Jump to content

Ֆրիբուր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրիբուր
ֆր.՝ Fribourg
շվեյց. գերմ.՝ Freiburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքSarine District?
Հիմնադրված է1157 թ.
Մակերես9,28 կմ²
ԲԾՄ587 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն և գերմաներեն
Բնակչություն38 365 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ026
Փոստային դասիչ1700, 1701, 1707 և 1708
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքville-fribourg.ch(ֆր.)(գերմ.)
Ֆրիբուր (քաղաք) (Շվեյցարիա)##
Ֆրիբուր (քաղաք) (Շվեյցարիա)

Ֆրիբուր (ֆր.՝ Fribourg) կամ Ֆրայբուրգ (գերմ.՝ Freiburg), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Գտնվում է Շվեյցարական բարձրավանդակի հարավարևմտյան մասում, Զանե (գերմ.՝ Saane, ֆր.՝ Sarine) գետի ափերին, սահմանակցում է Ֆրիբուրգյան Ալպերին։ Զբաղեցնում է 9.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Շվեյցարիայի բազմալեզու բնակավայրերից է. բնակչության մոտավորապես 58 %-ը խոսում է ֆրանսերեն, 22 %-ը՝ գերմաներեն, 5 %-ը՝ իտալերեն։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 38,521 մարդ, որոնց 31.9%-ը օտարերկրացիներ էին[2]։ Ընդ որում՝ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմում էին Ֆրիբուրի համալսարանի ուսանողները։ 2000–ից 2010 թվականներն ընկած տասնամյակում բնակչության թվաքանակն ավելացել է 8.3%-ով։ Ընդսմին՝ միգրացիան կազմել է 8.1%, ծնունդներն ու մահերը՝ 0.9%[3]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]

Ֆրիբուր / Posieux (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
5.4
(41.7)
9.9
(49.8)
13.6
(56.5)
18.5
(65.3)
21.8
(71.2)
24.6
(76.3)
24.1
(75.4)
19.6
(67.3)
14.5
(58.1)
8.0
(46.4)
4.3
(39.7)
14.0
(57.2)
Միջին օրական °C (°F) −0.1
(31.8)
0.9
(33.6)
4.7
(40.5)
8.0
(46.4)
12.7
(54.9)
16.0
(60.8)
18.4
(65.1)
17.7
(63.9)
13.7
(56.7)
9.5
(49.1)
3.9
(39)
0.9
(33.6)
8.9
(48)
Միջին ցածր °C (°F) −3.2
(26.2)
−2.8
(27)
0.4
(32.7)
2.9
(37.2)
7.4
(45.3)
10.6
(51.1)
12.7
(54.9)
12.3
(54.1)
9.0
(48.2)
5.7
(42.3)
0.8
(33.4)
−1.9
(28.6)
4.5
(40.1)
Տեղումներ մմ (դյույմ) 57
(2.24)
55
(2.17)
72
(2.83)
84
(3.31)
126
(4.96)
115
(4.53)
113
(4.45)
117
(4.61)
100
(3.94)
91
(3.58)
74
(2.91)
72
(2.83)
1075
(42,32)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 13.7
(5.39)
16.2
(6.38)
11
(4.3)
2.4
(0.94)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.2
(0.08)
6.4
(2.52)
12.8
(5.04)
62.7
(24.69)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10.2 9.5 10.6 10.7 13.4 11.4 10.6 10.5 8.9 10.4 10.6 10.3 127.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 3.8 4.1 2.5 0.9 0 0 0 0 0 0.1 1.5 3.1 16
% խոնավություն 86.7 81.6 75.2 72.5 72.8 71.5 68.5 72.4 78.1 84.3 86.2 86.9 78.1
աղբյուր: MeteoSwiss[5]

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիբուրի 67 տեսարժան վայրեր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[6]։ Դրանց թվում են Մեգրոժ աբբայության վանքն իր գրադարանով, նախկին ավգուստինյան վանքը, Սեն Ժան եկեղեցին, Աստվածամոր բազիլիկը, Saint-Nicolas et Trésor տաճարը, որ կառուցվել է 1283- 1490թվականների միջակայքում, ունի 76 մետր բարձրությամբ աշտարակ, պատկերազարդված է Հանս Ֆրիսի որմնանկարներով, Յուզեֆ Մեխոֆերի, Ալֆրեդ Մանեսիեի վիտրաժներով... Աշխարհիկ կառույցներից հիշատակման են արժանի մի շարք ամրոցներ, քաղաքի հին հյուրանոցները, Villars ընկերության շոկոլադի ֆաբրիկայի համալիրը, Նոյվիլ - Սեն Պիեռ ճոպանուղին, Մոտտա լողավազանը, Բուրժուաների հիվանդանոցը...

