Մադուրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մադուրայ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես147,97 կմ²
ԲԾՄ101±1 մետր
Բնակչություն1 561 129 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ452
Փոստային դասիչ625001
Պաշտոնական կայքmaduraicorporation.in
Մադուրայ (Հնդկաստան)##
Մադուրայ (Հնդկաստան)

Մադուրայ ( թամիլերեն՝ மதுரை ), քաղաք Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում, որը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, նահանգի մշակութային մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրերից մեկը. 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.017.865[1] [Ն 1] . այդ ցուցանիշով 33-րդ տեղն է գրավում Հնդկաստանում և 3-րդ տեղը՝ նահանգում[3] Վայգայ գետի ափերին տարածված քաղաքը խոշոր բնակավայր է եղել առնվազն երկու հազարամյակ և ունի երկուսուկես հազար տարվա վկայված պատմություն[4][5] Կառուցվել է Պանդյան Ռաջա Կուլասեխարայի կողմից և եղել է Հարավային Հնդկաստանի Պանդյան տիրակալների նախկին մայրաքաղաքը։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը հինդուիստների կողմից պաշտվող Մինակշի տաճարն է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է տարբեր անուններով՝ Մադուրայ, Կուդալ, Մալիգաի Մաանագար, Նաանմադակուդալ և Թիրուավայ։ «Մադուրայ» բառը ծագել է մադուրա («քաղցրություն») բառից. դա ակնարկում է աստվածային նեկտարը, որը քաղաքի վրա թափվել է Շիվա աստծու մազերից [6]։ Մեկ այլ վարկածի համաձայն, «Մադուրայ» անունը ծագել է մարութամ բառից, որը նշանակում է լանդշաֆտի հատուկ տեսակ, որն առանձնացվել է Սանգամի ժամանակաշրջանում։ Հարևան Դինդիգալ շրջանում կա մի քաղաք, որը կոչվում է Վադա Մադուրայ («Հյուսիսային Մադուրայ»), Սիվագանգայ շրջանում էլ հայտնի է Մանամադուրայ քաղաքը։ 7-րդ դարի բանաստեղծ Պարանջոթի Մունիվարի « Thiruvilayaadal puraanam » պոեմում թվարկված են այլ անուններ, որոնցով հայտնի էր քաղաքը [6] [7]։ Կուդալ նշանակում է գիտնականների ժողով կամ համայնք. Նաանմադակուդալ նշանակում է չորս աշտարակների միացում և վերաբերում է քաղաքի չորս գլխավոր ամրոցներին [6]։ Մադուրայը հաճախ պատկերավոր կերպով անվանվում է "Thoonga Nagaram", ինչը նշանակում է "քաղաք, որը երբեք չի քնում".[8]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Вид на город с башнями храма, видимыми через деревья
Փյորսերի այս փորագրանկարում (1858) պատկերված է Մադուրայը Վայգայ գետի հյուսիսային ափից։

Քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. երրորդ դարից։ . ե. [9] . Թերեւս Մադուրայը Մեթորան է, ուր մ.թ.ա. 3-րդ դարում. այցելել է Մեգասթենեսը [10]։ Քաղաքը հիշատակում է նաև Կաուտիլյան (Ք.ա. 370-283 թթ.) [11] Արտաշաստրաում [10]։ Սանգամի գրական հուշարձանները, ինչպես, օրինակ, « Mathuraikkansi »-ն, նշում են Մադուրայի կարևորությունը որպես Պանդյա պետության մայրաքաղաքի [12]։ Մադուրայը հիշատակվում է նաև հին հռոմեացի պատմաբաններ Պլինիոս Կրտսերի (մ.թ. 61 - մոտ 112), Պտղոմեոսի (մոտ 90 - մոտ 168 թթ.), աշխարհագրագետ Ստրաբոնի (մ.թ.ա. 64/63 - մոտ մ.թ. [13] երկերում, ինչպես նաև Էրիթրեական ծովի Պերիպլուս-ում [14]։

historic metal coin used for transaction
Մադուրայի սուլթանության առաջին տիրակալ Ջալալեդդին Ահսան Խանի մետաղադրամը, 1335–1339 թթ.

