Ամեոբիազ
Ամեոբիազ | |
---|---|
![]() Վարակական հիվանդություն | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն |
Պատճառ | Դիզենթերիայի ամեոբա |
Փոխանցման ձև | արտաթորանքով |
Հիվանդության ախտանշաններ | լուծ աղիքների ցավ նքոց լորձահեղուկային կղկղանք |
Վնասում է | լյարդ, թոքեր, սեռական օրգաններ |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | դեղորայքային, դիետա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 006 |
ՀՄԴ-10 | A06 |
Անվանվել է | պսիտակոզ |
Բուժում | դեղանյութեր, Վիրահատություն և Արյան փոխներարկում |
Amoebiasis Վիքիպահեստում |
Ամեոբիազ[1][2] վարակիչ հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։ Ամեոբիազը առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ամեոբիազի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան[3] է։
Վարակի հիմնական աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարակի հիմնական աղբյուրը ամեոբիազով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն Է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների պատերի լորձաթաղանթում և բազմանում։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Entamoebiasis - MeSH - NCBI»։ www.ncbi.nlm.nih.gov։ Վերցված է 2015-07-21
- ↑ «Entamoebiasis»։ mesh.kib.ki.se։ Վերցված է 2015-07-21
- ↑ Farrar Jeremy, Hotez Peter, Junghanss Thomas, Kang Gagandeep, Lalloo David, White Nicholas J. (2013-10-26)։ Manson's Tropical Diseases։ Elsevier Health Sciences։ էջեր 664–671։ ISBN 9780702053061
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amoebiasis - Centers for Disease Control and Prevention
- Amoeba infection symptoms Archived 2012-08-14 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 281)։ ![]() |