Միզուղիների ինֆեկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզուղիների ինֆեկցիաներ
Pyuria.JPG
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն[1], տենդ[1], dysuria?[1], որովայնային ցավ[1] և frequent urination?[1]
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
Commons-logo.svg Infectious diseases and disorders of the urinary system Վիքիպահեստում

Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ), ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են միզուղիները[2]։ Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)[3]։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է[2]։ Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները[3]։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն[4]։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ[2][5]։

Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր[6]։ Ռիսկի ֆակտորներից են իգական սեռին պատկանելը, սեռական հարաբերությունը, դիաբետը, գիրությունը և ընտանեկան անամնեզը։ Չնայած սեռական հարաբերությունը հանդիսանում է ռիսկի ֆակտոր, բայց ՄՈՒԻ-ն չի հանդիսանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա[7]։ Երիկամների ինֆեկցիան հաճախ զուգակցվում է միզպարկի ինֆեկցիայի հետ, սակայն կարող է լինել արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիա[8]։ Երիտասարդ կանանց մոտ կարող է ախտորոշվել միայն ախտանիշների հիման վրա։ Անորոշ ախտանիշներով մարդկանց մոտ ախտորոշումը լինում է դժվար, քանզի բակտերիաները կարող են լինել առանց ինֆեկցիայի[9]։ Բարդ դեպքերում մեզի անալիզը կարող է օգտակար լինել[10]։

Չբարդացած դեպքերում ՄՈՒԻ-ն բուժում են հակաբիոտիկների կարճ կուրսով՝ նիտրոֆուրանտոին կամ տրիմետոպրիմ[4]։ Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է։ Բարդացած դեպքերում կարող է առաջանալ անհրաժեշտություն հակաբիոտիկների ավելի երկարատև կուրսերի կամ ներերակային օգտագործման[4]։ Եթե հիվանդի վիճակը 2-3 օրվա ընթացքում չի բարելավվում, ապա առաջանում է հետագա ախտորոշիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն[10]։ Ֆենազոպիրիդինը կարող է օգնել ախտանիշների մեղմացմանը։ Նրանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ, բայց մեզում կան բակտերիաներ կամ լեյկոցիտներ ապա հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտություն չի լինում՝ բացառությամբ հղիների[11][12]։ Հաճախակի հիվանդացողներին նշանակում են հակաբիոտիկների կարճատև կուրս ախտանիշների ի հայտ գալու ժամանակ, կամ որպես պրոֆիլակտիկ միջոց տալիս են երկար ազդեցության հակաբիոտիկներ[13]։

Ավելի հաճախ հիվանդանում են կանայք և այն հանդիսանում է կանանց մոտ ամենահաճախ հանդիպող բակտերիալ ինֆեկցիան[14]։ Ավելի հաճախ հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կրկնություններ հաճախ են դիտվում։ ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվական[15]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահաճախ դիտվող ախտանիշներն են այրման զգացողուրյունը միզարձակության ժամանակ և հաճախակի միզարձակումը[16]։ Ախտանիշները կարող են լինել ինչպես թույլ այնպես էլ ուժեղ արտահայտված, միջինում տևում են 6 օր[14]։ Կարող է լինել որոշակի ցավ ցայլոսկրի կամ մեջքի ստորին հատվածում։ Վերին միզուղիների ինֆեկցիայի ժամանակ մարդիկ կարող են ունենալ ցավեր թուլակողերում, տենդ, սրտխառնոց եւ փսխում, զոգակցված ստորին միզուղիների ինֆեկցիաների կլինիկայի հետ[3]։ Հազվադեպ լինում է արյունամիզություն, կամ էլ մեզում հայտնաբերվում է թարախ[17]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ երեխաների դեպքում միակ ախտանիշը կարող է լինել ջերմության բարձրացումը։ Նորածինները կարող են վատ սնվել, փսխել, երկար քնել և ունենալ դեղնուկի նշաններ[18]։ Ավելի մեծ երեխաների դեպքում կարող է դիտվել անմիզապահություն[18]։

Տարեցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեցների մոտ հաճախ ախտանիշները բացակայում են[5]։ Երբեմն կարող է դիտվել անմիզապահություն, հոգեկան ոլորտի խանգարումներ կամ հոգնածություն, որպես միակ ախտանիշ, իսկ որոշ դեպքերում որպես առաջին ախտանիշ լինում է սեպսիսը[4]։ Ախտորոշումը կարող է դժվարանալ քանի որ տարեցների մի մասը ունի անմիզապահություն կամ դեմենցիա[5]։

