Ցեֆտրիաքսոն
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 73384-59-5 |
PubChem CID | 5479530 |
DrugBank | 01212 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.070.347 ![]() |
Ցեֆտրիաքսոն, իրացվում է նաև Ռոցեֆին առևտրային անվամբ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար[1]։ Դրանք են՝ միջին ականջի բորբոքում, էնդոկարդիտ, մենինգիտ, թոքաբորբ, ոսկրային և համակցված վարակներ, ներորովայնային վարակներ, մաշկի վարակներ, միզուղիների վարակներ, գոնորեա և կանացի վերարտադրողական օրգանների բորբոքում [1]։ Այն կիրառվում է նաև վիրահատությունից առաջ և կենդանու կծածից առաջացած վերքի հնարավոր վարակը կանխելու համար[1]։ Ցեֆտրիաքսոնը կիրառվում է ներերակային և միջմկանային ներարկումների ձևով[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ ցավ ներարկման տեղում և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններն են` C. difficile բակտերիայով պայմանավորված փորլուծություն, հեմոլիտիկ սակավարունություն (անեմիա), լեղապարկի հիվանդություն և ջղաձգումներ [1]։ Պենիցիլինի նկատմամբ նախկինում անաֆիլաքտիկ ռեակցիա ունեցող անձանց խորհուրդ չի տրվում կիրառել ցեֆտրաքսոն, սակայն առավել թույլ ռեակցիաներ ունեցող անձինք այն կարող են օգտագործել [1]։ Ներերակային ներարկումը չպետք է ուղեկցվի կալցիում պարունակող լուծույթների ներերակային ներարկումով[1]։ Կան նախնական ապացույցներ, որ ցեֆտրիաքսոնը համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ[2]։ Ցեֆտրիաքսոնը երրորդ սերնդի ցեֆալոսպորին է, որը կանխում է բակտերիայի շուրջ բջջապատի ձևավորմանը[1]։
Ցեֆտրիաքսոնը հայտնաբերվել է վաղ 1980֊ական թվականներին Հոֆֆման Լյա Ռոշ ֆիրմայի կողմից և իրացվում է Ռոցեֆին առևտրային անվամբ[3]։ Այն ընդգրկված է առողջապահության համակարգում անհրաժեշտ առավել արդյունավետ ու անվտանգ Հիմնական դեղերի ԱՀԿ մոդելային ցանկի մեջ[4]։ Առկա է նաև գեներիկ դեղի տեսակներով[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացած երկրներում մեծածախ գինը ըստ դեղաչափի 0,2-2,32 ամերիկյան դոլար է[5]։ ԱՄՆ֊ում բուժման կուրսը սովորաբար 25 ամերիկյան դոլարից քիչ է[6]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնը և երրորդ սերնդի այլ հակաբիոտիկները կիրառվում են շատ այլ հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմներով պայմանավորված հիվանդությունների բուժման համար[7]։ Կայունության առաջացման պատճառով ցեֆտրիաքսոնը չպետք է կիրառվի էնտերոբակտերիային վարակների բուժման համար[7]։ Նախքան ցեֆտրիաքսոն նշանակելը կարևոր է որոշել բակտերիաների զգայունությունը[8]։ Եթե սեպսիս է, ապա կարելի է փորձնական սկսել բուժումը՝ նախքան զգայունության որոշումը[7]։
Ցեֆտրիաքսոնը ցուցված է հետևյալ դեպքերում[8]՝
- ստորին շնչուղիների վարակներ
- սուր բակտերիային միջին ականջի բորբոքում (միջին օտիտ)
- մաշկի և դրա կառուցվածքների վարակներ
- միզուղիների վարակներ
- չբարդացված գոնորեա
- կանացի վերարտադրողական օրգանների բորբոքում
- բակտերիային սեպսիս
- ներորովայնային վարակներ
- մենինգիտ
- վիրաբուժական կանխարգելում
- Լիմայի (կամ Լայմի) հիվանդություն[1]
Այն նաև ընտրության դեղ է պնևմակոկերով, մենիգոկոկերով, հեմոֆիլային ցուպիկով և «զգայուն աղիքային գրամ֊դրական ցուպիկներով (բայց ոչ Listeria monocytogenes֊ով)» պայմանավորված բակտերիային մենինգիտի բուժման համար[9]։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից խորհուրդ է տրվում գոնորեայի բուժման համար ցեֆտրիաքսոնը նշանակել դոկսիցիկլինի կամ ազիթրոմիցինի հետ համակցված։ Խորհուրդ չի տրվում առանձին կիրառել՝ հնարավոր կայունության առաջացման պատճառով[10]։
