Բջջապատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Բջջապատ, բջջի շուրջը ձևավորվող պատյան, ծածկում է բջջաթաղանթը։ Լավ արտահայտված է բուսական բջիջներում, հանդիպում է նաև բակտերիաների, սնկերի և ջրիմուռների բջիջներում։ Բացակայում է կենդանիների և նախակենդանիների մոտ։
Պրոկարիոտների բջջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակտերիաների բջջապատը կազմված է պեպտիդոգլիկանից (մուրեին) և լինում է երկու տեսակի`
- գրամ բացասական
- գրամ դրական։
Վերջինս կախված է Գրամի ներկման եղանակով ներկվելու ունակությունից։
Սնկերի բջջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնկերի բջջապատը կազմված է խիտինից և գլյուկաններից:
Ջրիմուռների բջջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրիմուռների մեծամասնությունը ունեն ցելյուլյոզից և տարբեր գլիկոպրոտեիններից կազմված բջջապատ։ Հավելյալ պոլիսախարիդների ներառումը ունի կարևոր տաքսոնոմիկ նշանակություն։
Բարձրագուն բույսերի բջջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրագուն բույսերի բջջապատը հիմնականում կազմված է ցելուլյոզից, հեմիցելուլյոզից և պեկտինից։ Ունեն անցուղիներ` պլազմոդեսմաներ, որոնցով իրականացվում է բջիջների կոնտակտը և նյութափոխանակությունը։