Վիրուսային հեպատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրուսային հեպատիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9070
ՀՄԴ-10B15 և B19
Commons-logo.svg Viral hepatitis Վիքիպահեստում

Վիրուսային հեպատիտը վիրուսային վարակով հարուցվող լյարդի հյուսվածքի բորբոքային հիվանդություն է[1][2]։ Հիվանդությունը ընթանում է սուր ձևով, համեմատաբար արագ ընթացքով կամ քրոնիկական ձևով։

Վիրուսային հեպատիտը հարուցումը բազմապատճռային է, բայց հիմնականում հարուցվում է վիրուսներով։ Հեպատիտի վիրուսը պարունակում է տարբեր տոքսիններ և ազդման մոլեկուլային տարբեր մեխանիզմներ, սակայն բոլորն էլ մարդու մոտ առաջացնում են հեպատիտ։

Հայտնաբերված են մեծ քանակով վիրուսներ որոնք հարուցում են վիրուսային հեպատիտ. հեպատիտ A,B,C,D և E. Այլ վիրուսներ նույնպես կարող են առաջացնել լյարդի հյուսվածքի բորբոքում,օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն Բարի վիրուսը, ՄԻԱՎ-ը և դեղին տենդը։ Որոշ վիրուսներ, որոնք նույնպես հարուցում են հիվանդությունը բավարար ուսումնասիրված չեն[3]։

Ամենատարածված տիպի հեպատիտները կարող են կանխվել կամ բուժվել[4]։ Հեպատիտ C և հեպատիտ B կարող են կանխվել պատվաստումների միջոցով։

2013 թվականին մոտ 1.5 միլիոն մարդ մահացել է հեպատիտի վիրուսից,ամենատարածվածները հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն են[4]։

Հեպատիտի վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի ամենատարածված պատճառը վիրուսն է։

Հեպատիտի վիրուս
HAV HBV HCV HDV HEV
Փոխանցման ուղի Մարսողական Հարմարսողական Հարմարսողական Հարմարսողական Մարսողական
Դասակարգումը Պիկորնավիրուս Օրթոհեպադնավիրուս Հեպացիվիրուս Դելտավիրուս Հերբավիրուս
Գենոմ միաթել + ՌՆԹ dsDNA-RT միաթել +ՌՆԹ միաթել - ՌՆԹ միաթել +ՌՆԹ
Անտիգեն HBsAg, HBeAg Կոռ անտիգեն Դելտա անտիգեն
Գաղտնի շրջան 20-40 օր 45-160 օր 15-150 օր 30-60 օր 15-60 օր
Ուժգնություն/քրոնիկացում մեղմ/սուր Երբեմն ծանր,

5-10% դեպքերում քրոնիկ

ենթակլինիկական,

70% քրոնիկ

ուժեղացնում է HBV-ի ախտանիշները,

HBV-ի հետ քրոնիկ

Մեղմ է առողջների մոտ,

վտանգավոր է հղիների մոտ,սուր

Պատվաստում 10 տարի

պաշտպանություն

3 ներարկում,

ցմահ իմունիտետ

Չունի Չունի Հետազոտական(հաստատված է Չինաստանում)

Հեպատիտ A

Հեպատիտ A կամ լյարդի սուր բորբոքում,որը հարուցվում է հեպատիտ A վիրուսով(HAV)։ Հարուցվում է պիկորնավիրուսով ֆեկալ-օրալ ճանապարհով աղտոտված սննդի միջոցով։ Ընթացքը սուր է,քրոնիկ ընթացք չունի։ Հիվանդի իմունային համակարգը ստեղծում է հակամարմիններ ( HAV ագոնիստ),որոնք ձևավորում են իմունիտետ։Հեպատիտ A-ով հիվանդները կարիք ունեն հանգստանալու, խուսափել ալկոհոլից և լինել խոնավ միջավայրերում։ Կանխարգելում են վակցինայով և ձևավորվում է պաշտպանություն 10 տարի ժամկետով։ Հեպատիտ A -ն փոխանցվում է մարդկանցից կոնտակտային ճանապարհով,հում ծովամթերքից կամ աղտոտված ջրից։ Տարածված է երրորդ կարգի երկրներում։ Խուսափոլով հում ծովամթերքից և պահպանելով անձնական հիգիենաի կանոները կարելի է կանխարգելել վարակումը։ Վարակվելուց 1-2 շաբաթ հետո հիվանդները դառնում են վարակի աղբյուր։ Վարակման և առաջին ախտանիշների իհայտ գալու միջին ժամանակահատվածը կազմում է 28 օր(սկսած 15 օրից մինչև 60օր)[5]։ Վարակվածների 15%-ը կարող են շարունակաբար զգալ կամ ունենալ ռեցիդիվ ախտանիշներ 6 ամսից մինչև 1 տարի նախնական ախտորոշումից հետո[6]։