Սանգամյան ժամանակաշրջանի ավարտից հետո ժամանակակից Թամիլ Նադուի մեծ մասը, ներառյալ Մադուրայը, անցել է Կալաբրա պետության վերահսկողության տակ, որին հետագայում՝ մոտ 590 թվականին տիրել է Պանդյա պետությունը. [15] [16]

9-րդ դարի սկզբին Մադուրայն անցել է Չոլա պետության [17] վերահսկողության տակ և այդ կագավիճակում գտնվել մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկրորդ Պանդյա կայսրությունը Մադուրայը դարձրել է իր մայրաքաղաքը [17]։ Կուլասեքարա Պանդյայի մահից հետո (1268–1308) Մադուրայն ընկել է Դելիի սուլթանության վերահսկողության տակ [17], սակայն կարճ ժամանակ անց Մադուրայի սուլթանությունը անջատվել է Դելիի սուլթանությունից և գոյություն ունեցել որպես անկախ պետություն մինչև որ 1378 թվականից սկսած՝ աստիճանաբար նվաճվել է Վիջանայագարի կայսրության կողմից։ [18] 1559 թվականին՝ Նայակ արքայատոհմի օրոք Մադուրայը վերականգնել է իր անկախությունը [18]։ Նայակների իշխանությունն ավարտվել է 1736 թվականին, և Մադուրայը 18-րդ դարի կեսերին հաջորդաբար գրավվել է Չանդա Սահիբի (1740–1754), Կառնատիկի Նավաբի և Մուհամմադ Յուսուֆ Խանի (1725–1764) կողմից [10] :

1801 թվականին Մադուրայն անցել է բրիտանական արևելյան հնդկական ընկերության անմիջական վերահսկողության տակ և միացվել Մադրասի նախագահությանը [19] [20]։ Իր կառավարման սկզբնական շրջանում բրիտանական կառավարությունը նվիրատվություններ ՝ արել Մեենակշիի տաճարին, մասնակցել հինդուիստական տոներին [21]։ 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում Մադուրայը զարգանալով՝ դարձել է քաղաքական և արդյունաբերական կենտրոն, դարձել նաև Մադուրայ շրջանի վարչական կենտրոնը [21]։ 1837 թվականին անգլիացիներն ավերեել են քաղաքային բերդի ամրությունները [22]։ Խրամը ցամաքեցվել է, շինարարական աղբը օգտագործվել նոր փողոցներ կառուցելու համար [23]։ Քաղաքը մունիցիպալ կարգավիճակ է ստացել 1866 թվականին [24]։

Հենց Մադուրայում է, որ Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման նշանավոր առաջնորդ Մահաթմա Գանդին 1921 թվականին առաջին անգամ սկսել է օգտագործել կոնքակապը որպես իր հագուստի մաս՝ այն տեսնելով տեղի գյուղացիների վրա [25] : 1939 թվականին Մադրասի նախագահությունը Չակրավարտի Ռաջգոպալարիայի ղեկավարությամբ օրենք ընդունեց տաճար ընդունելու և փոխհատուցում վճարելու մասին՝ վերացնելով հինդուիստական տաճարներ շանարների ու դալիթների կաստաների ներկայացուցիչների մուտք գործելու սահմանափակումները [26] [27]։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինակշի տաճարը
Թիագարաջարի ճարտարագիտական քոլեջը

Մադուրայը գտնվում է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի հարավում, նահանգի մայրաքաղաք Չեննայից 498 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 101 մ է։ Մադուրայով հոսում է Վայգայ գետը՝ բաժանելով այն գրեթե 2 հավասար մասերի։ Քաղաքի մակերեսը կազմում է 52 կմ², իսկ ագլոմերացիայիը՝ 178 կմ²։

Քաղաքի կլիման արևադարձային է, բավականին տաք և չոր։ Տեղումներ մեծ մասամբ լինում են հյուսիսարևելյան մուսսոնի ժամանակ (հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին)։