Ազդեցության շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես երրորդ սերնդի այլ ցեֆալոսպորիները, այնպես էլ ցեֆտրիաքսոնը ակտիվ է Citrobacter spp., Serratia marcescens, և Haemophilus֊ի ու Neisseria֊ի բետա-լակտամազա առաջացնող շտամների նկատմամբ[7]։ Սակայն, ի տարբերություն ցեֆտազիդիմի և ցեֆոպերազոնի, ցեֆտրիաքսոնը չունի բավարար ազդեցություն Pseudomonas aeruginosa֊ի վրա[7]: Ընդհանուր առմամբ այն ակտիվ չէ էնտերոբակտերիայի տեսակների նկատմամբ, հետևաբար դրանով պայմանավորված վարակների բուժման ժամանակ չպետք է կիրառել, եթե անգամ ցուցաբերվում է զգայունություն, քանի որ վտանգ կա կայունության առաջացման[7]։ Որոշ միկրոօրգանիզմներ ինչպիսիք են Citrobacter֊ը, Providencia֊ն և Serratia֊ն կարող են դառնալ կայուն ցեֆալոսպորինազայի առաջացման արդյունքում (այս ֆերմենտները հիդրոլիզում են ցեֆալոսպորինները և դարձնում դրանց ոչ ակտիվ)[7]։
Դեղաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնը կիրառվում է միջմկանային կամ ներերակային ուղիով[8]։ Կալցիում պարունակող լուծիչները չպետք է օգտագործվեն ցեֆտրիաքսոնը լուծելու համար և այն ներերակային ուղիով չպետք է կիրառել կալցիում պարունակող այլ լուծույթների հետ, քանի որ կարող է առաջանալ ցեֆտրիաքսոնի կալցիումական նստվածք[8]։
Պացիենտների հատուկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրաքսոնը պատկանում է հղիության Բ դասին[8]։ Նախակլինիկական հետազոտություններում կենդանիների մոտ չի դիտարկվել բնածին արատներ, սակայն բացակայում է հղի կանանց մոտ իրականացված պատշաճ հսկվող փորձարկումները[8]։
Կրծքով կերակրող կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտիաքսոնը քիչ քանակությամբ արտազատվում է կրծքի կաթ, սակայն «չի ակնկալվում, որ կրծքով կերակրվող նորածինների մոտ անբարենպաստ ազդեցություն կունենա»[11]։ Խորհուրդ է տրվում զգուշությամբ նշանակել կրծքով կերակրող կանանց[8]։
Նորածիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնը հակացուցված է հիպերբիլիռուբինեմիա ունեցող նորածիններին[8]։ Այն կարող է փոխազդել բիլիռուբինի հետ և խանգարել ալբումինի հետ կապակցմանը՝ բարձրացնելով բիլիռուբինային էնցեֆալոպատիայի առաջացման ռիսկը[8]։
Տարեցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլինիկական փորձարկումները տարեց և երիտասարդ պացիենտների մոտ չեն բացահայտել ցեֆտրիաքսոնի արդյունավետության և անվտանգության տարբերություններ, սակայն «չի բացառվում որոշ տարեցների մոտ առավել զգայունության դրսևորումներ»[8]։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնի առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ լեյկոցիտների քանակի փոփոխություն, ցան, փորլուծություն, ինչպես նաև ներարկման տեղում կարող են լինել ռեակցիաներ[12]։
1% բարձր հաճախականությամբ հանդիպող կողմնակի ազդեցություններ՝
- Էոզինոֆիլիա (6%)
- Թրոմբոցիտոզ (5.1%)
- Լյարդի ֆերմենտների քանակի ավելացում (3.1–3.3%)
- Փորլուծություն(2.7%)
- Լեյկոպենիա (2.1%)
- Արյան մեջ միզանյութի մակարդակի բարձացում (BUN անալիզ) (1.2%)
- Տեղային ռեակցիաներ — ցավ, անհարմարություն, գրգռվածություն (1%)
- Ցան (1.7%)[12]
1% ցածր հաճախականությամբ կողմնակի ազդեցություններ են՝ ֆլեբիտ, քոր, ջերմություն, սառսուռ, սրտխառնոց, փսխում, բիլիռուբինի ու կրեատինինի մակարդակի բարձրացում, գլխացավ և գլխապտույտ[12]։
