Սոցիալական խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական խումբ, սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային․, կուսակցական պատկանելության, դավանանքի, զբաղմունքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։ Բուրժուական սոցիոլոգիայում տարածված պլյուրալիզմը բոլոր սոցիալական․ խմբերը համարում է անկախ և հավասարազոր։ Մարքսիստական սոցիոլոգիային բնորոշ է կոնկրետ պատմության մոտեցումը և դասակարգի՝ իբրև հիմնական սոցիալական խմբի առանձնացումը, այլ խմբերում անձնավորության սոցիալական կարգավիճակը վերջին հաշվով պայմանավորված է նրա դասակարգային պատկանելությամբ։ Հակամարտ հասարակության սոցիալական խմբերի միջև փոխհարաբերություններին ներհատուկ են լարվածությունը, իսկ սոցիալական կարգավիճակների միջև կան զգալի տարբերություններ։ Ընդհակառակը, սոցիալիզմը բնութագրվում է հարաճուն սոցիալական միատարրությամբ։ Սոցիալական խմբի կարևոր տարատեսակ է փոքր խումբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png