Բիսմութին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիսմութին բիսմութային փայլ, միներալ սուլֆիդներ խմբից։ Քիմիական՝ կազմը (81,3% և 18,7%

Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդիպում է ձողաձև ձգված բյուրեղներով, թելավոր կամ հատիկավոր առաջացումներով։ Գույնը՝ սպիտակ–մոխրագույն երանգով։ Կարծրությունը՝ 2–2,5, խտությունը՝ 6780–6810 կգ/մ³։ Բիսմութինը տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում՝ ցինկի, կապարի, պղնձի և երկաթի սուլֆիդների հետ։ Հայտնի է Միջին Ասիայում, Անդրբայկալում։ Խոշոր հանքավայրեր կան Բոլիվիայում։ ՀՍՍՀ–ում հայտնաբերվել է պղնձամոլիբդենային, բազմամետաղային և ոսկու հանքավայրերում։

Բիսմութինը բիսմութի ստացման գլխավոր միներալն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 444