Հատկապես երեխաների մոտ ցեֆտրիաքսոնը կարող է նստել լեղու մեջ առաջացնելով լեղային նստվածք, լեղային պսևդոլիթիազ և լեղաքարեր։ Առանձնահատուկ կողմնակի ազդեցություններ են հիպոպրոթրոմբինեմիան և արյունահոսությունը։ Արձանագրվել է հեմոլիզ[13][14][15]։ Արձանագրվել է նաև երիկամային անբավարարության առաջացում երեխաների մոտ[16]։ Ինչպես այլ հակաբիոտիկների, այնպես էլ ցեֆտրիաքսոնի կիրառումը կարող է հանգեցնել Clostridium difficile֊ով պայմանավորված փորլուծության՝ թույլ արտահայտված ընթացքով և մինչև մահացու ելքով կոլիտ[12]։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չպետք է կիրառել ցեֆտրիաքսոնի և դեղի բաղադրատարերից որևէ մեկի նկատմամբ զգայունության դեպքում։ Չնայած պենիցիլինների և երրորդ սերնդի ցեֆալոսպորինների միջև կա աննշան խաչաձև ռեակտիվություն[9][17], այնուամենայնիվ ցեֆտրիաքսոնը պետք է զգույշ կիրառել պենիցիլինի նկատմամբ զգայուն, ինպես նաև նախկինում պենիցիլինից ծանր ալերգիա ունեցած պացիենտներին[12]։ Ցեֆտրիաքսոնը չպետք է նշանակել հիպերբիլիռուբինեմիա ունեցող նորածիններին, հատկապես վաղածիններին, քանի որ արձանագրվել է, որ ցեֆտրիաքսոնը տեղահանում է բիլիռուբինինը ալբումին կապող միջավայրերից՝ պատճառելով բիլիռուբինային էնցեֆալոպատիա։ Հակացուցված է նորածիններին (≤28 օրական) ներերակային միաժամանակ կիրառել կալցիում պարունակող լուծույթներ[18], եթե նույնիսկ կիրառվում է տարբեր ինֆուզիոն ուղիներով՝ նորածնի թոքերում և երիկամներում կալցիում֊ցեֆտրիաքսոն նստվածքի առաջացման հազվագյուտ մահացու դեպքերի պատճառով[12][19]։
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնը ցեֆալոսպորին հակաբիոտիկների ընտանքի երրորդ սերնդի հակաբիոտիկ է[7]։ Այն պատկանում է բետտա լակտամային հակաբիոտիկների ընտանքին։ Ցեֆտրիաքսոնը ընտրողաբար և անդարձելիորեն արգելակում է բակտերիայի բջջապատի սինթեզը կապվելով տրանսպեպտիդազաների (կոչվում են նաև տրանսամիդազաներ) հետ։ Վերջիններս պենիցիլին կապող սպիտակուցներ են, որոնք արագացնում են բակտերիայի բջջապատը ձևավորող պեպտիդոգլիկան պոլիմերի խաչաձև կապակցումը[20]։ Պեպտիդոգլիկան բջջապատը կազմվում է պենտապեպտիդ միավորումներից, որոնք կցված են N-ացետիլգլյուկոզամինի և N-ացետիլմուռամաթթվի միավորներով հերթագայող պոլիսախարիդային օղակին[21][22]։ Պենիցիլին կապակցող սպիտակուցները ազդում են պենտապեպտիդ միավորման D-ալանիլ-D-ալանին վերջին ֆրագմենտի վրա և արագացնում են պեպտիդային կապի առաջացումը նախավերջին D-ալանինի և գլիցինի միավորման հարակից պեպիդոգլիկան շերտի միջև՝ բացթողնելով վերջին D-ալանին միավորը գործընթացի մեջ[20][22]։ Ցեֆտրիաքսոնի կառուցվածքը նմանակում է D-ալանիլ-D-ալանին ֆրագմենտին, և պենիցիլին կապող սպիտակուցները գրոհում են ցեֆտրիաքսոնի բետա֊լակտամ օղակը՝ կարծես թե դա իրական D-ալանիլ-D-ալանին սուբստրատ է[20]։ Պենիցիլին կապող սպիտակուցների պեպտիդոգլիկան խաչաձև կապումը հանդիսանում է կառուցողական և վերականգնողական մեխանիզմ, որը օգնում է պահպանել բջջապատի ամբողջությունը, այսպիսով պենիցիլին կապող սպիտակուցների ագելակումը հանգեցնում է բջջապատի վնասվածքի ու ոչնչացման և փաստորեն բջջի քայքայման[20]։
Դեղակինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբսորբցիա․ Ցեֆտրիաքսոնը կիրառվում է ներերակային ու միջմկանային և այն աբողջապես աբսորբցվում է[8][23]։ Ներքին ընդունման դեղաձև չկա[24][25]։
Բաշխում․ Ցեֆտրիաքսոնը բուժում է կենտրոնական նյարդային համակարգի վարակները՝ ներթափանցելով օրգանիզմի հյուսվածքներ և հեղուկներ՝ ներառյալ գլխուղեղ ֊ ողնուղեղային հեղուկ[8][26]։ Մեծահասակների մոտ բաշխման միջին ծավալը 5,8–13,5 լիտր է[8]։