Համակարգային ինֆեկցիայի ժամանակ նպատակահարմար է կատարել մեզի հետազոտություն հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չեն կարող իրենց ախտանիշների մասինտալ ադեկվատ ինֆորմացիա, օրինակ զարգացած դեմենցիայիյի ժամանակ[19]։ Համակարգային ինֆեկցիայի նշաններն են բարձր ջերմաստիճանը կամ ջերմաստիճանի բարձրացումը 1, 1 °C նորմայից, սարսուռ և լեյկոցիտների թվի բարձրացում[19]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքային ցուպիկը հանդիսանում է արտահիվանդանոցային ինֆեկցիայի 80-85% պատճառը, իսկ Staphylococcus saprophyticus 5-10%[16]։ Հազվադեպ պատճառ են դառնում վիրուսները կամ սնկերըը[20]։ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների մեծ մասի պատճառը մեզի կաթետերիզացիան է, իսկ միկրոօրգանիզմները որոնք բերում են ինֆեկցիայի հետևյալներն են՝ E. coli (27%), Klebsiella (11%), Pseudomonas (11%), Candida albicans (9%), and Enterococcus (7%)[4][21][22]։ Ոսկեգույն ստաֆիլոկոկով հարուցված ինֆեկցիան հիմնականւմ երկրորդային է[3]։ Chlamydia trachomatis և Mycoplasma genitalium ախտահարում են միզուղիները, բայց ոչ միզապարկը, և այս վարակները կոչվում են ուրեթրիտ (միզուկաբորբ)։

Սեռական հարաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կանանց մոտ սեռական հարաբերությունը հանդիսանում է միզապարկի ինֆեկցիայի 75-90% պատճառը, ինֆեկցիայի ռիսկը կախված է սեռական հարաբերությունների հաճախակիությունից[16]։ “Մեղրամիսային ցիստիտ” տերմինը օգտագործվել է վաղ ամուսնություններից հետո առաջացած միզուղիների ինֆեկցիաների ժամանակ։ Հետդաշտանադադարային կանանց մոտ սեռական հարաբերությունները չեն բարձրացնում ռիսկը։ Սերմնասպանների օգտագործումը անկախ սեռական հարաբերությունների քանակից բարձրացնում է ՄՈՒԻ-ի առաջացման ռիսկը։ Դիաֆրագմայի օգտագործումը նույնպես կապ ունի[23]։ Պահպանակների օգտագործումը առանց սերմնասպանների և հակաբեղմնավորիչ հաբերի չի բարձրացնում ռիսկը[16][24]։

Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քանի որ նրանց միզուկը ավելի կարճ է և հետանցքին մոտ[25]։ Դաշտանադադարի ժամանակ էստրոգենների քանակը քչանում է և նրանց մոտ ռիսկը բարձրանում է հեշտոցային միկրոֆլորայի պաշտպանիչ ֆունկցիայի նվազման հետևանքով[25]։ Բացի այդ հեշտոցի ատրոֆիան , որը հաճախ հանդիպում է Դաշտանադադարի ժամանակ, կապված է միզուղիների կրկնվող ինֆեկցիաների հետ[26]։

Քրոնիկ բակտերիալ պրոստատիտը տղամարդկանց մոտ կարող է բերել միզուղիների ինֆեկցիայի։ Տարիքի հետ ռիսկը աճում է[27]։

Միզային կաթետերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզային կաթետերները բարձրացնում են ինֆեկցիայի առաջացման ռիսկը։ Մանրեամիզության ռիսկը կազմում է 3-6% օրական, և պրոֆիլակտիկ հակաբիոտիկները անարդյունավետ են սիմպտոմատիկ ինֆեկցիաների ժամանակ[25]։ Ռիսկը նվազում է կաթետերիզացիայի ասեպտիկ տեխնիկայի կիրառման դեպքում[28][29][30]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի խմբի մեջ են մտնում ժառանգականությունը, դիաբետը, չթլպատված լինելը, մեծ շագանակագեղձը[31][32]։ Իսկ երեխաների մոտ միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը և խցանումը[18]։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող մենրէները հիմնականում ներտապանցում են միզուկով։ Բացի այդ ինֆեկցիան կարող է հայտնվել արյան և ավշի միջոցով։ Համարվում է որ մանրէները հայտնվում են աղիներից, իսկ կանանց մոտ նրանց անատոմիայի պատճառով ավելի հաճախ։ Հայտնվելով միզապարկում աղիքային ցուպիկը ամրանում է պատին, պատվում հատուկ թաղանթով և պաշտպանվում իմուն համակարգից։