Ցուցիչ Հայտնաբերման ժամանակը Նկարագրություն Նշանակությունը
Կղանքային HAV 2-4 շաբաթ կամ 28 օր - Վաղ հայտնաբերում
IgM հակաHAV 4-12շաբաթ հակաֆեմենտային իմունիտետ Սուր հիվանդության ժամանակ
IgG հակաHAV 5շաբաթ հակաֆեմենտային իմունիտետ Հին ինֆեկցիաներ կամ ռեինեկցիա

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն հարուցվում է հեպատիտ B վիրուսով,հեպադնավիրուսը կարող է հարցուցել սուր և քրոնիկ ընթացք։ Քրոնիկական ընթացք ստանում է մեծահասակների 15%-ի մոտ, ովքեր ի վիճակի չեն վերացնել վիրուսը նախնական վարակվելուց հետո։Հիմնակա փոխանցման ուղին արյուն, արյան փոխներարկում, հակասանիտարական դաջվածք,սեքս(սեռական հարաբերություններ կամ մարմնի հեղուկներով),կամ մորից երեխային կրծքով կերակրելու ժամանակ,հավանականությունը մինիմալ է տրանսպլացենտար փոխանցման տեսանկյունից։ Այնուամենայնիվ հիվանդացությունների մոտավորապես կես դեպքերում հնարավոր չէ պարզել ինֆեկցիայի աղբյուրը։ Արյան միջոցով կարող է փոխանցվել ներարկիչներով ներերակային ներարկումների ժամանակ, սափրման ածելիներով կամ հիվանդի վերքերին հպվելիս։ Ասեղների մեկանգամյա օգտագործումը կանխարգելում է հիվանդության տարածումը։

Քրոնիկական հեպատիտ B -ով հիվանդների մոտ հաըտնաբերվում է հակավիրուսային հակամարմիններ, բայց բավարար չեն լյարդի բջիջների ամբողջական մաքրման համար։ Հակամարմինների և վիրուսի հակամարտության պատճառով դիտվում է օրգանիզմի իմունիտետի թուլացում։ Վացինայով պատվաստվելու դեպքում դիտվում է իմունիտետ ամբողջ կյանքի համար։ Հեպատիտ B-ի վիրուսից ամբողջ աշխարում մահանում է տարեկան 500,000 - 1,200,000 մարդ, մահացության պատճառ է հանդիսանում հեպատիտի բարդությունները՝ քրոնիկ հեպատիտ, ցիռոց և հապատոկարցինոման։ Հայտնի է 8 բուժման տեսակ հաստատված ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի վարչության կողմից,որոնք հասանելի են մարդկանց քրոնիկ հեպատիտ B-ի ինֆեկցիայի դեպքում. α-ինտերֆերոն, պեգիլացված ինտերֆերոն, ադեֆովիր,ենտեկավիր,տալբիվուդիլ,լամիվուդիլ,տենոֆովիր դիսոպրոքսիլ և տենոֆովիր ալաֆենամիդ 65 % հավանականությամբ կայուն պատասխանի։

Հեպատիտ C

Հեպատիտ C-ն (ոչ A, ոչ B հեպատիտ) հարուցվում է հեպատիտ C վիրուսով(HCV),Ֆլավիրիդե ընտանիքի ՌՆԹ վիրուս։ HCV կարող է փոխանցվել արյան հետ շփման միջոցով(ներառյալ սեռական ճանապարհով երբ փոխանվում է արյուն) և պլացենտաի միջոցով։ Հեպատիտ C -ն հիմնականում առաջացնում է քրոնիկ հեպատիտ,առավելագույնը որոշ մարդկանց մոտ լյարդի ցիռոզ։ Երկար ժամանակ կարող է ախտանիշներ ի հայտ չգան։ Հեպատիտ C-ով հիվանդների մոտ հիվանդությունը ստանում է սուր և ծանր ընթացք,երբ նրանք վարակվում են հեպատիտ A կամ B-ով վարակվում են։ Այդ պատճառով հեպատիտ C-ով հիվանդներին ցուցված է վակցինացիա հեպատիտ B-ի և C-ի դեմ։ HCV-վիրուսի մակարդակը կարող է կրճատվել ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղի համակցումից։Հիմնական դետերմինանտը բուժման ժամանակ վիրուսի գենոտիպն է, որում առավել դիմացկուն է է գենետիպ-1ը։

