.810587 
  79. «Growing resistance to antifungal drugs 'a global issue'»։ BBC News։ 17 May 2018։ Վերցված է 18 May 2018 
  80. Pappas PG, Lionakis MS, Arendrup MC, Ostrosky-Zeichner L, Kullberg BJ (11 May 2018)։ «Invasive candidiasis.»։ Nature Reviews. Disease Primers 4: 18026։ PMID 29749387։ doi:10.1038/nrdp.2018.26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]