Մհեր Աբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Աբեղյան
Ծնվել է հունվարի 26, 1909(1909-01-26)
Ծննդավայր Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է նոյեմբերի 20, 1994(1994-11-20) (85 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, Մոսկվայի պետական արվեստի և արտադրական համալսարան և Վխուտեին
Մասնագիտություն նկարիչ և գծանկարիչ
Ոճ ռեալիզմ
Պարգևներ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ «Պատվո նշան» շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն
Հայր Մանուկ Աբեղյան

Մհեր Մանուկի Աբեղյան (1909, հունվարի 26 - 1994, նոյեմբերի 20, Երևան[1][2]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։ Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկումում (1927-1930) և Լենինգրադի Պրոլետարիատի, կերպարվեստի (1930-1931) ինստիտուտներում։ 1937-1945 թվականներին դասավանղել է ԵԳՍԻ թվականներում, 1954-1959 թվականներին՝ ԵԳԹԻ-ում։ 1939-1945 և 1967-1968 թվականներին եղել է ՀՆՄ վարչության նախագահ։ Նկարազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Վախթանգ Անանյանի «Արագիլներ» (ռուսերեն, 1952), Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն» (1953), Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին և փարոսի» (1953) և այլ գրքեր։ Ուշագրավ են հատկապես Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի (1959) նկարազարդումները[3]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էջմիածնում, հայագետ Մանուկ Աբեղյանի որդին է։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Աբեղյանի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ՝ ՀԱՊ

Մհեր Աբեղյանի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են՝ «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982)։

Մհեր Աբեղյանի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը։

  • «Նորքի ճանապարհը» (1932-1936)
  • «Բակ Կոնդում»
  • «Խաղաղություն և պատերազմ»
  • «Մրգահավաք» (1933, ՀԱՊ)
  • «Մանուկ Աբեղյանի դիմանկարը», (1937)[6]
  • «Սևանա կղզում» (1944)[7]
  • «Դեղձեր և խաղող» (1945)
  • «Զոյա Պետրոսյանի դիմանկարը», (1945)[8]
  • «Երևանյան նատյուրմորտ» (1946)[9]
  • «Լուսիկ Աբեղյանի դիմանկարը» (1947)
  • «Կիրովականի լեռները» (1955, Տրետյակովյան պատկերասրահ)
  • «Նռներով նատյուրմորտ» (1956, Լենինզրադի ռուսական պետական թանգարան)
  • «Լեռնաշղթա։ Կիրովական» (1956, ՀԱՊ)
  • «Ծաղկաձորի սարերում. Առավոտ», (1957)[10]
  • «Բյուրականի սարերում» (1957, Մոսկվայի՝ Արևելքի ժողովրդական արվեստների պետական թանգարան)
  • «Բջնի» (1958, Լենինգրադի ռուսական պետական թանգարան)
  • «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ)
  • «Սևանա կղզին» (1959, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))
  • «Դեղձահավաք» (1960)
  • «Զովանի» (1965)
  • «Հերոս քաղաք» (1943-1964)
  • «Խաղաղություն և պատերազմ» (1967-1968)
  • «Երևանյան սյուիտ» (1968)
  • «Հայաստանն այսօր» (1968-1969)
  • «Հայկական բնանկար» (1975)

1939 թվականին նկարազարդել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը։ 1940-ականներից ստեղծել է տարբեր ժանրի բազմաթիվ գործեր՝ կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, Հայաստանը ներկայացնող բնանկարներ, որոնցից լավագույնները սեփականությունն են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի թանգարանների։

Աբեղյանի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով։ Աբեղյանի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։ Գրաֆիկայում Աբեղյանը առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի և այլն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարբեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների։

Բարձր են գնահատվել հատկապես՝ «Երևանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Նռներով նատյուրմորտ», «Բյուրականի սարերում», «Բջնի» և այլ բնանակարները, «Լուսիկ Աբեղյանի դիմանակարը» և այլն[11]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում և այլ քաղաքներում ունեցել է անհատական մի քանի ցուցահանդեսներ։

Նմուշներ ցուցադրվել են Լոնդոնում, Բրյուսելում, Դրեզդենում, Նյու-Յորքում և այլ քաղաքներում։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է մանկավարժական բեղուն գործունեություն. 1937-1945 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։[12]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каменский А., Мегер Манукович Абегян М. 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մհեր Աբեղյան
  2. Մհեր Աբեղյան
  3. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  5. Աբեղյան Մհեր Մանուկի, Հայաստանի ազգային պատկերասրահ
  6. «Մանուկ Աբեղյանի դիմանկարը», Մհեր Աբեղյան
  7. «Սևանա կղզում», Մհեր Աբեղյան
  8. «Զոյա Պետրոսյանի դիմանկարը», Մհեր Աբեղյան
  9. «Երևանյան նատյուրմորտ», Մհեր Աբեղյան
  10. «Ծաղկաձորի սարերում. Առավոտ», Մհեր Աբեղյան
  11. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 21 — 720 էջ։
  12. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 12-13