Ջեմալ Ազմի
| Ջեմալ Ազմի Cemal Azmi | |
|---|---|
| Ծնվել է | 1868 |
| Ծննդավայր | Օսմանյան Թուրքիա |
| Մահացել է | Ապրիլի 17, 1922 (51-52 տարեկան) |
| Մահվան վայր | |
| Գերեզման | Բեռլին |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Թուրք |
| Ազդվել է | Պանթյուրքիզմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Աշխատանք | Արաբկիրի նահանագապետ |
| Ծնողներ | Օսման Նուրի բեյ Գյուլշուն Ազմի |
| Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Ջեմալ Ազմի (թուրքերեն՝ Cemal Azmi, 1868, Արաբկիր, Թուրքիա - ապրիլի 17, 1922, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), թուրք պետական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տրապիզոնի նահանգապետ[1]։
Եղել է Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից, կազմակերպելով Տրապիզոնի նահանգի հայերի տարհանումն ու բնաջնջումը, ինչ պատճառով ստացել է «Տրապիզոնյան մսագործ» մականունը[2]։
Տրապիզոնյան կոտորածների համար 1919 թվականի մայիսի 22-ին՝ Երիտթուրքերի դատավարության շրջանակներում, հեռակա կարոգով դատապարտվել է մահվան, սպանվել «Նեմեսիս» գործողության մասնակից հայ վրիժառուներ Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից՝ 1922 թվականի ապրիլի 17-ին։
Մասնակցությունը Հայոց ցեղասպանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է «Հատուկ կազմակերպության» (Թեշքիլաթ-ը մահսուսա) հիմնադիրներից մեկը[3] և մյուս անդամների նման ի վերջո իր մասնակցությունն է ունեցել երիտթուրքական հեղաշրջման և հայկական կոտորածների մեջ[4]։ Մինչև Առաջին աշխարհամարտի բռնկվելը, 1914 թվականի հուլիսի 7-ին նշանակվել է Տրապիզոնի նահանգապետ։ Ազմին շարունակում է կատարել նահանգապետի լիազորությունները Մեծ Եղեռնի ընթացքում։ Ազմիի հրահանգներով կազմակերպվում են հայերի ջարդեր Տրապիզոնում և հարակից շրջաններում։ Առանձնակի դաժանությամբ էր վերաբերվում հայ երեխաների նկատմամբ. Ազմիի հրահանգով Սև ծովում խեղդամահ են արվել հազարավոր հայ կին և երեխա։
Տրապիզոնի ամերիկյան հյուպատոս Օսկար Հայզերը սևծովյան ոճրագործության մասին նշել է. «Երեխաներից շատերին դնում էին նավակների մեջ և նետում ծովը»[5]։
Ազմին բացի կոտորածներ կազմակերպելուց, նաև բռնի կերպով հավաքագրում էր մինչև 15 տարեկան հայ աղջիկների և մինչև 10 տարեկան տղաների՝ նրանց տեղափոխելով մուսուլմանների հարեմներ կամ ընտանիքներ։ Ազմիի հետագայում պատմել է. «10-13 տարեկան ամենագեղեցիկ հայ աղջիկներին ես պահում էի ինձ համար։ Նրանցից մեկին ես նվիրել եմ որդուս։ Մնացածին խորտակել եմ ծովում»[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բարտով Օմեր, Մեք Ֆիլիս (2001)։ Աստծո անունով։ Ցեղասպանությունը և կրոնը քսաներորդ դարում։ Նյու Յորք: «Բերգան բուքս»։ ISBN 9781571812148
- ↑ Շալանդ Ժերար (2010)։ Ահաբեկչության պատմությունը հին ժամանակներից մինչև Ալ Քայիդա ([Նաչդր.] ed.)։ Բերքլի, Կալիֆորնիա [ԱՄՆ]: Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն։ էջ 195։ ISBN 9780520247093։ «Ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, Ջեմալ Ազմին՝ «Տրապիզոնյան մսագործ» մականվամբ։»
- ↑ «Ցեղասպանության թանգարան»։ «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտ։ Վերցված է Փետրվարի 14, 2013։ «Տրապիզոնի նախկին նահանգապես և «Թեշքիլաթ-ը մահսուսա» հանցագործ խմբավորման հիմնադիր Ջեմալ Ազմի»
- ↑ Աքչամ Թաներ (1992)։ Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu։ İletişim Yayınları։ էջ 155։ ISBN 9789754702897
- ↑ Ապրիլի 11, 1919 զեկույց, Միացյալ Նահանգների ազգային արխիվ, R.G. 59. 867. 4016/411.
- ↑ «Suçluya saygi: Mehmet Cemal Azmi Bey» (թուրքերեն)։ STCG։ Վերցված է Փետրվարի 14, 2013։ «Ölümünden önce, Türk kimliği altında kendi oğluyla arkadaş olan genç bir Ermeniye övünerek şunları anlattığı bilinmektedir: «En güzel Ermeni kızlarından 10 ila 13 yaş arası olanları kendime ayırdım ve o zaman 14 yaşında olan oğluma hediye ettim. Diğerlerini denizde boğdurdum».»
- 1868 ծնունդներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 1922 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Օսմանյան կայսրության պետական գործիչներ
- Օսմանյան ռազմական հանցագործներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- Պանթյուրքիստներ
- Անձինք Մալաթիայից
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Երիտթուրքեր