Բաբեզիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբեզիոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառBabesia?[1], B. microti?, B. bovis? և B. divergens?
Փոխանցման ձևփոխանցում տզերի միջոցով[1]
Հիվանդության ախտանշաններհոգնածություն[1], սրտխառնոց[1], անորեքսիա[1], փսխում[1], միալգիա[1], գլխացավ[1], տենդ[1] և Մեծ դեպրեսիվ խանգարում
Վնասում էԷրիթրոցիտ[2]
Բուժաքննությունblood film?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, Շճաբանություն[2] և իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Անվանվել էVictor Babeș?
 Babesiosis Վիքիպահեստում

Բաբեզիոզ, բաբեզիելոզ, խոշեր եղջերավոր կենդանիների, ոչխարների ու այծերի փոխանցվող մակաբուծային հիվանդություն։ Հարուցիչը Babesia սեռի նախակենդանիներն են։ Դրանք կարող են լուրջ անբարենպաստ ազդեցություն ունենալ ընտանի կենդանիների առողջության վրա այն տարածքներում, որտեղ ձմեռներ չկան։ Խոշոր եղջերավոր անասունների մոտ այս հիվանդությունը հայտնի է որպես Տեխասի խոշոր եղջերավոր անասունների տենդ կամ ռեդուոթեր[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրվում է տենդով, սակավայունությամբ, դեղնախտով, կաթնատվության նվազումով և բարձր անկումներով։ Կովերի կաթը հաճախ դեղնավուն է՝ արյան հետքերով, դառնահամ։ Բաբեզիոզը արձանագրվում է հիմնականում ամառ-աշուն տարեշրջանում։ Բաբեզիոզի հիմնական փոխանցողն արոտայի իքսոդային տզերն են։ Բաբեզիոզի ընթացքը սուր է (4–8 օր)։ Ջերմաստիճանի բարձրացման 2-3-րդ օրը նկատվում է արյունամիզություն (մեզը դառնում է վարդագույն, ապա՝ կարմիր)։ Բաբեզիոզի ավելի ծանր են տանում սեռահասուն կենդանիները։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը կատարվում է արյան քսուքի մանրադիտակային տվյալների հիման վրա։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակապրին, բերենիլ, տիարգեն, նագանին՝ մկաններարկումներ։

Կանխարգելում և պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդ կենդանիների վաղ քիմիաբուժություն, պայքար տզերի դեմ՝ տզասպան պատրաստուկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. 2,0 2,1 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4458703/
  3. Hunfeld KP, Hildebrandt A, Gray JS (2008). «Babesiosis: Recent insights into an ancient disease». Int J Parasitol. 38 (11): 1219–37. doi:10.1016/j.ijpara.2008.03.001. PMID 18440005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։