Ֆուձիյամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուձիյամա
ճապ.՝ 富士山
FujiWestView2157.jpg
Ֆուձիյամա հրաբուխ (2015)
Տեսակ լեռ, Գործող հրաբուխ, Q11515690?, Q11571545? և Ստրատոհրաբուխ
Երկիր Ճապոնիա
Տեղադրություն Ճապոնիա Ճապոնիա
Վերջին ժայթքում 1708
Բարձրություն (ԲԾՄ) 3776 մ
Մեծագույն գագաթ Q11397889?
Սմիթսոնիան կոդ 283030
##Ֆուձիյամա (Ճապոնիա)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Ֆուձիյամա, Ֆուձի, Ֆուձիսան (ճապ.՝ 富士山), գործող[1] հրաբուխ (ստրատոհրաբուխ) Հոնսյու կղզում, Ճապոնիայի ամենաբարձր լեռնագագաթը (3776 մ[2]

Ֆուձիյաման գտնվում է Տոկիոյից 90 կմ արևմուտք-հարավ-արևմուտք։

Ֆուձիյամայի գագաթում կանոնավոր կոն է՝ 700 մ տրամագիծ և մինչև 100 մ խորություն ունեցող խառնարանով։ Լանջերին կան կողային խառնարաններ և խարամային կոներ։ 781 թվականից հետո տեղի է ունեցել 12 ժայթքում, վերջինը՝ 1707-1708 թվականներին։ Լանջերը ծածկված են մշտադալար անտառներով։ Գագաթը ձյունածածկ է (10 ամիս)։

Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի վայր է։ Ֆուձիյամայի պատկերը ճապոնական արվեստի սիրված առարկան է (նկարներ, ճենապակի, ասեղնագործություն)։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են սինտոիստական տաճար, փոստի բաժանմունք և օդերևութաբանական կայան: Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում[3][4][5]: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում Ֆուձիյամա լեռան համար օգտագործվում են (հարստություն, առատություն) և (ազնիվ մարդ) կանձիները: Սակայն հնարավոր է, որ այդ սիմվոլներն ատեձիներ են, այսինքն՝ դրանք ընտրվել են միայն արտասանության հիման վրա և որևէ իմաստ չեն պարունակում:

Ֆուձիյամա անվան առաջացումը պարզված չէ: X դարով թվագրվող «Տակետորի Մոնոգատարի» պատմվածքում ասվում է, որ անվանումն առաջացել է անմահություն (不死, ֆուսի, ֆուձի}}) բառից, ինչպես նաև բազմություն (富, ֆու) և զինվոր (士, սի, ձի) բառերից[6] (որոնք բարձրանում են լեռան լանջով)[7]: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Ֆուձի անունն առաջացել է 不二 (ոչ+երկու) բառից, որ նշանակում է «իրեն հավասարը չունեցող», «անզուգական»: Ըստ այլ պնդման՝ անվան հիմքը 不尽 (ոչ+սպառել) բառն է, որ նշանակում է «անսպառ»: Էդո շրջանի ճապոնացի գիտնական Հիրատա Ացուտանեն ենթադրում է, որ լեռան անունն առաջացել է «լեռ, որ կանգնած է ուղիղ, ինչպես բրնձի հասկիկը (穂, հո)» բառից:

Բրիտանացի միսիոներ Ջոն Բաթչելորը (1854-1944) կարծում է, որ Ֆուձիյամա լեռան անունը ծագում է այներեն բառից, որ նշանակում է «կրակի աստծո (Կամույ Ֆուտի) կրակ (ֆուտի)», սակայն ճապոնացի լեզվաբան Կյոսուկե Կինդաիտին հերքել է այդ վարկածը ձևաբանական զարգացման տեսակետից: Նա նաև նշել է, որ հուտի նշանակում է «ծեր կին», ապե՝ «կրակ», իսկ Ապե հուտի կամույ՝ կրակի աստվածություն: Տեղանունների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ «ֆուձի» անունը ծագում է ավելի շուտ Յամատո լեզվից, քան այներենից: Ճապոնացի տեղանվանագետ Կանձի Կագամին պնդում է, որ բառն ունի նույն արմատը, ինչ «գլիցինիա» (ֆուձի), «ծիածան» (նիձի, կա նաև ֆուձի տարբերակ) բառերը և ծագում է «գեղեցիկ երկար լանջ» արմատից[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mount Fuji»։ Britannica Online։ Վերցված է 29 сентября 2014 
  2. GLOBAL VOLCANISM PROGRAM
  3. ФУДЗИ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  4. ФУДЗИ-ХАКОНЭ-ИДЗУ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  5. Фудзияма // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. բառը կարող է նշանակել զինվոր (兵士, հեյսի, հեյձի) կամ սամուրայ (武士, բուսի), սակայն նրա հիմնական իմաստն է՝ ազնիվ մարդ:
  7. Japanese Text Initiative theTaketori monogatari
  8. 富士山 — 知泉Wiki
  9. 富士山アイヌ語語源説について
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png