Jump to content

Գագիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ղազարյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1947(1947-12-10) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1972)
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Գագիկ Հովհաննեսի Ղազարյան (դեկտեմբերի 10, 1947(1947-12-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Արվեստաբան Վիգեն Ղազարյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1977 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1998 թվականից՝ պրոֆեսոր, 1990-1994 թվականներին՝ դեկան։ 1992-1998 թվականներին Հայաստանի նկարիչների միության քանդակագործության մասնաճյուղի նախագահ, 1998 թվականից՝ վարչության քարտուղար[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր։

Գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը՝ որպես գաղափարական ու նյութականի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված[2]։ Գործերից տեղադրված են Մոսկվայում («Կոխ», 1979), Յալթայում («Անմահական խնձոր», 1981), Իջևանում («Իջևանյան հուշապատկերներ», 1986), Երևանում («Արքայադուստրը հավալուսնով», 1994), Արցախում («Արցախի վերածնունդը», 1996), Փոթիում («Հրեշտակներ», 1998

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Քանդակային խճանկար. Գագիկ Ղազարյան
  3. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]