Ամբողջ աշխարհում նկատվում է քինոլոնների նկատմամբ ռեզիստենտականության աճ, ինչի պատճառն է քինոլոնների շատ և ոչ ճիշտ օգտագործումը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտ դեպքերում ախտորոշումը դրվում և նշանակվում է բուժում միայն ախտանիշների հիման վրա, առանց հետագա լաբորատոր հաստատման։ Բարդ դեպքերում լաբորատոր հետազոտությունը օգնում է հաստատել ախտորոշումը, մեզի մեջ հայտնաբերելով նիտրիտներ, լեյկոցիտներ կամ լեյկոցիտար էսթերազա[33]։ Մեկ այլ հետազոտություն է մեզի մանրադիտակային հետազոտությունը, որով հայտնաբերվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ կամ մանրէներ։ Կատարում են նաև բակտերիաբանական հետազոտություն և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են վերին և ստորին միզուղիների ինֆեկցիաներ։ Երբ մեզում հայտնաբերվում են մանրէներ, բայց ախտանիշները բացակայում են ապա կոչվում է անախտանիշ մանրէամիզություն։ Եթե ախտահարվում է վերին միզուղիները և հիվանդը ունի շաքարային դիաբետ, հղի է, արական սեռի է կամ էլ ունի թույլ իմունիտետ համարվում է բարդ[4][14]։ Հակառակ դեպքում, եթե կինը առողջ է և նախադատանադադարային շրջանում է կոչվում է ոչ բարդ[14]։ Երեխաների մոտ եթե ուղեկցվում է տենդով ապա համարվում է վերին միզուղիների ինֆեկցիա[18]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների մոտ ՄՈՒԻ ախտորոշելու համար անհրաժեշտ է մեզում դրական կուլտուրայի հայտնաբերում։ Կախված մեզի հավաքման եղանակից դրական կուլտուրա է համարվում մաքուր մեզի մեջ 105 ԳՁՄ/մլ, կաթետերից ստացված մեզում 104 ԳՁՄ/մլ,իսկ ասեղի միջոցով միզապարկից ստացված մեզում 102 ԳՁՄ/մլ։ ԱՀԿ-ն խուրհուրդ չի տալիս նմուշ վերցնել «միզային պարկից» աղտոտման մեծ հավանականության պատճառով,իսկ այն երեխաները որոնք չեն կարողանում օգտվել տուալետից,նրանց համար գերադասելի է կաթետերիզացիան։Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան ՄՈՒԻ տարած մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս կատարել երիկամների ՈՒՁՀ և ցիստոուրեթրոգրամա։ Սակայն արդյունավետ բուժման բացակայության պատճառով որոշ կազմակերպություններ օրինակ՝առողջության եւ մասնագիտական ծառայությունների ազգային ինստիտուտը,խորհուրդ է տալիս պլանային կարգով կատարել հետազոտությունները միայն 6 ամսականից փոքր երեխաներին կամ նրանց ում մոտ դիտվում են անսովոր արդյունքներ[18]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզուղիների ինֆեկցիաները անհրաժեշտ է տարբերակել ցերվիցիտից և վագինիտիցից[3][34]։ Ինտերստիցիալ ցիստիտ (քրոնիկական ցավ միզապարկում) դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են ՄՈՒԻ-ի բազմատիվ էպիզոդներ[35]։ Տղամարդկանց մոտ անհրաժեշտ է տարբերակել պրոստատիտից[36]։

Հեմոռագիկ ցիստիտը բնորոշվում էարյան առկայությամբ մեզում, կարող է առաջանալ երկրորդային մի շարք պատճառներից՝ ինֆեկցիա, ճառագայթային թերապիա, քաղցկեղ, դեղորայքներ (ցիկլոֆոսֆամիդ պարունակող դեղեր) և թույներ[37]։ Էոզինոֆիլային ցիստիտը հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ միզապարկում հայտնաբերվում են էոզինոֆիլներ[38]։ Կլինիկայով նման է ՄՈՒԻ-ն, սակայն վերջնական պատճառը դեռ բացահայտված չէ, այն կարող է կապված լինել սննդային ալերգիայի, ինֆեկցիաների հետ[39]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան հստակ տվյալներ թե արդյոք միզարձակումը սեռական ակտից հետո, ներքնազգեստի տեսակը, անձնական հիգիենան միզարձակությունից և դեֆեկացիայից հետո և մի շարք նման բաներ ունեն կանխարգելիչ ազդեցություն ՄՈՒԻ-ի առաջացման համար թե ոչ։ Միզային կաթետերների օգտագործման քանակի և ժամանակի կրճատման, ինչպես նաև նրանց ճիշտ օգտագործման շնորհիվ հնարավոր է նվազեցնել միզուղիների ինֆեկցիաների քանակը[28]։ Միզային կաթետերների ոչ ստերիլ օգտագործման տեխնիկան մեծացնում է ռիսկը, սա հանդիպում է նրանց մոտ ովքեր իրենք իրենց են կաթետերիզացնում[30]։

Դեղորայքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնվող ինֆեկցիաներով մարդկանց մոտ հակաբիոտիկներш կարճատև կուրսերը լավ արդյունք են տալիս[13]։ Ամենօրյա հակաբիոտիկների երկարատև կուրսը նույնպես արդյունավետ է[16]։ Ամենահաճախակի օգտագործվող դեղամիջոցներն են նիտրոֆուրանտոինԸ և տրիմետոպրիմը։ Մեթենամինը միզապարկում որտեղ թթվայնությունը ցածր է, առաջացնում է ֆորմալդեհիդ, որի հանդեպ ռեզիստենտություն չի առաջանում[40]։

Սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիայի համար նույնպես խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ։ հետդաշտանադադարային շրջանի կանանց մոտ նկատվել է, որ տեղային վագինալ էստրոգենները իջեցնում են կրկնությունների քանակը[41][42]։ Կաթետերիզացիայից հետո օգտագործվող հակաբիոտիկները իջեցնում են ինֆեկցման հավանականությունը[43]։ 2018 թվականից մշակվում են մի շարք վակցինաներ[44][45]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան ապացույցեր, որ պրոֆիլակտիկ օգտագործվող հակաբիոտիկները երեխաների մոտ իջեցնում են միզուղիների ինֆեկցիաների հաճախականությունը[46]։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ ցւյց են տալիս, որ լոռամիրգը կարող է իջեցնել ՄՈՒԻ-ն հաճախակի ինֆեկցվող մարդկանց մոտ[41][47]։ 2015 թվականից պրոբիոտիկները հետագա հետազոտությունների կարիք ունեն, թե արդյոք օգտակար են թե ոչ[48]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկները հանդիսանում են հիմնական բուժման եղանակը։ Ֆենազոպիրիդինը երբեմն նշանակում են առաջին օրերին այրոցի զգացողությունը մեղմացնելու համար[49]։ Այնուամենայնիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեթհեմոգլոբուլինեմիայի առաջացման ռիսկի հետ կապված[50]։ Ացետամինոֆենը (պարացետամոլ) կարող է օգտագործվել տենդի ժամանակ[51]։

Անսիմպտոմ բակտերուրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց մոտ ում մեզում կան մանրէներ, սակայն ախտանիշները բացակայում են սովորաբար հակաբիոտիկներով չեն բուժվում[52]։ Սա վերաբերվում է տարեց անձանց ողնուղեղի վնասվածքով և կաթետերներին[53][54]։ Հղիությունը հանդիսանում է բացառություն և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկներ 7 օրվա ընթացքում[55][56]։ Եթե չբուժվի ապա հղիների 30% մոտ կառաջանա պիելոնեֆրիտ և կբարձրանա վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը[57]։

Չբարդացած[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերօրալ հակաբիոտիկներից առաջին ընտրության դեղորայքներ են հանդիսանում տրիմետոպրիմը, նիտրոֆուրանտոինը կամ ֆոսֆոմիցինըը[58]։ Կարելի է օգտագործել նաև ցեֆալոսպորիններ, ամոքսիցիլին/կլավուլոնաթթու կամ ֆտորքինոլոն[59]։ Սակայն ֆտորքինոլոնների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է[33]։ Այս դեղերը իջեցնում են առողջացման ժամանակը և հավասարապես արդյունավետ են[59][60]։ Սովորաբար բավական է տրիմետոպրիմի եռօրյա կամ նիտրոֆուրանտոինի 5-7 օրվա կուրսը[16][61]։

Բուժման ժամանակ ախտանիշները պետք է բարելավվեն 36 ժամվա ընթացքում։ 50% հիվանդները առողջանում են ինքնուրույն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացում։ Ֆտորքինոլոնները խորհուրդ չի տրվում որպես առաջին ընտրություն[33][62]։ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթուն նվազ արդյունավետ է քան մնացածը[63]։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել որ այս բոլոր դեղերի հանդեպ առաջացել է կայունություն։

Բարդացած[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդացած ՄՈՒԻ-ն ընթանում է ավելի ծանր և պահանջում է ավելի հետևողական ախտորոշում և բուժում[64]։ Սա կարող է պահանջել հիմանական բարդության վերացում[65]։ Հակաբիոտիկների հանդեպ առաջացած կայունությունը մտահոգություններ է առաջացնում բարդացած և կրկնվող ՄՈՒԻ բուժման հարցում[66][67]։

Պիելոնեֆրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիելոնեֆրիտը պահանջում է ավելի երկարատև և ագրեսիվ բուժում պերօրալ կամ ներերակային հակաբիոտիկներով։ Օգտագործում են ամոքսիցիլին/կլավուլոնաթթվի 14 օրյա կամ ցիպրոֆլոքսացինի 7 օրյա կուրս[68]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՈԻԻ-ն կանանց մոտ հանդիսանում է ամենահաճախակի հանդիպող բակտերիալ ինֆեկցիան։ Հիմնականում հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կանանց 40-60% մոտ իրենց կըանքի ընթացքում առաջանում է ՄՈՒԻ։ Ռեցիդիվները լայն տարածում ունեն։ Տղամարդկանց մոտ 4 անգամ քիչ է հանդիպում քան կանանց, իսկ պիելոնեֆրիտը 20-30 անգամ։ Սա հանդիսանում է ներհիվանդանոցային ամենահաճախակի հանդիպող ինֆեկցիան (40%)[69]։