Մետաբոլիզմ․ ցեֆտրիաքսոնի 33–67% անփոփոխ տեսքով արտազատվում է երիկամներով, սակայն երիկամային անբավարարության ժամանակ օրական մինչև 2 գրամ նշանակելու դեպքում դեղաչափի ճշգրտում պետք չէ [8]։ Մնացած մասը լյարդի և աղիների մետաբոլիզմի ոչ ակտիվ միացությունների ձևով արտազատվում է լեղու մեջ[8][27][28]։
Արտազատում․ Միջին կիսատրոհման փուլը առողջ մեծահասակների մոտ կազմում է 5,8–8,7 ժամ[8]։ Երիկամային անբավարություն ունեցող մարդկանց մոտ միջին կիսատրոհման փուլը բարձրանում է մինչև է 11,4–15,7 ժամ[8]։
Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեֆտրիաքսոնը սպիտակից մինչև դեղնանարնջագույն ներարկման բյուրեղային դեղափոշի է[8]։ Ցեֆտրիաքսոնի ներարկման լուծույթը բաց դեղինից մինչև սաթագույն է կախված լուծույթի ստացման պահից որքան ժամանակ է անցել, ցեֆտրիաքսոնի կոնցենտրացիայից և օգտագործված լուծիչից[8]։ Միջմկանային ներարկման ժամանակ ցավի զգացողության թուլացման նպատակով ցեֆտրիաքսոնը կարելի է լուծել լիդոկայինով[29]։
Մեթօքսի օքսիմ ֆրագմենտի syn-կոնֆիգուրացիան հաղորդում է կայունություն գրամ բացասական որոշ բակտերիաների կողմից արտադրվող բետա֊լակտամազա ֆերմենտների նկատմամբ[20]։ Այս կոնֆիգուրացիայի կայունությունը հանգեցնում է ցեֆտրիաքսոնի ակտիվության բարձրացմանը՝ այլ կերպ կայունություն ձեռք բերած գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[20]։ Ցեֆոտաքսիմի հեշտ հիդրոլիզվող ացետիլ խմբի փոխարեն ցեֆտրիաքսոնը ունի մետաբոլիզմի չենթարկվող կայուն թիոտրիազինեդոն ֆրագմենտ[20]։
Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրվել է նաև կոկայինի նկատմամբ կախվածության ռեցիդիվի կանխարգելման նպատակով ցեֆտրիաքսոնի արդյունավետությունը[30]։
Ենթադրվում է, որ ցեֆտրիաքսոնը կենտրոնական նյարդային համակարգում բարձրացնում է գրգռող ամինաթթու փոխադրող֊2 պոմպի արտահայտվածությունը և ակտիվությունը, ուստի կարող է նվազեցնել գլյուտամատերգիկ թունայնությունը[31][32]։
Մի շարք նյարդային խանգարումների՝ ներառյալ ողնուղեղային մկանային ատրոֆիայի և կողային ամիոթրոֆիկ սկլերոզի ժամանակ ցեֆտրիաքսոնը ցուցաբերել է նյարդապաշտպանիչ հատկություններ[33][34]։ Չնայած 1990-ական թվականներին ստացված բացասական արդյունքներին, 2006 թվականին անցկացվել է լայնածավալ կլինիկական փորձարկումներ կողային ամիոթրոֆիկ սկլերոզ ունեցող պացիենտների մոտ ցեֆտրիաքսոնը ստուգելու համար, սակայն վաղ փուլում դրանք դադարեցվել են, երբ պարզվել է, որ արդյունքները չեն համապատասխանում արդյունավետության նախանշված չափանիշներին[35]։
Հայաստանում գրանցված դեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում գրանցված դեղերի մասին տեղեկությունը հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի պաշտոնական կայքում[36]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Ceftriaxone Sodium Monograph for Professionals – Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-05-31-ին։ Վերցված է 2016-08-27
- ↑ «Ceftriaxone Pregnancy and Breastfeeding Warnings»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 23, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2016
- ↑ Landau Ralph, Achilladelis Basil, Scriabine Alexander (1999)։ Pharmaceutical Innovation: Revolutionizing Human Health (անգլերեն)։ Chemical Heritage Foundation։ էջ 169։ ISBN 9780941901215։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Ceftriaxone»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է օգոստոսի 29, 2016
