Արմեն Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմեն Վարդանյան | |
---|---|
Ի ծնե | Արմեն Վաղարշակի Վարդանյան |
Ծնվել է | 1923 ապրիլի 20 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1985 | (տարիքը 62)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Արմեն Վաղարշակի Վարդանյան (ապրիլի 20, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ (1973 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում։ 1955-1960 թվականներին եղել է «Սանպրոսվետ» կենտրոնական ԳՀԻ-ի և նրա հրատարակչության գլխավոր նկարիչ ու գեղարվեստական խմբագիր, 1969-1974 թվականներին՝ Երևան քաղաքի գլխավոր նկարիչ, 1972-1974 թվականներին եղել է Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի առաջին տնօրենը։
Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, պլակատի, ծաղրանկարի, գրքի և հաստոցային գրաֆիկայի բնագավառներում։ Վարդանյանի գործերն աչքի են ընկնում քաղաքացիական հնչեղությամբ, կոմպոզիցիայի դինամիկությամբ։ Ուսումնասիրել է մեծ վարպետների (Լեոնարդո դա Վինչի, Տիցիան, Ռեմբրանդ, Վելասկես և ուրիշներ) գեղանկարչության տեխնիկան և տեխնոլոգիան, 1956-1957 թվականներին կրկնօրինակել Ռեմբրանդի «Ինքնանկար Սասկիայի հետ» գործը, որն արժանացել է փորձագետների բարձր գնահատանքին։ 1965-1968 թվականներին աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում իբրև նկարիչ-վերականգնող, կատարել մի շարք եզակի վերականգնումներ։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1944, 1963), Մոսկվայում (1962), Էջմիածնում (1965)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի «Արմենիա» խանութի «Երևանի առավոտը» որմնանկարը և «Հայաստան» խճանկարը (1950-1951)
- «Բանաստեղծություն սխորհրդային անձնագրի մասին» (1950, Գրականության կենտրոնական թանգարան, Մոսկվա)
- «Էլիս-Այլանդ» (1950, Մայակովսկու տուն-թանգարան, Մոսկվա)
- «Չե՝ս անցնի» (1965, հայրենական մեծ պատերազմի թանգարան, Երևան)
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարդի՝կ, զգոն եղեք» նկարաշարը (1960-1962)
- «Մ․ Պավլովա» (1942, հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)
- «Գ․ Գասպարյան» (1954, Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարան, Մոսկվա)
- «Վ․ Դավթյան» (1942)
- «Ե․ Քոչար» (1975) դիմանկարները
- «Թույլ չե՝նք տա» (1955)
- «Օգնի՛ր» (1973) պլակատները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 317)։ |