Jump to content

Արփենիկ Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփենիկ Նալբանդյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1916(1916-12-23)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 17, 1964(1964-05-17) (47 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)[1]
Մասնագիտություննկարչուհի և դասախոս
Թեմաներկերպարվեստ
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինԷդուարդ Իսաբեկյան
ԶավակներՄհեր Իսաբեկյան և Արամ Իսաբեկյան
 Arpenik Nalbandyan Վիքիպահեստում

Արփենիկ Արշակի Նալբանդյան (դեկտեմբերի 23, 1916(1916-12-23)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 17, 1964(1964-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1956

Հայաստանի, ՌԴ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն է, Էդուարդ Իսաբեկյանի կինը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ 1919 թվականին ընտանիքը ստիպված տեղափոխվել է Լենինական, և մայրն աշխատանքի է անցնել տեղի Ամերիկյան մանկատանը։ Չորս տարի անց Նալբանդյանները վերադարձել են Թիֆլիս։ 1932 թվականին Արփենիկը մեկնել է Մոսկվա և ընդունվել տեղի Ճարտարապետական ինստիտուտի նախապատրաստական կուրս, սակայն նյութական սուղ պայմանների պատճառով ստիպված վերադարձել է Թիֆլիս։ Հետագա երեք տարիներին ապագա նկարչուհին աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես գծագրող-ընդօրինակող, միաժամանակ՝ սովորել Թիֆլիսի գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական բաժնում։ 1935 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին։ 1941 թվականին ավարտել է ակադեմիայի գեղանկարչության բաժինը։ 1940 թվականի փետրվարի 19-ին Թբիլիսիում ամուսնացել է Էդոարդ Իսաբեկյանի հետ։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության։

1943 թվականից եղել է Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միության անդամ։ 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա[2]։ 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։

Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում[3][4]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան, 1942
  • Հաշվետու ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1943 (անհատական)
  • 38 աշխատանքի ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1948 (անհատական)
  • Նկարչի տուն, Երևան, 1967 (անհատական)
  • Դիմանկարի ցուցահանդես, Երևան, 1988
  • 2001 թվականին (հետմահու) կազմակերպվել է անհատական ցուցահանդես ԵԳՊԱ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում
  • 2016 Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում[5][6][7][8]
  • 2019 Դեկտեմբերի 12. Արևելքը և հայ արվեստը, Հայաստանի ազգային պատկերասրահ

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպլոմային աշխատանքն է եղել «Թեյ հավաքողները», 1941, կտավ, յուղաներկ, 175×190:

Առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Այդ շրջանի գործերը, իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես` «Ինքնանկարը», «Նեգրուհի», «Նկարչուհի Լավինիայի դիմանկարը», «Մտորումների մեջ» և այլն նկարներ։

Երկրորդ և ստեղծագործորեն ավելի բեղուն շրջանին են պատկանում 1947-1960 թվականներին կատարած գործերը։ Այդ ժամանակաշրջանում ավելի է լայնանում նկարչուհու ստեղծագործական հորիզոնը, նրա արվեստը դառնում է բազմաժանր և դրսևորվում է ավելի ակտիվ ստեղծագործական վերաբերմունք դեպի ընտրած թեման՝ «Հետաքրքրական գիրք», «Տատիկի հեքիաթը», «Կոլտնտեսուհին հանգստի ժամին», «Հետաքրքրասերները», «Իմ երեխաները», «Քաղհանողների» երկու տարբերակները, «Աղբյուրի մոտ», «Փշատ հավաքող աղջիկը», «Կաղամբի քաղհանը»։

Երրորդ շրջանը ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին հինգ տարիները` 1960-1964 թվականները։ Արփենիկ Նալբանդյանի համար սկսում է նոր, ավելի հասուն և ավելի բեղմնավոր մի շրջան։ «Պատանիները», «Խնձորեսկի» երկու տարբերակները, «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», մի քանի դիմանկարներ և բնանկարային էտյուդներ, որոնք նա նկարել է մահվանից մի քանի ամիս առաջ։

Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի ու բնանկարի բնագավառում։ Ստեղծագործական 25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ (2 տասնյակից ավելի կոմպոզիցիոն աշխատանքներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև նատյուրմորտներ, բնանկարներ և էտյուդներ)[9]։

Արփենիկ Նալբանդյանի գեղանկարչական գործերը (շուրջ 300) գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 45)[10], Վրաստանի ազգային պատկերասրահում, Գյումրիի պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։

Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
  • «Ինքնանկար», 1942
  • «Աղջիկը», 1957
  • «Մերի Քոչարի դիմանկարը», 1960, ՀԱՊ
  • «Օվսաննա մայրիկը», 1962
  • «Հ. Հովհաննիսյան», 1963

Կենցաղային կտավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մտորումների մեջ», 1939
  • «Աղբյուրի մոտ», 1957
  • «Ոսկեվազցի պառավը», 1958
  • «Ախթալա», 1943
  • «Աշնանային բնանկար», 1953
  • «Խնձորեսկ», 1962

Պարգևներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աշխատանքի առաջավոր» շքանշան, 1956
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1961
  • Եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։
  • Ամուսինը՝ Էդուարդ Իսաբեկյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։ Ամուսնացել են 1940 թվականին։
  • Որդիները՝ Մհեր Իսաբեկյան, գեղանկարիչ
    • Արամ Իսաբեկյան, գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 149.
  2. «Zarkfoundation - Արփենիկ Նալբանդյան». zarkfoundation.com.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : НАЛБАНДЯН А. А. NALBANDYAN Arpenik». www.maslovka.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  7. Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
  8. «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  9. «Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայք. eduardisabekyan.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին.
  10. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփենիկ Նալբանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 149