Սերգեյ Արուտչյան
Սերգեյ Արուտչյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Սերգեյ Ավետի Արուտչյան |
Ծնվել է | 1912, հունիսի 6 (հունիսի 19) |
Ծննդավայր | Բաքու |
Վախճանվել է | 1986, օգոստոսի 28 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ |
Զավակներ | Ռուբեն Արուտչյան |
Սերգեյ Արուտչյան Վիքիդարանում |
Սերգեյ Ավետի Արուտչյան (հունիսի 6, 1912, Բաքու, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի եղբայրն է, Ռուբեն Արուտչյանի հայրը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Արուտչյանը ծնվել է Բաքվում: 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1939-1948 թթ. եղել է Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչ, 1954-1964 թթ.` «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր նկարիչ[1]։ Լույս են տեսել Սերգեյ Արուտչյանի «Ժպիտ և ցասում» (1962), «Առանց դիմակի» (1972, ալբոմ-ժողովածու), «Ս. Ա. Արուտչյան» (1982, ալբոմ) գրքերը[2]։
Սերգեյ Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևավորած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սերգեյ Արուտչյանի ձևավորած ներկայացումները (1942-1967 թթ.) առանձնացել են բեմանկարչության, ռեժիսուրայի և երաժշտական ռիթմի զարմանալի համահնչյունությամբ, ներկայացման ընդհանուր գաղափարն ամբողջացնելու ձգտմամբ։
- Հակոբ Պարոնյան` «Մեծապատիվ մուրացկաններ», 1941, Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան` «Հրաբխի վրա», 1943, Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան՝ «Փիղը պարում է», Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան՝ «Երրորդ հարկից գլխիվայր»
- Աղասի Այվազյան` «Ատամնաբույժն արևելյան»
- Աղասի Այվազյան, Գ. Երիցյան՝ «Ուշ լինի, նուշ լինի»
- Դերենիկ Դեմիրճյան` «Հայրենի երկիր», «Սահման»,
- Ժորա Հարությունյան` «Ծաղիկների աշխարհում»
- Կ. Սիմոնով՝ «Ռուսական հարց», 1947, Սունդուկյանի անվան թատրոն
- Ի. Կալման՝ «Բայադերա»
- Եղիշե Չարենց՝ «Կապկազ թամաշա»
- Վ. Դիխովիչնի, Մ. Սլոբոդսկոյ՝ «Հանգուցյալի հարությունը»
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Պիսեկում (Չեխոսլովակիա), Մոսկվայում, Տալլինում, Երևանում։
Կինոձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քաջ Նազար», 1940, Հայֆիլմ
- «Պատվի համար», 1956, Հայֆիլմ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «AV Production - Սերգեյ Արուտչյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-05
- ↑ Սերգեյ Արուտչյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
|