Պողոս Հայթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Հայթայան
Poghos Haytayan.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1935(1935-08-15)
Բեյրութ, Լիբանան
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06) (81 տարեկանում)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի նկարիչների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Գրիգոր Նարեկացի հուշամեդալ
Երեխա(ներ)Արա Հայթայան

Պողոս Կարապետի Հայթայան (օգոստոսի 15, 1935(1935-08-15), Բեյրութ, Լիբանան - փետրվարի 6, 2017(2017-02-06), Երևան, Հայաստան)[1], հայ արվեստաբան։

Նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականին Բեյ­րութում։ 1946 թվականին ընտանիքով հայրենդարձել են։ 1961-1965 թթ. սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թթ.` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թթ. եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թթ.` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թթ.` Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Պողոս Հայթայանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի։ Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Պողոս Հայթայանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխանող արվեստաբան է։ Նրա մի շարք հոդվածների առաջաբաններ կարող են թարգմանվել և զարդարել համաշխարհային արվեստաբանությունը»: Մարտին Միքայելյան[6] Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «55 կերպարվեստագետ. հայ կերպարվեստի կեսդարյա կրոնիկոն, 1962-2014 թթ.», Պրինտ-Ինֆո, 2014 թ.
  • Ռուբեն Ադալյան։ Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ, Պողոս Հայթայան, Սարո Սարուխանյան, Երևան։ Վան Արյան, 2002 թ.
  • Էդուարդ Իսաբեկյան։ Ալբոմ։ Երևան։ Սովետական գրող, 1985 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]