Jump to content

Սպիտակ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍպիտակ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

«Սպիտակ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Սպիտակ քաղաքում։ 1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատ (Երասխ), Իջևանի, Ճամբարակի (Արծվաշեն) և Արցախի Հանրապետության Ասկերան (Խոջալու), Մարտունու (Ղարադաղլու), Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի, Քաշաթաղի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Ոսկանյանը, Զ. Գևորգյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։