Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
Albert & Tove Boyajian Gallery Yerevan Plaque.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հիմնադրված է մայիսի 1, 2001
Lua error in Մոդուլ:Location_map at line 364: No value was provided for longitude.
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահի լոգոն

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, հիմնադրվել է 2001 թվականի մայիսի 1-ին, Երևանում որպես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, 2017 թվականից` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ[1][2]: Ցուցասրահի ստեղծման գործում մեծ է Բոյաջյան ընտանիքի ներդրումը:

Պատկերասրահի հիմնական նպատակը երիտասարդ արվեստագետներին աջակցելն է, նրանց անհատական ցուցահանդեսները կազմակերպելը, ոգևորել և ոգեշնչել իրենց ապագա ստեղծագործական կյանքում[3]։ Ցուցասրահի տնօրենն է Իրինա Իսաբեկյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահը բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) անհատական ցուցահանդեսով, որին ներկա են գտնվել բարերար Ալբերտ Բոյաջյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլք։

Իր գործունեության ընթացքում ցուցասրահը կազմակերպել է ավելի քան 300 ցուցահանդես՝ ուսանողական, անհատական, խմբակային, մրցութային, նաև դասախոսություններ, արվեստաբանական քննարկումներ։ Այստեղ հյուրընկալվում են բազմաթիվ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ 2004 թվականին ցուցասրահը մասնակցել է Թբիլիսիում կայացած «ART-EXPO 2004–KAVKAZ» ցուցահանդեսին։

Միջոցառումներ, ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահում իրենց աշխատանքներ են ներկայացնում ինչպես Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, շրջանավարտները, այնպես էլ կայացած հայտնի արվեստագետներ, անցկացվում են նաև մանկական ցուցահանդեսներ[4][5]: Տարբեր տարիներին ցուցասրահում ներկայացվել են նկարիչներ Գրիգոր Աղասյանի[6], Արմեն Վարդանյանի, Միհրան Սոսոյանի[7], Անատոլի Գրիգորյանի[8], Արամ Իսաբեկյանի[9], Արման Կարախանյանի, Գեղամ Մալխասյանի, Հենրիկ Մամյանի, Հարություն Պզտիկյանի, Անատոլի Պապյանի, Սարո Գալենցի[10], Գագիկ Ղազարյանի (և՛ գրաֆիկակական աշխատանքներ, և՛ քանդակներ)[11], Սուրեն Սաֆարյանի[12], Կարեն Հովակիմյանի, Մարտիրոս Մորյանի, Գրիգոր Գեղամյանի, Հայկ Սայադյանի, Լիլիթ Արսենյանի,Սիրանուշ Հակոբյանի, Սամվել Պողոսյանի, Տաթևիկ Սարգսյանի[13], քանդակագործներ Թերեզա Միրզոյանի, Գետիկ Բաղդասարյանի, Նունե Թումանյանի, Էդգար Գրիգորյանի[14], արվեստաբան Վիգեն Ղազարյանի[15] աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]