Հեպատիտ C-ն ամենատարածվածն է արյունածին քրոնիկական հիվանդությունների դեպքում ԱՄՆ-ում[7]։

Ցուցիչ Հայտնաբերման ժամանակը Նկարագրություն Նշանակությունը Նշումներ
HCV-ՌՆԹ 1-3 շաբաթ կամ 21 օր PCR Ցույց է տալիս վիրուսի

առկայությունը կամ բացակայությունը

հնարավոր է առկա չլինի ցուցիչ հիվանդության ընթացքում։Ցուցիչի բացակայությունը չի բացառում վրիուսի լինելը։
հակա-HCV 5-6 շաբաթ հակաֆեմենտային

իմունիտետ

ցուցիչ անցած կամ ներկա

ինֆեկցիայի համար

ցածր վիրուսային տարածվածության և աուտոիմուն խանգարումների դեպքում դիտվում է կեղծ դրական արդյունք
ԱԼԱՏ 5-6 շաբաթ - ԱԼԱՏ-ի գագաթնակետը համընկնում է

հակաHCV-ին

ԱԼԱՏ-ի մակարդակի տատանումները լյարդի ակտիվ այլ հիվանդության նշան են։

Հեպատիտ D

Հեպատիտ D վիրուսը(HDN) կամ հեպատիտ դելտա գործոնը պատկանում է Դելտավիրուս ցեղին և հարուցում է հեպատիտ D։ Հեպատիտ D վիրուսը հարուցվում է միայն հեպատիտ B-ի առկայության դեպքում։Այն չունի առանձին կլինիկական դրսևորումներ, բայց կարող է գոյատևել օրգանիզմում այնքան ժամանակ քանի կա HBV վիրուսը։Կարող է առաջացնել վարակ միայն այն դեպքում, երբ հեպատիտ B վիրուսի մակերևութային անտիգեններով ծածկված է։ Հեպատիտ E

Հեպատիտ E վիրուսը հեպերնավիրիդե ընտանիքից է և ունի նույն ախտանշանները ինչ հեպատիտ A-ն,չնայած որ առանձին դեպքերում կարող է հանդես գալ որպես առանձին հիվանդություն,մասնավորապես հղի կանանց մոտ (մահացության մակարդակը մոտ 20%)։Քրոնիկական վարակները կարող են առաջանալ իմունոպակասուրդով հիվանդների մոտ։Այն առավել տարածված է Հնդկաստանի ցածր կաստաներում։ Փոխանցման ուղին ֆեկալ-օրալ և հաճախ ինքնասահմանափակվում է։ Հեպատիտ F վիրուս

Հեպատիտ F վիրուսը (HFV) կապված է հեպատիտի որոշակի դեպքերի հետ։ Հեպատիտ F վիրուսի տեսակներ ի հայտ եկան 1990 թվականին, բայց այդ տեսակնեից ոչ մեկը հիմնավորված չի եղել։ GB վիրուս C

GB վիրուս C- ը հեպատիտի մեկ այլ հավանական վիրուսային պատճառ է, որը հավանաբար տարածվում է արյան և սեռական շփման միջոցով[8]։ Շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիրուսը առաջացնում է հեպատիտ,քանի որ այն չի հայտնաբերվում լյարդիում[9][10]։

