Ռուբեն Արուտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Արուտչյան
Ի ծնեՌուբեն Սերգեյի Արուտչյան
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն
ՀայրՍերգեյ Արուտչյան

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (հունիսի 18, 1947(1947-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2012

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին,և նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ[1]:

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
  • Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
  • «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
  • Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
  • ՀՀ 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
  • Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
  • Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)[4]
  • Պաշտպանության նախարարույան կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2017)
  • Հռչակվել է «Տարվա մարդ» գեղանկարչության ասպարեզում (Հայ- ռուսական համալսարանում) (2017)
  • Հայկական նոր թղթադրամների Էսքիզների ստեղծման համար Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է հուշամեդալով (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]