Դժգույն տրեպոնեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժգույն տրեպոնեմա
Դժգույն տրեպոնեմա
Դժգույն տրեպոնեմա
Դասակարգում
Վերնաթագավորություն  Պրոկարիոտներ (Prokaryota)
Թագավորություն  Բակտերիաներ (Bacteria)
Տիպ/Բաժին Spirochaetae
Դաս Spirochaetia
Կարգ Սպիրոխետներ (Spirochaetales)
Ընտանիք Spirochaetaceae
Ցեղ Տրեպոնեմա (Treponema)
Տեսակ Դժգույն տրեպոնեմա (T. pallidum)
Միջազգային անվանում
Treponema pallidum

Դժգույն տրեպոնեմա (լատ.՝ Treponema pallidum) - սպիրոխետ, որի ենթատեսակները հարուցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Իրենցից ներկայացնում են պարուրաձև ոլորված բակտերիաներ՝ 6-12 մկմ երկարությամբ և 0,1-0,2 մկմ լայնությամբ։ Հայտնի են 4 ենթատեսակներ.

Առաջին անգամ հայտնաբերվել են գերմանացի մանրէաբաններ Ֆ. Շաուդինի և է. Հոֆմանի կողմից, 1905-ին, մանրադիտակի օգնությամբ։ Դժգույն անվանումը ստացել են Ռոմանովսկու-Գիմզայի մեթոդով ներկելուց հետո, մանրադիտակի տակ թույլ վարդագույն (դժգույն-վարդագույն) երանգ ունենալու համար։ Ըստ Գրամի չեն ներկվում՝ գրամբացասական բակտերիաներ են։ Չներկված և չֆիքսված տրեպոնեմները լուսային մանրադիտակով չեն երևում։ Տեսանելի դարձնելու համար կիրառում են մութ դաշտում մանրադիտման մեթոդը։ Տրեպոնեմաները, դրանց հակածինները կամ այդ հակածինների հանդեպ օրգանիզմում արտադրված հակամարմինները հայտնաբերելու համար հաճախ օգտագործում են ավելի ժամանակակից` շճաբանական լաբորատոր հետազոտություններ. RPR, VDRL, TPHA և այլն։

Գենոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժգույն տրեպոնեմայի գենոմը վերծանվել է 1998-ին[5]։ Այն բակտերիալ գենոմների մեջ ամենակարճերից մեկն է և պարունակում է 1090 գեներ, որոնցից 1039-ը կոդավորում են սպիտակուցների սինթեզը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]