Կերպարվեստ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կերպարվեստ (այլ կիրառումներ)
Կերպարվեստ
Տեսակհանդես
Լեզուհայերեն, որոշ էջեր` ռուսերեն
Հրատարակիչ«Դիզայն կենտրոն» կոոպերատիվ
ԵրկիրՀՀ, Երևան
Հրատարակության պատմությունառաջին համարը` 2003 թ. սեպտեմբերի 5-ին
Հաճախականությունտարին 1-2 անգամ
Տպաքանակ1200
ԱԳ 
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1

«Կերպարվեստ», Հայաստանի նկարիչների միության պարբերական։ Հրատարակիչ՝ «Դիզայն կենտրոն» կոոպերատիվ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համարը լույս է տեսել 2003 թվականի սեպտեմբերի 5-ին[1]։ Կերպարվեստը լուսաբանող մասնագիտական լրատվամիջոց է։ Հանրահռչակում է հայ ավանդական և ժամանակակից ազգային կերպարվեստը։ Տպագրում է վերլուծական նյութեր, ներկայացնում ցուցահանդեսներ, անդրադարձեր է կատարում հայ նշանավոր վարպետների հոբելյաններին և նկարիչների միության գործունեությանը։

Պարբերականում, հայերենից զատ, տպագրվում են նաև ռուսերեն նյութեր։ Հրատարակվում է 1200-ից ավելի տպաքանակով տարին 1 կամ 2 անգամ[2], տարածվում ՀՆՄ անդամների և արվեստասեր հասարակության մեջ, ուղարկվում է միության մասնաճյուղեր և արտերկիր։

Ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում։

Խմբագրական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կերպարվեստի» խմբագրական խորհուրդը ձևավորված է նկարիչների միության բաժինների նախագահներից և կերպարվեստի ոլորտի ճանաչված գիտնականներից։

Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է Կարեն Աղամյանը, գլխավոր խմբագիրը՝ Վրեժ Առաքելյանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]