Այլ վիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջի վիրուսը, որ կարող է հարուցել հեպատիտի դա դեղին տենդի վիրուսն է,մոծակների առաջացրած ֆլավիվիրուսը։ Այլ վիուսներ նույնպես կարող են հարուցել հեպատիտ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Library of Medicine » Medical Subject Headings »Virus Diseases (C02) » Hepatitis, Viral, Human (C02.440) » Scope Note 
  2. «Hepatitis | MedlinePlus» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-23 
  3. Herpes Simplex Virus Hepatitis: Case Report and Review
  4. 4,0 4,1 Stanaway Jeffrey D, Flaxman Abraham D, Naghavi Mohsen, Fitzmaurice Christina, Vos Theo, Abubakar Ibrahim, Abu-Raddad Laith J, Assadi Reza, Bhala Neeraj, Cowie Benjamin, Forouzanfour Mohammad H, Groeger Justina, Hanafiah Khayriyyah Mohd, Jacobsen Kathryn H, James Spencer L, MacLachlan Jennifer, Malekzadeh Reza, Martin Natasha K, Mokdad Ali A, Mokdad Ali H, Murray Christopher J L, Plass Dietrich, Rana Saleem, Rein David B, Richardus Jan Hendrik, Sanabria Juan, Saylan Mete, Shahraz Saeid, So Samuel, Vlassov Vasiliy V, Weiderpass Elisabete, Wiersma Steven T, Younis Mustafa, Yu Chuanhua, El Sayed Zaki Maysaa, Cooke Graham S (July 2016)։ «The global burden of viral hepatitis from 1990 to 2013: findings from the Global Burden of Disease Study 2013»։ The Lancet 388 (10049): 1081–8։ PMC 5100695 ։ PMID 27394647։ doi:10.1016/S0140-6736(16)30579-7 
  5. «CDC Hepatitis A FAQ»։ Վերցված է 2008-03-03 
  6. «CDC Hepatitis A Fact Sheet»։ Վերցված է 2008-03-03 
  7. «CDC DVH—Hepatitis C Information For the Health Professional»։ Վերցված է 2010-01-14 
  8. «Detection of the hepatitis G virus genome among injecting drug users, homosexual and bisexual men, and blood donors»։ J. Infect. Dis. 174 (6): 1320–3։ 1996։ PMID 8940225։ doi:10.1093/infdis/174.6.1320 
  9. «Quantitation of hepatitis G and C viruses in the liver: evidence that hepatitis G virus is not hepatotropic»։ Hepatology 27 (3): 877–80։ 1998։ PMID 9500722։ doi:10.1002/hep.510270335 
  10. «00.026. Flaviviridae»։ ICTVdB Index of Viruses։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-11-ին։ Վերցված է 2020-01-26 
  11. «[The other types of viral hepatitis]»։ Rev Prat (French) 40 (18): 1656–9։ 1990։ PMID 2164704 
  12. «SARS-associated viral hepatitis caused by a novel coronavirus: report of three cases»։ Hepatology 39 (2): 302–10։ February 2004։ PMID 14767982։ doi:10.1002/hep.20111 
  13. Naides SJ (May 1998)։ «Rheumatic manifestations of parvovirus B19 infection»։ Rheum. Dis. Clin. North Am. 24 (2): 375–401։ PMID 9606764։ doi:10.1016/S0889-857X(05)70014-4 
  14. Xiong W (November 2010)։ «[Clinical efficacy of treating infant cytomegalovirus hepatitis with ganciclovir and impact on cytokines]»։ Xi Bao Yu Fen Zi Mian Yi Xue Za Zhi (Chinese) 26 (11): 1130–2։ PMID 21322282 
  15. Okano M, Gross TG, Gross (November 2011)։ «Acute or Chronic Life-Threatening Diseases Associated With Epstein-Barr Virus Infection»։ Am. J. Med. Sci. 343 (6): 483–9։ PMID 22104426։ doi:10.1097/MAJ.0b013e318236e02d 
  16. Anderson D.R., Schwartz J., Hunter N.J., Cottrill C., Bissaccia E., Klainer A.S. (1994)։ «Varicella Hepatitis: A Fatal Case in a Previously Healthy, Immunocompetent Adult»։ Archives of Internal Medicine 154 (18): 2101–2106։ PMID 8092915։ doi:10.1001/archinte.1994.00420180111013 
  17. Gallegos-Orozco JF, Rakela-Brödner J, Rakela-Brödner (October 2010)։ «Hepatitis viruses: not always what it seems to be»։ Rev Med Chil 138 (10): 1302–11։ PMID 21279280։ doi:10.4067/S0034-98872010001100016։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2020-01-26 
  18. «Liver involvement during influenza infection: perspective on the 2009 influenza pandemic»։ Influenza Other Respi Viruses 6 (3): e2–5։ September 2011։ PMC 4941665։ PMID 21951624։ doi:10.1111/j.1750-2659.2011.00287.x