ՄՈՒԻ-ն կարող է ախտահարել 10% մարդկանց երեխա ժամանակ։ Տղա երեխաների մոտ հանդիպում է թերզարգացած և մինչև 3 ամսական հասակում, իսկ աղջիկների մոտ մինչև 1 տարեկան հասակը։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ՄՈՒԻ-ն տարեկան կազմում են 7 միլիոն այցելություն բուժհիմնարկներ,1 միլիոն այցելություն անհապաղ բուժօգնության բաժանմունք և հարյուր հազարար հոսպիտալացում[4]։ Այս հիվանդությունների արժեքը բավականին բարձր է և ֆինանսական և աշխատանքային ժամերի քչացման առումով։ ԱՄՆ-ում բուժման վրա ուղղակի ծախսվող գումարը կազմում է 1,6 միլիարդ դոլար[69]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվականին։ Եգիպտացիների կողմից նկարագրվել է որպես “ջերմության տարածում միզապարկից”։ Մինչև 1930 թվականը արդյունավետ բուժում չկար, իսկ մինչ այդ բուժում էին բույսերով, արյան բացթողմամբ և հանգստով[15]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ բարձրանում է ՄՈՒԻ առաջացման հավանականությունը։ Մեծ քանակի պրոգեստերոնի պատճառով միզապարկի մկանային տոնուսը, ինչի պատճառով մեծանում է մեզի հետհոսքի հավանականությունը դեպի միզածորաններ և երիկամներ։ Եթե մեզի հետազոտությունը վկայում է ինֆեկցիայի մասին, սակայն ախտանիշները բացակայում են ապա խորհուրդ է տրվում բուժում։ Օգտագործվում են ցեֆալեկսին կամ նիտրոֆուրանտոին քանզի սռանք համարվում են անվտանգ հղիության ժամանակ[70]։ Երիկամների ախտահարումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ պրեէկլամպսիայի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 PubMed
  2. 2,0 2,1 2,2 «Urinary Tract Infection»։ CDC։ April 17, 2015։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 22, 2016-ին։ Վերցված է փետրվարի 9, 2016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lane DR, Takhar, SS (August 2011)։ «Diagnosis and management of urinary tract infection and pyelonephritis.»։ Emergency Medicine Clinics of North America 29 (3): 539–52։ PMID 21782073։ doi:10.1016/j.emc.2011.04.001 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Urinary tract infections in women.»։ European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology 156 (2): 131–6։ June 2011։ PMID 21349630։ doi:10.1016/j.ejogrb.2011.01.028 
  5. 5,0 5,1 5,2 Woodford HJ, George, J (February 2011)։ «Diagnosis and management of urinary infections in older people»։ Clinical Medicine 11 (1): 80–3։ PMID 21404794։ doi:10.7861/clinmedicine.11-1-80։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2018-12-15 
  6. Flores-Mireles AL, Walker JN, Caparon M, Hultgren SJ (May 2015)։ «Urinary tract infections: epidemiology, mechanisms of infection and treatment options.»։ Nature Reviews. Microbiology 13 (5): 269–84։ PMC 4457377։ PMID 25853778։ doi:10.1038/nrmicro3432 
  7. ։ Study Guide for Pathophysiology (5 ed.)։ Elsevier Health Sciences։ 2013։ էջ 272։ ISBN 9780323293181։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2019-01-13 
  8. ։ Introduction to Medical-Surgical Nursing։ Elsevier Health Sciences։ 2015։ էջ 909։ ISBN 9781455776412 
  9. ։ Jarvis William R. (2007)։ Bennett & Brachman's hospital infections. (5th ed.)։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ էջ 474։ ISBN 9780781763837։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2019-01-13 
  10. 10,0 10,1 «Diagnosis and treatment of acute pyelonephritis in women.»։ American Family Physician 84 (5): 519–26։ 2011-09-01։ PMID 21888302 
  11. ։ Ferroni M, Taylor AK (November 2015)։ «Asymptomatic Bacteriuria in Noncatheterized Adults.»։ The Urologic Clinics of North America 42 (4): 537–45։ PMID 26475950։ doi:10.1016/j.ucl.2015.07.003 
  12. ։ Glaser AP, Schaeffer AJ (November 2015)։ «Urinary Tract Infection and Bacteriuria in Pregnancy.»։ The Urologic Clinics of North America 42 (4): 547–60։ PMID 26475951։ doi:10.1016/j.ucl.2015.05.004 
  13. 13,0 13,1 «Recurrent uncomplicated cystitis in women: allowing patients to self-initiate antibiotic therapy.»։ Rev Prescire 23 (146): 47–9։ Nov 2013։ PMID 24669389 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Colgan R, Williams, M (2011-10-01)։ «Diagnosis and treatment of acute uncomplicated cystitis.»։ American Family Physician 84 (7): 771–6։ PMID 22010614 
  15. 15,0 15,1 Al-Achi Antoine (2008)։ An introduction to botanical medicines : history, science, uses, and dangers։ Westport, Conn.: Praeger Publishers։ էջ 126։ ISBN 978-0-313-35009-2։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2019-01-13 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Nicolle LE (2008)։ «Uncomplicated urinary tract infection in adults including uncomplicated pyelonephritis»։ Urol Clin North Am 35 (1): 1–12, v։ PMID 18061019։ doi:10.1016/j.ucl.2007.09.004 
