Խիտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խիտինի մոլեկուլային կառուցվածքը

Խիտին (հին հուն․՝ χιτών, (C8H13NO5)n), ածխաջրերի խմբի օրգանական նյութ։ Ազոտ պարունակող միակ բնական բարդ բազմաշաքարն է։ Խիտին տերմինն առաջարկել է ֆրանսիացի Ա. Օդյեն՝ միջատների արտաքին, ամուր ծածկույթն ուսումնասիրելիս։ Խիտինը պարունակվում է հոդվածոտանիների արտաքին կմախքի (ծածկույթի) բաղադրության մեջ, ինչպես նաև որոշ ջրիմուռների ու բակտերիաների բջջաթաղանթում։ Խիտինը չի լուծվում ջրում և օրգանական լուծիչներում, կայուն է քիմիական ազդեցությունների նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png