Վիլհելմ Շմիդտ
Վիլհելմ Շմիդտ Wilhelm Schmidt | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1868[1][2][3][…] Հյորդե |
Մահացել է | փետրվարի 10, 1954[4][1][2][…] (85 տարեկան) Ֆրիբուր, Շվեյցարիա[4] կամ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, կրոնի պատմաբան, կաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] |
Պարգևներ | |
Wilhelm Schmidt (ethnologist) Վիքիպահեստում |
Վիլհելմ Շմիդտ (անգլ.՝ Wilhelm Schmidt, փետրվարի 16, 1868[1][2][3][…], Հյորդե - փետրվարի 10, 1954[4][1][2][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4] և Ֆրայբուրգ իմ Բրայսգաու), ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր-պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 —1938) և Ֆրիբուրի (1939 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հարավ-Արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։
1926 թվականին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիքները և լեզվաշրջանները» աշխատությունը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյուսական ընդհանուր առանձնահատկությունները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմավորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շմիդտը իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածային հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծագումը», հատոր 1-12, 1912-1952)։ Նախնադարյան հավատալիքների և հատկապես լեզուների մասին Շմիդտի հավաքած հարուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդեսը հետագայում դարձել է միջազգային գիտական օրգան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/schmidt.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шмидт Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118608959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/wilhelm-schmidt-prof-dr
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ․ Պ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962; Токарев С․ А․,
- «Венская школа этнографии», «Вестник истории мировой культуры», 1958, Nb 3․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Շմիդտ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Փետրվարի 10 մահեր
- 1954 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի լեզվաբաններ
- Ազգագրագետներ
- Ավստրիացի պատմաբաններ
- Պրոֆեսորներ
- Ավստրիացի գիտնականներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի մարդաբաններ
- Գերմանացի ազգագրագետներ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Գերմանացի պատմաբաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին