Վալերիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերիկ Իշխանի Վարդանյան
Valerik Ishkhani Vardanyan.jpg
հետախույզ-ազատամարտիկ
22.03.1958 թ.- 14.04.1994 թ.
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ծաղկաբեր, Սպիտակի շրջան, ՀԽՍՀ
Մահվան վայրԼՂՀ Արցախ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ԶորատեսակՀետախուզություն
Ծառայության տարիներանհայտ - 14.04.1994 թ.
Կոչումեղել է կամավորական
Զորամաս«Սպիտակ» կամավորական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՀՀ Արիության մեդալ
«Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Վալեր Իշխանի Վարդանյան ծածկանունը՝ Շռամ, հայազգի հետախույզ-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։ Ծնվել է 1958 թ.-ի մարտի 22-ին ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Ծաղկաբերգյուղում[1][2]:

Վալերիկ Վարդանյանը նախնական կրթությունը ստացել է հարազատ Ծաղկաբեր գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել Երևանի շինարարական տեխնիկումում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես տաքսու վարորդ[1][2]:

Նախնիները գաղթել են 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմին նախորդող տարիներին Մուշի գավառի Բուլանուխ գավառակի Թեղուտ գյուղից ու բնակություն հաստատել Արագածի ստորոտին և հարակից տարածքներում իրենց իսկ կողմից հիմնադրած բնակավայրերում։ Վալերիի հորական պապը եղել է Սրապիոնը, որի որդի Իշխանը իր տիկնոջ Վալիայի հետ ունեցել են 4 տղա ու 4 աղջիկ[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիկ Վարդանյանը ամուսնացած էր և ունի 3 զավակ։ Ներկայումս կինը՝ Սիրանուշ Աշոտի Մամյանը, երկու զավակների՝ Արտյոմի և Անահիտի հետ բնակվում է Իսպանիայում[3], իսկ մյուս որդին՝ Արթուր Վարդանյանը՝ Սիրիական Արաբական Հանրապետության տարածքում գտնվող հայաբնակ Քեսաբ բնակավայրի ազատագրմանը մասնակցելուց հետո Երևանում ձերբակալվել է «ՀՀ տարածքում զինված խմբավորում ստեղծելու և ահաբեկչություն կազմակերպելու» մեղադրանքով[2]:

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիկ Վարդանյանը կամավոր մեկնել է արցախյան ռազմաճակատ, «Սպիտակ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արծվաշենի, Մարտակերտ քաղաքի ու Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում՝ Վարելը գերազանց կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները։ Նա 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը[1][2]:

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 14-ին Արցախի Գյուլաջա գյուղում։ Հյուղարկավորվել է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում[4]: Ետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով և Արցախի Հանրապետության Մայրության կոմիտեի «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]