- ↑ Facep Hamilton MD Faaem Facmt (2013)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2014 Deluxe Lab-Coat Edition (անգլերեն)։ Jones & Bartlett Publishers։ էջ 75։ ISBN 9781284053999։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Katzung Bertram, Masters Susan, Trevor Anthony (2012)։ Basic and Clinical Pharmacology։ McGraw-Hill։ էջեր 797–801։ ISBN 978-0-07-176402-5
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 «DailyMed – CEFTRIAXONE – ceftriaxone sodium injection, powder, for solution»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-11-04
- ↑ 9,0 9,1 Katzung Bertram (2009)։ Basic and Clinical Pharmacology, Eleventh Edition։ New York: McGraw-Hill։ էջեր 783–784։ ISBN 978-0-07-160405-5
- ↑ «Update to CDC's Sexually Transmitted Diseases Treatment Guidelines, 2010: Oral Cephalosporins No Longer a Recommended Treatment for Gonococcal Infections»։ Արխիվացված օրիգինալից 2015-10-06-ին
- ↑ «TOXNET»։ toxnet.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2015-11-04
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Rocephin Prescribing Information»։ Roche։ Արխիվացված օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է November 1, 2015
- ↑ «Pathogenesis of ceftriaxone-associated biliary sludge. In vitro studies of calcium-ceftriaxone binding and solubility»։ Gastroenterology 99 (6): 1772–8։ December 1990։ PMID 2227290
- ↑ Shrimali JD, Patel, HV, Gumber, MR, Kute, VB, Shah, PR, Vanikar, AV, Trivedi, HL (Nov 2013)։ «Ceftriaxone induced immune hemolytic anemia with disseminated intravascular coagulation.»։ Indian Journal of Critical Care Medicine 17 (6): 394–5։ PMC 3902580։ PMID 24501497։ doi:10.4103/0972-5229.123465
- ↑ Guleria VS, Sharma, N, Amitabh, S, Nair, V (Sep–Oct 2013)։ «Ceftriaxone-induced hemolysis.»։ Indian Journal of Pharmacology 45 (5): 530–1։ PMC 3793531։ PMID 24130395։ doi:10.4103/0253-7613.117758
- ↑ Li N., Zhou, X., Yuan, J., Chen, G., Jiang, H., Zhang, W. (մարտի 24, 2014)։ «Ceftriaxone and Acute Renal Failure in Children»։ Pediatrics 133 (4): e917–e922։ PMID 24664092։ doi:10.1542/peds.2013-2103
- ↑ «The Use of Cephalosporins in Penicillin-allergic Patients»։ www.medscape.com։ Արխիվացված օրիգինալից 2015-11-14-ին։ Վերցված է 2015-11-10
- ↑ «FDA Updates warning on Ceftriaxone-Calcium injection»։ Արխիվացված օրիգինալից 2009-11-28-ին
- ↑ Bradley JS, Wassel RT, Lee L, Nambiar S (April 2009)։ «Intravenous ceftriaxone and calcium in the neonate: assessing the risk for cardiopulmonary adverse events»։ Pediatrics 123 (4): e609–13։ PMID 19289450։ doi:10.1542/peds.2008-3080
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Lemke Thomas L., Williams David A., eds. (2013)։ Foye's Principles of Medicinal Chemistry (Seventh ed.)։ Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins։ էջեր 1093–1094, 1099–1100։ ISBN 9781609133450
- ↑ van Heijenoort J. (2001-03-01)։ «Formation of the glycan chains in the synthesis of bacterial peptidoglycan»։ Glycobiology 11 (3): 25R–36R։ ISSN 0959-6658։ PMID 11320055։ doi:10.1093/glycob/11.3.25r
- ↑ 22,0 22,1 Scheffers Dirk-Jan, Pinho Mariana G. (2005-12-01)։ «Bacterial Cell Wall Synthesis: New Insights from Localization Studies»։ Microbiology and Molecular Biology Reviews 69 (4): 585–607։ ISSN 1092-2172։ PMC 1306805։ PMID 16339737։ doi:10.1128/MMBR.69.4.585-607.2005։ Արխիվացված օրիգինալից 2016-06-07-ին