  17. ։ Arellano Ronald S. (2011-01-19)։ Non-vascular interventional radiology of the abdomen։ New York: Springer։ էջ 67։ ISBN 978-1-4419-7731-1։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին։ Վերցված է 2019-01-13 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Pediatric urinary tract infections.»։ Emergency Medicine Clinics of North America 29 (3): 637–53։ August 2011։ PMID 21782079։ doi:10.1016/j.emc.2011.04.004 
  19. 19,0 19,1 AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine (February 2014), «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine), արխիվացված օրիգինալից 13 September 2014-ին, http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/amda/, վերցված է 20 April 2015 
  20. ։ «Probiotic therapy: immunomodulating approach toward urinary tract infection.»։ Current Microbiology 63 (5): 484–90։ November 2011։ PMID 21901556։ doi:10.1007/s00284-011-0006-2 
  21. ։ «Antimicrobial-resistant pathogens associated with healthcare-associated infections: summary of data reported to the National Healthcare Safety Network at the Centers for Disease Control and Prevention, 2009-2010»։ Infect Control Hosp Epidemiol 34 (1): 1–14։ January 2013։ PMID 23221186։ doi:10.1086/668770 
  22. ։ Bagshaw SM, Laupland, KB (Feb 2006)։ «Epidemiology of intensive care unit-acquired urinary tract infections.»։ Current Opinion in Infectious Diseases 19 (1): 67–71։ PMID 16374221։ doi:10.1097/01.qco.0000200292.37909.e0 
  23. Franco AV (December 2005)։ «Recurrent urinary tract infections.»։ Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology 19 (6): 861–73։ PMID 16298166։ doi:10.1016/j.bpobgyn.2005.08.003 
  24. ։ Engleberg N C, DiRita V, Dermody T S (2007)։ Schaechter's Mechanism of Microbial Disease։ Baltimore: Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-7817-5342-5 
  25. 25,0 25,1 25,2 Dielubanza EJ, Schaeffer, AJ (January 2011)։ «Urinary tract infections in women.»։ The Medical Clinics of North America 95 (1): 27–41։ PMID 21095409։ doi:10.1016/j.mcna.2010.08.023 
  26. Goldstein I, Dicks B, Kim NN, Hartzell R (December 2013)։ «Multidisciplinary overview of vaginal atrophy and associated genitourinary symptoms in postmenopausal women.»։ Sexual Medicine 1 (2): 44–53։ PMC 4184497։ PMID 25356287։ doi:10.1002/sm2.17 
  27. Holt JD, Garrett WA, McCurry TK, Teichman JM (փետրվարի 15, 2016)։ «Common Questions About Chronic Prostatitis.»։ American Family Physician 93 (4): 290–6։ PMID 26926816 
  28. 28,0 28,1 Nicolle LE (2001)։ «The chronic indwelling catheter and urinary infection in long-term-care facility residents»։ Infect Control Hosp Epidemiol 22 (5): 316–21։ PMID 11428445։ doi:10.1086/501908 
  29. ։ Phipps, S., Lim, Y.N., McClinton, S., Barry, C., Rane, A., N'Dow, J. (2006)։ Phipps Simon, ed.։ «Short term urinary catheter policies following urogenital surgery in adults»։ Cochrane Database of Systematic Reviews (2): CD004374։ PMID 16625600։ doi:10.1002/14651858.CD004374.pub2 
  30. 30,0 30,1 «Guideline for prevention of catheter-associated urinary tract infections 2009»։ Infect Control Hosp Epidemiol 31 (4): 319–26։ 2010։ PMID 20156062։ doi:10.1086/651091 
  31. ։ Jagannath VA, Fedorowicz Z, Sud V, Verma AK, Hajebrahimi S (նոյեմբերի 14, 2012)։ «Routine neonatal circumcision for the prevention of urinary tract infections in infancy.»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD009129։ PMID 23152269։ doi:10.1002/14651858.CD009129.pub2։ «The incidence of urinary tract infection (UTI) is greater in uncircumcised babies» 
  32. ։ Morris BJ, Wiswell TE (June 2013)։ «Circumcision and lifetime risk of urinary tract infection: a systematic review and meta-analysis.»։ The Journal of Urology 189 (6): 2118–24։ PMID 23201382։ doi:10.1016/j.juro.2012.11.114 
  33. 33,0 33,1 33,2 «Bacteruria and Urinary Tract Infections in the Elderly»։ The Urologic Clinics of North America (Review) 42 (4): 561–8։ November 2015։ PMID 26475952։ doi:10.1016/j.ucl.2015.07.002 
  34. ։ Raynor MC, Carson CC, 3rd (January 2011)։ «Urinary infections in men.»։ The Medical Clinics of North America 95 (1): 43–54։ PMID 21095410։ doi:10.1016/j.mcna.2010.08.015 
