Արամ Իսաբեկյան
Արամ Իսաբեկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Արամ Էդուարդի Իսաբեկյան |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1952 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Էդուարդ Իսաբեկյան |
Մայր | Արփենիկ Նալբանդյան |
Aram Issabekyan Վիքիպահեստում |
Արամ Իսաբեկյան (սեպտեմբերի 26, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2002), ՀՀ ժողովրդական նկարիչ (2019)[1]։
Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980 թվականից դասավանդում է նույն ինստիտուտում (1990-1994 թվականներին` պրոռեկտոր), 1994 թվականից Երևանի գեղարվեստի ինստիտուտի (2000 թվականից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) ռեկտոր[2][3], (2003 թվականից՝ պրոֆեսոր)։ 2003, 2008 և 2013 թվականներին վերընտրվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում[4]: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային ընկերության անդամ է։
Ստեղծել է նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ 1976 թվականից մասնակցել է համապետական և համամիութենական ավելի քան 200 ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1982, 1999, 2001, 2010, 2019), Էջմիածնում (1987), Փարիզում (1995, 1996, 1998), Հալեպում (1991), Կահիրեում, Լոնդոնում։ 2002 թվականին դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։
Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև բազմաթիվ անհատական հավաքածուներում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 1999
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 2001
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2002
- ՀՀ ժողովրդական նկարիչ, 2019
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Շեփորով նատյուրմորտ» (1982)
- «Նամակ Ամերիկայից» (1988)
- «Արվեստանոցում» (1993)
- «Նվիրում» (1992)
- «Հորս դիմանկարը» (1995)
- «Փարավոն Միրզոյան» (1997)
- «Վարվառան» (1999)
- Աննայի դիմանկարների շարքը (1995-1997)
Ճանապարհորդական տպավորությունների, կարդացածի և վերհուշերի արդյունք են հետևյալ ստեղծագործությունները՝
- «Երազ», (1991)
- «Ասպետն ու կինը», (1992)
- «Հանդիպում», (1997)
- «Կախարդուհին», (1999)
- «Վենետիկյան մոտիվ», (1999)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-09-20
- ↑ LLC Helix Consulting։ «Арам Исабекян избран ректором Ереванской государственной художественной академии»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-04
- ↑ «Арам ИСАБЕКЯН: "АРТ-ОБРАЗОВАНИЕ ВОСТРЕБОВАНО ВСЕГДА"»։ golosarmenii.am։ Վերցված է 2018-12-04
- ↑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արամ Իսաբեկյան կատեգորիայում։ |
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