Ջրային պտտահողմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրային պտտահողմ Ադրիատիկում (Բուդվա, Չերնոգորիա, օգոստոսի 6, 2010)

Ջրային հողմապտույտը ձագարաձև օդա-ջրային մրրկասյուն, որն իր բնույթով նման է սովորական տորնադոյին, սակայն ձևավորվում է մեծ ջրավազանների մակերևույթին և միացված է կուտակ ամպերին։ Ջրային հողմապտույտը կարող է առաջանալ սովորական տորնադոյի ջրային մակերևույթի վրայով անցման ժամանակ։ Ավելի հաճախ հանդիպում է արևադարձային լայնություններում[1]։

Ի տարբերություն դասական հողմապտույտի, ջրային պտտասյունը տևում է ընդամենը 15-30 րոպե, ունի ավելի փոքր տրամագիծ, շարժման արագությություն և պտույտը մոտ երկուսից երեք անգամ ավելի փոքր է։ Պարտադիր չէ ուղեկցվի ամպրոպային քամով։ Կան նաև հավելյալ տարբերություններ։

Նրան նրան, որ սովորաբար ջրային պտտահողմերն առաջանում են արևադարձային գոտիներում, դրանք կարող են հայտնվել նաև բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող տեղանքներում։ Նրանց կարելի է հաճախ հետևել Եվրոպայի արևմտյան ափերի մոտ, Բրիտանական կղզիներում և Միջերկրածովյան տարածքի մի քանի մարզերում։ Ջրային պտտահողմերը սահմանափակված չեն աղի ջրավազաններով, շատերն են նկատվել լճերի և գետերի վրա, օրինակ՝ Մեծ Լճերի վրա։ Ջրային հողմապտույտ է նկատվել նաև 2010 թվականի ամառային շոգ ժամանակ՝ Վոլգա գետի վրա։ Այն շատ հաճախ հանդիպում է Սև ծովի ափերին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջրային հողմապտույտի բացատրությունը»։ A Comprehensive Glossary Of Weather։ Geographic.org։ Վերցված է 2014-07-10 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]