Ալբերտ Բոյաջյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Բոյաջյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | Ժամանակակից ֆրանսիական գրականություն |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո շքանշան (2011) |
Ալբերտ Բոյաջյան (հունիսի 4, 1940, Հալեպ, Սիրիա), հայ գործարար, բարերար, ազգային գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թ. ավարտել է Փարիզի համալսարանը՝ «Ժամանակակից ֆրանսիական գրականություն» մասնագիտությամբ, ապա տեղափոխվել ԱՄՆ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թ. հիմնադրել է «Գլոբալ բեյքերիս» ընկերությունը, որը զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ և գործում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում։ Նա գլխավորում է ընկերությունը ցայսօր։
Հասարակական և բարեգործական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 թ. հիմել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հատվածի Առաջին հայկական արական սկաուտական ասոցիացիան։
- 1993 թ. Փասադենա քաղաքում հիմնադրել է Բոյաջյան երիտասարդական կենտրոնը, որի գործունեության առանցքն են հասարակական միջոցառումները և համայնքի արվեստի մանկական պատկերասրահը։
- 1997 թ. նա կազմավորեց մի թիմ, որը ստացավ 9.56 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ԱՄՆ կառավարությունից և հիմնադրել է կրթական հիմնադրամ Պեպերդայնի համալսարանում։
- 2001 թվականին հովանավորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահի ստեղծումը։
- Բոյաջյանը նվիրաբերել է 1 միլիոն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
- Ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները։
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- Հիմնադրել և ղեկավարում է Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների կոմիտեն, որը զբաղվում է Վաշինգտոնում ազատ առևտրի, սոցիալական, ֆինանսական, մշակութային և ՀՀ ու ԱՄՆ կառավարությունների փոխգործակցության շրջանակներում հայությանն առնչվող հարցերի առաջմղմամբ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատության Հանրապետական սենատորական մեդալ։
- Պատվո շքանշան (2011)[1]։