Անատոլի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անատոլի Գրիգորյան
Անատոլի Գրիգորյան.jpg
Ծնվել է հունիսի 4, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}})
Ծննդավայր Գյումրի
Վախճանվել է մարտի 17, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}}) (75 տարեկանում)
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ և Մովսես Խորենացու մեդալ
Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն
Անատոլի Գրիգորյան Վիքիդարանում

Անատոլի Հակոբի Գրիգորյան (հունիսի 4, 1941, Գյումրի - մարտի 17, 2017, Երևան[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), ՀՀ ժողովրդական նկարիչ (2013)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։

1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1977 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։ 1982 թվականին Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ, 1983 թվականից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ[3][4]։

1965 թ․-ից Անատոլի Գրիգորյանը եղել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որոնք կազմակերպվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը»։ www.tert.am (Հայերեն)։ Վերցված է 2017-03-18 
  2. Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
  4. Baghdasaryan Aram։ «AV Production - Անատոլի Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-18