Վահագն Մկրտչյան
Վահագն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1925 (95 տարեկան) |
Ծննդավայր | Սարդարապատ, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1983) և պրոֆեսոր (1985) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Վահագն Մկրտչյան Վիքիդարանում |
Վահագն Արշակի Մկրտչյան (նոյեմբերի 26, 1925, Սարդարապատ, Հայաստան), հայ գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Մկրտչյանը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 16-ին, Սարդարապատ գյուղում: 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1943-1945 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1952 թվականին «Սովետահայ գեղարվեստական արձակը հետպատերազմյան շրջանում թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1952 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում: 1947-1950 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1955-1961 թվականներին՝ գլխավոր խմբագիր Հայպետհրատում, 1962-1963 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտության և հրատարակչությունների վարչության պետ, 1964-1967 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1967-1974 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: 1972-1974 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտորը[1]: 1996 թվականից ապրել է ԱՄՆ-ում[2]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիրազի պոեզիայի պոետիկան, Երևան, 1958:
- Ռափայել Պատկանյան, Երևան, «Հայաստան», 1966, 82 էջ:
- Գրողի աշխարհի արձագանքն է, Երևան, «Հայաստան», 1968, 341 էջ:
- Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը». պրոբլեմատիկա և պոետիկա, Երևան, «Սոցետական գրող», 1977, 142 էջ:
- Չորս պրոբլեմ Դ. Դեմիրճյանի ստեղծագործություններից, Երևան, «Լույս», 1977, 40 էջ:
- Արվեստի ճշմարտություն Ա կյանքի ճշմարտություն. Ե.. 1986:
- Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1987:
- Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը, Ե., 1989[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 322:
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ Մկրտչյան Վահագն Արշակի (1989)։ Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540010160
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարդարապատ գյուղում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