Միքայել Արուտչյան
Միքայել Արուտչյան | |
---|---|
Ի ծնե | Միքայել Ավետի Արուտչյան |
Ծնվել է | 1897, հուլիսի 6 (հուլիսի 18) |
Ծննդավայր | Շուշի |
Վախճանվել է | 1961, հունիսի 9 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Միքայել Ավետի Արուտչյան (հուլիսի 6 (18), 1897, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 9, 1961[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բեմադրող-նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958)։ Հայ խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1916 թվականին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919 թվականին՝ Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցները։ Առաջին բեմական ձևավորումը կատարել է 1919 թվականին Սարատովի թատրոնում («Փաստաբան Պատլեն»)։ 1919–1920 թթ.-ին ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում։ Արուտչյանը 1921–1923 թթ.-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924– 1925 թթ.-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան։ 1927-1929 թթ.-ին տնօրինել է Արմենկինոյի նկարչական բաժինը[2]։ Արուտչյանը 1928-1939 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1939-1949 թթ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։ Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Երևանի, Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոններում։ Միքայել Արուտչյանը շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել հայ թատրոնի բեմական մշակույթը[3]։
Միքայել Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արուտչյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում, գրքեր, կինոնկարներ, կինոազդագրեր ու կրկեսային ատրակցիոն։
Գրաֆիկական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Յակուլովի դիմանկարը,
- Հակոբ Կոջոյանի դիմանկարը,
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», գրքի նկարազարդում,
- Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ», գրքի նկարազարդում,
- «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը։
Թատերական ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն»,
- Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (1930 թ)
- Մկրտիչ Ջանանի «Շահնամե», (1935 թ)
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»,
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական,
- Արմեն Տիգրանյանի «Անուշ»,
- Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»,
- Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»,
- Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայի բեմադրության էսքիզ (1939 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
- Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս»,
- Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները։
- «Բեկում»
- «Խռովություն»
- «Զրահագնացք 14-69» (1928 թ)
- «Հրե կամուրջ» (1929 թ)
- «Կացնի պոեմ» (1931 թ)
- «Ալմաստ» (1933 թ)
- «Ֆիգարո»
- «Ամպրոպ» (1935 թ)
- «Արսեն» (1937 թ)
- «Մեծապատիվ մուրացկաններ» (1934 թ)
- «Օթելլո» (1940 թ)
Կինոձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արուտչյանը Հայֆիլմում նկարահանված մի շարք ֆիլմերի բեմադրող-նկարիչն է։
- «Խասփուշ», 1927 թ.,
- «Զամալլու», 1928 թ.,
- «Պեպո», 1935 թ.,
- «Դավիթ Բեկ», 1943 թ.,
- «Հյուսիսային ծիածան», 1960 թ.։
Կինոազդագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Арутчян Михаил Аветович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Գալստյան Վիգեն (2006)։ Հայկական կինոազդագիր. մոռացված արվեստ։ Երևան: Արտ Ֆիլմ ՍՊԸ։ ISBN 99941-2-043-3
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Միքայել Արուտչյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 152)։ ![]() |
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 1961 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայ թատերական նկարիչներ
- Հայ նկարիչներ
- Հուլիսի 6 ծնունդներ
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Էթնիկ հայ նկարիչներ
- Խորհրդահայեր
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային նկարիչներ
- Թատերական նկարիչներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- 20-րդ դարի նկարիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներ
- Հայ գրաֆիկներ