Ֆլեբիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլեբիտ
Phlebitis
Gray583.png
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Վնասում էՄակերեսային երակներ
Բժշկական մասնագիտությունֆլեբոլոգիա
ՀՄԴ-9451
ԲուժումՈՍՀԴ
Commons-logo.svg Phlebitis Վիքիպահեստում

Ֆլեբիտ, երակաբորբ (կամ վենիտը) երակի բորբոքումն է, սովորաբար ոտքերին։ Այն առավել հաճախ հանդիպում է մակերեսային երակներում։ Ֆլեբիտը հաճախ առաջանում է թրոմբոզի հետ և կոչվում է մակերեսային թրոմբոֆլեբիտ։ Ի տարբերություն խորը երակային թրոմբոզի, հավանականությունը շատ փոքր է, որ մակերեսային թրոմբոֆլեբիտը կհանգեցնի թոքային էմբոլիայի[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղային կարմրություն և այտուցվածություն
  • Ցավ կամ այրվածք երակի երկարությամբ
  • Երակը կոշտ և լարանման է[3]

Մաշկի մակերեսային երակների երկայնքով սովորաբար դանդաղորեն առաջանում է նուրբ կարմիր հատված։ Երկար, բարակ կարմիր հատված կարող է դիտվել, քանի որ բորբոքումը տեղի է ունենում մակերեսային երակներում։ Այս տարածքը կարող է լինել կոշտ, տաք և փափուկ։ Երակի շուրջ մաշկին կարող է առաջանալ քոր և այտուց։ Այդ հատվածում կարող է առաջանալ թրթռոց կամ այրոցի զգացում։ Ախտանիշները կարող են ավելի վատանալ, երբ ոտքը իջեցված է, հատկապես առավոտյան անկողնուց առաջին անգամ վեր կենալու ժամանակ։ Կարող է առաջանալ ցածր ջերմություն։ Երբեմն ֆլեբիտ կարող է առաջանալ այնտեղ, որտեղ սկսվել է ծայրամասային ներերակային ներմուծումը։ Երակի երկայնքով շրջակա տարածքը կարող է լինել ցավոտ և փափուկ[4]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեբիտը սովորաբար առաջանում է երակի տեղային վնասումից,սովորաբար ներերակային կաթետրի տեղադրումից[5]։ Այնուամենայնիվ, այն կարող է առաջանալ նաև շարակցական հյուսվածքի խանգարումների բարդության պատճառով, ինչպիսիք են գայլախտը, կամ ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի,ձվարանների քաղցկեղը։ Ֆլեբիտը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի կամ դեղանյութերի պատճառով, որոնք գրգռում են երակները, օրինակ՝ դեզոմորֆինը[6]։

Մակերեսային ֆլեբիտը հաճախ դրսևորվում է որպես վաղ նշան thromboangiitis obliterans (Բուերգերի հիվանդություն), վասկուլիտ, որը ազդում է փոքր և միջին չափի զարկերակների և ստորին վերջույթների երակների վրա, որոնք հաճախ կապված են ծխախոտ ծխելու հետ[7]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը սովորաբար բաղկացած է ՈՍՀԲԴ-ներից` իբուպրոֆեն և տեղային սեղմումը (օրինակ՝ կոմպրեսիոն գուլպաների կամ կոմպրեսորներիի միջոցով)[8]։ Եթե ֆլեբիտը կապված է տեղային բակտերիալ վարակի հետ, ապա կարող են օգտագործվել հակաբիոտիկներ[9]։

Սուր ինֆուզիոն մակերեսային թրոմբոֆլեբիտի համար 2015 թվականի դրությամբ բավարար ապացույցներ չկան բուժումը որոշելու համար[10]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.
  2. Beckman Joshua A. (22 October 2002)։ «Diseases of the Veins»։ Circulation 106 (17): 2170–2172։ PMID 12390942։ doi:10.1161/01.CIR.0000036740.75461.80 
  3. Benjamin Wedro։ «Phlebitis Symptoms»։ emedicinehealth։ Վերցված է 13 May 2013 
  4. Ratini Melinda (30 October 2020)։ «Phlebitis Basics»։ WebMD (անգլերեն)։ Վերցված է 2021-01-01 
  5. Benjamin Wedro։ «Phlebitis Causes»։ emedicinehealth։ Վերցված է 30 May 2013 
  6. «Blood Clots - Causes, Symptoms, Treatment, Diagnosis - Canoe.com»։ canoe.ca։ Վերցված է 7 April 2018 
  7. «UpToDate»։ www.uptodate.com։ Վերցված է 7 April 2018 
  8. Benjamin Wedro։ «Phlebitis Treatment»։ emedicinehealth։ Վերցված է 30 May 2013 
  9. Benjamin Wedro։ «Phlebitis Medical Treatment»։ emedicinehealth։ Վերցված է 30 May 2013 
  10. Di Nisio M, Peinemann F, Porreca E, Rutjes AW (20 November 2015)։ «Treatment for superficial infusion thrombophlebitis of the upper extremity.»։ The Cochrane Database of Systematic Reviews 11 (11): CD011015։ PMC 6885032 ։ PMID 26588711։ doi:10.1002/14651858.CD011015.pub2