- ↑ Patel I. H., Kaplan S. A. (1984-10-19)։ «Pharmacokinetic profile of ceftriaxone in man»։ The American Journal of Medicine 77 (4C): 17–25։ ISSN 0002-9343։ PMID 6093513
- ↑ Red Book: Pharmacy's Fundamental Reference (114th ed.)։ PDR Network, LLC.։ 2010։ ISBN 9781563637513
- ↑ «DailyMed – Search Results for ceftriaxone»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-11-04
- ↑ Nau Roland, Sörgel Fritz, Eiffert Helmut (2010-10-01)։ «Penetration of Drugs through the Blood-Cerebrospinal Fluid/Blood-Brain Barrier for Treatment of Central Nervous System Infections»։ Clinical Microbiology Reviews 23 (4): 858–883։ ISSN 0893-8512։ PMC 2952976։ PMID 20930076։ doi:10.1128/CMR.00007-10։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ Balant L., Dayer P., Auckenthaler R. (1985-04-01)։ «Clinical pharmacokinetics of the third generation cephalosporins»։ Clinical Pharmacokinetics 10 (2): 101–143։ ISSN 0312-5963։ PMID 3888488։ doi:10.2165/00003088-198510020-00001
- ↑ Wilkins Lippincott Williams & (2012-03-07)։ Nursing Pharmacology Made Incredibly Easy!։ Lippincott Williams & Wilkins։ էջ 496։ ISBN 9781451146240։ Արխիվացված օրիգինալից 2016-06-03-ին
- ↑ Schichor A, Bernstein B, Weinerman H, Fitzgerald J, Yordan E, Schechter N (January 1994)։ «Lidocaine as a diluent for ceftriaxone in the treatment of gonorrhea. Does it reduce the pain of the injection?»։ Arch Pediatr Adolesc Med 148 (1): 72–5։ PMID 8143016։ doi:10.1001/archpedi.1994.02170010074017
- ↑ Knackstedt LA, Melendez RI, Kalivas PW (August 2009)։ «Ceftriaxone restores glutamate homeostasis and prevents relapse to cocaine-seeking»։ Biol Psychiatry 67 (1): 81–4։ PMC 2795043։ PMID 19717140։ doi:10.1016/j.biopsych.2009.07.018
- ↑ Verma Rajkumar, Mishra Vikas, Sasmal Dinakar, Raghubir Ram (Jul 2010)։ «Pharmacological evaluation of glutamate transporter 1 (GLT-1)-mediated neuroprotection following cerebral ischemia/reperfusion injury»։ Eur J Pharmacol 638 (1–3): 65–71։ PMID 20423712։ doi:10.1016/j.ejphar.2010.04.021
- ↑ «Mechanism of Ceftriaxone Induction of Excitatory Amino Acid Transporter-2 Expression and Glutamate Uptake in Primary Human Astrocytes»։ The Journal of Biological Chemistry 283 (19): 13116–13123։ 2008։ PMC 2442320։ PMID 18326497։ doi:10.1074/jbc.M707697200
- ↑ Hedlund E. (2011)։ «The protective effects of beta-lactam antibiotics in motor neuron disorders»։ Experimental Neurology 231 (1): 14–18։ PMID 21693120։ doi:10.1016/j.expneurol.2011.06.002
- ↑ Rothstein J. D., Patel S., Regan M. R., Haenggeli C., Huang Y. H., Bergles D. E., Jin L., Dykes Hoberg M., Vidensky S., Chung D. S., Toan S. V., Bruijn L. I., Su Z. Z., Gupta P., Fisher P. B. (2005)։ «β-Lactam antibiotics offer neuroprotection by increasing glutamate transporter expression»։ Nature 433 (7021): 73–77։ PMID 15635412։ doi:10.1038/nature03180
- ↑ «Statement on the Clinical Trial of Ceftriaxone»։ The Northeast ALS Consortium (NEALS)։ օգոստոսի 8, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է մայիսի 10, 2013
- ↑ «Drugs»։ pharm.cals.am։ Վերցված է 2019-04-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցեֆտրիաքսոն - Մեդեքս
- Հայաստանի առողջապահության նախարարության Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի պաշտոնական կայք
- Ceftriaxone package insert
|