Անվանի ֆրիբուրցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Պետրուս Կանիսիուս, 1699
Յան Բուրգկնեխտ
Ուրս Շվալեր, 2007
  • Հանս Ֆրիս (մոտ.1465 – մոտ.1523) - նկարիչ
  • Պետրուս Կանիսիուս (1521–1597) - հոլանդացի կաթոլիկ քահանա, 1577-1597 թթ. ապրել է Ֆրիբուրում, հիմնել ճիզվիտական Սեն Միշել քոլեջը, որի հիման վրա հետագայում ձևավորվել է Ֆրիբուրի համալսարանը
  • Հանս Գինգ (16-րդ դար) - քանդակագործ
  • Ժան Բատիստ Ժիրար (1765–1850) - ֆրանցիսկյան վանական, մանկավարժ[7]
  • Լուիս Ագասիս (1807–1873) - կենսաբան, երկրաբան, սառցագետ[8][9]
  • Յոհանես Բապստ (1815-1887) - ճիզվիտ միսիոներ, ամերիկյա Բոստոնի քոլեջի առաջին նախագահ[10]
  • Յան Բուրգկնեխտ (1902–1964) - քաղաքական գործիչ, ֆրիբուրի քաղաքապետ 1950–1959 թթ. և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 1959–1962 թթ.
  • Աննի Ֆրիդ Լինգստադ (ծնվ. 1945) - շվեդական հանրահայտ ABBA երաժշտախմբի նախկին անդամ
  • Ուրս Շվալեր (ծնվ. 1952) - քաղաքական գործիչ, 2003 թվականից Շվեյցարիայի նահանգների խորհրդում Ֆրիբուրի կանտոնի ներկայացուցիչ
  • Դանիել Վասելլա (ծնվ. 1953) - բժշկական գիտությունների դոկտոր, դեղագործական Novartis ֆիրմայի հիմնադիր և ղեկավար
  • Միա Էգերտեր (ծնվ. 1976) - երաժիշտ, մոդել, դերասանուհի[11]
  • The Young Gods (հիմնվել է 1985 թ.) - ռոք երաժշտախումբ
  • 20-րդ դարի սկզբներին Ֆրիբուրի համալսարանում սովորել, հետագայում դասախոսել, ապա նաև ղեկավարել է ազգությամբ լեհ փիլիսոփա Յոզեֆ Մարիա Բոխենսկին։

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը քաղաքում կառնավալ է կազմակերպվում կառնավալ։

1980 թվականից Ֆրիբուրում անց է կացվում միջազգային ամենամյա կինոփառատոն միջազգային կինոփառատոն։

  • Քաղաքի կարևոր պատմագիտամշակութային օջախներից է առաջին տպագրիչի՝ Գուտենբերգի թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
  2. Swiss Federal Statistical Office – Superweb database – Gemeinde Statistics 1981–2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  3. Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 1 December 2011
  4. 4,0 4,1 Fribourg in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  5. «Climate normals Fribourg / Posieux (Reference period 1981–2010)» (PDF) (PDF). Swiss Federal Office of Meteorology and Climatology, MeteoSwiss. 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 1911 Encyclopædia Britannica, Volume 12, Girard, Jean Baptiste retrieved 24 November 2018
  8. Who Was Who in America, Historical Volume, 1607-1896. Marquis Who's Who. 1967.
  9. 1911 Encyclopædia Britannica, Volume 1, Agassiz, Jean Louis Rodolphe retrieved 24 November 2018
  10. Catholic Encyclopedia (1913), Volume 2, John Bapst retrieved 24 November 2018
  11. IMDb Database retrieved 24 November 2018

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիբուր (քաղաք)» հոդվածին։