  35. ։ Kursh edited by Elroy D., Ulchaker, James C. (2000)։ Office urology։ Totowa, N.J.: Humana Press։ էջ 131։ ISBN 978-0-89603-789-2։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2019-01-13 
  36. ։ Walls authors, Nathan W. Mick, Jessica Radin Peters, Daniel Egan; editor, Eric S. Nadel; advisor, Ron (2006)։ Blueprints emergency medicine (2nd ed.)։ Baltimore, Md.: Lippincott Williams & Wilkins։ էջ 152։ ISBN 978-1-4051-0461-6։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2019-01-13 
  37. Keane edited by Sam D. Graham, Thomas E. (2009)։ Glenn's urologic surgery (7th ed.)։ Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins։ էջ 148։ ISBN 9780781791410։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-24-ին։ Վերցված է 2019-01-13 
  38. Kramer ed. by A. Barry Belman; Lowell R. King; Stephen A. (2002)։ Clinical pediatric urology (4. ed.)։ London: Dunitz։ էջ 338։ ISBN 9781901865639։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-15-ին։ Վերցված է 2019-01-13 
  39. ։ «The spectrum of eosinophilic cystitis in males: case series and literature review.»։ Archives of Pathology & Laboratory Medicine 133 (2): 289–94։ February 2009։ PMID 19195972։ doi:10.1043/1543-2165-133.2.289 (inactive 2018-09-27) 
  40. ։ Cubeddu Richard Finkel, Michelle A. Clark, Luigi X. (2009)։ Pharmacology (4th ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins։ էջ 397։ ISBN 9780781771559։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին։ Վերցված է 2019-01-13 
  41. 41,0 41,1 «Non-Antibiotic Prophylaxis for Urinary Tract Infections»։ Pathogens (Basel, Switzerland) (Review) 5 (2): 36։ April 2016։ PMC 4931387։ PMID 27092529։ doi:10.3390/pathogens5020036 
  42. «Oestrogens for preventing recurrent urinary tract infection in postmenopausal women.»։ Cochrane Database of Systematic Reviews (2): CD005131։ 2008-04-16։ PMID 18425910։ doi:10.1002/14651858.CD005131.pub2 
  43. ։ «Antibiotic prophylaxis for urinary tract infections after removal of urinary catheter: meta-analysis»։ BMJ 346: f3147։ 2013։ PMC 3678514։ PMID 23757735։ doi:10.1136/bmj.f3147 
  44. ։ Magistro G, Stief CG (օգոստոսի 6, 2018)։ «Vaccine Development for Urinary Tract Infections: Where Do We Stand?»։ European Urology Focus։ PMID 30093359 ։ doi:10.1016/j.euf.2018.07.034 
  45. ։ Huttner A, Gambillara V (մայիսի 24, 2018)։ «The development and early clinical testing of the ExPEC4V conjugate vaccine against uropathogenic Escherichia coli.»։ Clinical Microbiology and Infection : The Official Publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases 24 (10): 1046–1050։ PMID 29803843։ doi:10.1016/j.cmi.2018.05.009 
  46. Dai B, Liu Y, Jia J, Mei C (2010)։ «Long-term antibiotics for the prevention of recurrent urinary tract infection in children: a systematic review and meta-analysis»։ Archives of Disease in Childhood 95 (7): 499–508։ PMID 20457696։ doi:10.1136/adc.2009.173112 
  47. ։ «Cranberry-containing products for prevention of urinary tract infections in susceptible populations: a systematic review and meta-analysis of randomized controlled trials.»։ Archives of Internal Medicine 172 (13): 988–96։ July 9, 2012։ PMID 22777630։ doi:10.1001/archinternmed.2012.3004 
  48. ։ Schwenger EM, Tejani AM, Loewen PS (դեկտեմբերի 23, 2015)։ «Probiotics for preventing urinary tract infections in adults and children.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12 (12): CD008772։ PMID 26695595։ doi:10.1002/14651858.CD008772.pub2 
  49. ։ Gaines KK (June 2004)։ «Phenazopyridine hydrochloride: the use and abuse of an old standby for UTI.»։ Urologic Nursing 24 (3): 207–9։ PMID 15311491 
  50. ։ Aronson edited by Jeffrey K. (2008)։ Meyler's side effects of analgesics and anti-inflammatory drugs։ Amsterdam: Elsevier Science։ էջ 219։ ISBN 978-0-444-53273-2։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-07-ին։ Վերցված է 2019-01-13 
  51. ։ Glass [edited by] Jill C. Cash, Cheryl A. (2010)։ Family practice guidelines (2nd ed.)։ New York: Springer։ էջ 271։ ISBN 978-0-8261-1812-7։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2019-01-13 
  52. Ariathianto Y (Oct 2011)։ «Asymptomatic bacteriuria - prevalence in the elderly population.»։ Australian Family Physician 40 (10): 805–9։ PMID 22003486 
