Սպիրոխետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրոխետներ
Սպիրոխետներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Spirochaetales


Սպիրիոխիտներ

Սպիրոխետներ (σπετρα—գալար, պարույր և χαίτη—մազեր), միկրոօրգանիզմներ, որոնց բջիջները նման են բարակ ոլորված թելի (տրամագիծը՝ 0,1—0,6, երկարությունը՝ 5—500 միկրոմետր)։ Շարժունակ են, սակայն մտրակիկներ չունեն։ Սպորներ չեն առաջացնում, բազմանում են լայնակի կիսվելով։ Տարբերում են ոչ ախտածին սպիրոխետներ, որոնք ապրում են հողում, կանգնած և հոսող ջրերում և ախտածին սպիրոխետներ, որոնք ացիրոխետոզների հարուցիչներ են։ Բոլոր Սպիրոխետներ անաերոբ են, 60 °C-ից բարձր ջերմաստիճաններում մահանում են։ Արհեստական պայմաններում ոչ ախտածին Սպիրոխետներ աճում են սովորական սննդարար միջավայրում, ախտածինները՝ կենդանիների արյան շիճուկ կամ թարմ հյուսվածք, ներքին օրգանների փոքրիկ կտորներ պարունակող սննդամիջավայրում։ Սպիրոխետներ միջանկյալ տեղ են զբաղեցնում նախակենդանիների և բակտերիաների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80 CC-BY-SA-icon-80x15.png