  53. Colgan R, Nicolle, LE, McGlone, A, Hooton, TM (Sep 15, 2006)։ «Asymptomatic bacteriuria in adults.»։ American Family Physician 74 (6): 985–90։ PMID 17002033 
  54. American Geriatrics Society, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Geriatrics Society), արխիվացված օրիգինալից September 1, 2013-ին, http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/american-geriatrics-society/, վերցված է August 1, 2013 
  55. Widmer M., Gülmezoglu AM., Mignini L., Roganti A. (2011)։ «Duration of treatment for asymptomatic bacteriuria during pregnancy.»։ Cochrane Database Syst Rev (12): CD000491։ PMID 22161364։ doi:10.1002/14651858.CD000491.pub2 
  56. Guinto VT., De Guia B., Festin MR., Dowswell T. (2010)։ «Different antibiotic regimens for treating asymptomatic bacteriuria in pregnancy.»։ Cochrane Database Syst Rev (9): CD007855։ PMC 4033758։ PMID 20824868։ doi:10.1002/14651858.CD007855.pub2 
  57. Smaill F., Vazquez JC. (2007)։ «Antibiotics for asymptomatic bacteriuria in pregnancy.»։ Cochrane Database Syst Rev (2): CD000490։ PMID 17443502։ doi:10.1002/14651858.CD000490.pub2 
  58. ։ Grigoryan L, Trautner BW, Gupta K (October 22, 2014)։ «Diagnosis and management of urinary tract infections in the outpatient setting: a review.»։ JAMA 312 (16): 1677–84։ PMID 25335150։ doi:10.1001/jama.2014.12842 
  59. 59,0 59,1 Zalmanovici Trestioreanu, A., Green, H., Paul, M., Yaphe, J., Leibovici, L. (2010)։ Zalmanovici Trestioreanu Anca, ed.։ «Antimicrobial agents for treating uncomplicated urinary tract infection in women»։ Cochrane Database of Systematic Reviews 10 (10): CD007182։ PMID 20927755։ doi:10.1002/14651858.CD007182.pub2 
  60. ։ Jarvis TR, Chan, L, Gottlieb, T (February 2014)։ «Assessment and management of lower urinary tract infection in adults»։ Australian Prescriber 37 (1): 7–9։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-08-ին։ Վերցված է 2014-03-13 
  61. «International clinical practice guidelines for the treatment of acute uncomplicated cystitis and pyelonephritis in women: A 2010 update by the Infectious Diseases Society of America and the European Society for Microbiology and Infectious Diseases.»։ Clinical Infectious Diseases 52 (5): e103–20։ 2011-03-01։ PMID 21292654։ doi:10.1093/cid/ciq257 
  62. American Urogynecologic Society (May 5, 2015), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Urogynecologic Society), արխիվացված օրիգինալից 2015-06-02-ին, https://web.archive.org/web/20150602021428/http://www.choosingwisely.org/societies/american-urogynecologic-society/, վերցված է June 1, 2015 
  63. ։ «Comparative effectiveness of antibiotics for uncomplicated urinary tract infections: network meta-analysis of randomized trials.»։ Family Practice 29 (6): 659–70։ December 2012։ PMID 22516128։ doi:10.1093/fampra/cms029 
  64. Bryan, Charles S. (2002)։ Infectious diseases in primary care։ Philadelphia: W.B. Saunders։ էջ 319։ ISBN 978-0-7216-9056-8։ Արխիվացված օրիգինալից 2012-02-13-ին 
  65. ։ Wagenlehner FM., Vahlensieck W., Bauer HW., Weidner W., Piechota HJ., Naber KG. (Mar 2013)։ «Prevention of recurrent urinary tract infections.»։ Minerva Urol Nefrol 65 (1): 9–20։ PMID 23538307 
  66. Pallett A., Hand K. (Nov 2010)։ «Complicated urinary tract infections: practical solutions for the treatment of multiresistant Gram-negative bacteria.»։ J Antimicrob Chemother։ 65 Suppl 3: iii25–33։ PMID 20876625։ doi:10.1093/jac/dkq298 
  67. Shepherd AK., Pottinger PS. (Jul 2013)։ «Management of urinary tract infections in the era of increasing antimicrobial resistance.»։ Med Clin North Am 97 (4): 737–57, xii։ PMID 23809723։ doi:10.1016/j.mcna.2013.03.006 
  68. ։ The Sanford Guide to Antimicrobial Therapy 2011 (Guide to Antimicrobial Therapy (Sanford))։ Antimicrobial Therapy։ 2011։ էջ 30։ ISBN 978-1-930808-65-2 
  69. 69,0 69,1 Brunner & Suddarth's textbook of medical-surgical nursing. (12th ed.)։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ 2010։ էջ 1359։ ISBN 978-0-7817-8589-1։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-28-ին։ Վերցված է 2019-01-13 
  70. Guinto, V.T., De Guia, B., Festin, M.R., Dowswell, T. (2010)։ Guinto Valerie T, ed.։ «Different antibiotic regimens for treating asymptomatic bacteriuria in pregnancy»։ Cochrane Database of Systematic Reviews (9): CD007855։ PMC 4033758։ PMID 20824868։ doi:10.1002/14651858.CD007855.pub2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]