Մադուրայ, India (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.1
(102.4)
38.5
(101.3)
41.7
(107.1)
42.1
(107.8)
44.5
(112.1)
42.2
(108)
40.6
(105.1)
40.0
(104)
39.8
(103.6)
40.0
(104)
38.0
(100.4)
37.0
(98.6)
44.5
(112.1)
Միջին բարձր °C (°F) 30.8
(87.4)
33.3
(91.9)
36.0
(96.8)
37.2
(99)
37.9
(100.2)
37.2
(99)
36.5
(97.7)
36.2
(97.2)
35.1
(95.2)
33.1
(91.6)
30.6
(87.1)
30.0
(86)
34.5
(94.1)
Միջին ցածր °C (°F) 19.6
(67.3)
21.5
(70.7)
23.4
(74.1)
25.6
(78.1)
26.3
(79.3)
26.2
(79.2)
25.9
(78.6)
25.5
(77.9)
24.6
(76.3)
23.7
(74.7)
22.7
(72.9)
21.3
(70.3)
23.9
(75)
Ռեկորդային ցածր °C (°F) 15.6
(60.1)
14.5
(58.1)
16.9
(62.4)
19.4
(66.9)
17.8
(64)
17.8
(64)
19.4
(66.9)
20.6
(69.1)
18.5
(65.3)
18.9
(66)
17.2
(63)
16.7
(62.1)
14.5
(58.1)
Տեղումներ մմ (դյույմ) 8.5
(0.335)
11.0
(0.433)
18.3
(0.72)
60.1
(2.366)
80.6
(3.173)
34.3
(1.35)
56.9
(2.24)
93.9
(3.697)
121.5
(4.783)
185.8
(7.315)
147.2
(5.795)
51.3
(2.02)
569.4
(22.417)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 0.8 1.1 1.2 3.3 4.0 2.2 2.9 4.6 6.6 9.7 6.8 3.4 46.6
% խոնավություն 77 77 76 72 70 68 70 71 71 76 78 78 74
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: Weather Atlas[28]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Մադուրայի բնակչությունը կազմում էր 1,017,865 մարդ՝ յուրաքանչյուր 1000 տղամարդու դիմաց 999 իգական սեռի ներկայացուցչի հարաբերակցությամբ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան ազգային ցուցանիշ 929-ը [29]։ Մինչև վեց տարեկան 100 324 երեխա կա, որից 51 485 տղա և 48 839 աղջիկ։ Գրագիտության մակարդակը կազմում է 81,95% [30]։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 462 420 մարդ։ Քաղաքի ագլոմերացիան մեծությամբ երրորդն է Թամիլ Նադու նահանգում և 31-րդը՝ երկրում [31] [32]։

Ամենատարածված լեզուն թամիլերենն է (տեղական բարբառը) [6] [33] [34]։

2001 թվականին բնակիչների 32,6%-ն ապրում էր տնակային թաղամասերում, գռիհներում. դա զգալիորեն գերազանցում է ազգային մակարդակը՝ 15,05%-ը։ [35] [36]

Բնակչության թվաքանակի դինամիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951թ.՝ 361781 մարդ ;
  • 1961թ.՝ 424,810 մարդ ;
  • 1971թ.՝ 549114 մարդ ;
  • 1981թ.՝ 820.891 մարդ ;
  • 1991թ.՝ 940.989 մարդ ;
  • 2001թ.՝ 928,869 մարդ ;
  • 2011թ.՝ 1,017,865 մարդ

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադուրայի օդանավակայանը գտնվում է քաղաքի երկաթուղային կայարանից 12 կմ հեռավորության վրա և ընդունում է ինչպես տեղական թռիչքներ Չենայ, Մումբայ, Բանգալոր և Դելի քաղաքներից, այդպես էլ՝ միջազգային թռիչքներ, օրինակ՝ Շրի Լանկայից ( Կոլոմբո )[37]։

Չորս ավիաընկերություններ Մադուրայի օդանավակայանից թռիչքներ են իրականացնում տեղական ու միջազգային ավելի քան 180 ուղղություններով՝ տեղափոխելով տարեկան մոտ 500 հազար ուղևոր և 0,025 միլիոն տոննա բեռ։

Մադուրայի օդանավակայանն ունի երկու տերմինալ և երկու հիմնական թռիչքուղի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Honeywell Technology Solution Lab-ի գրասենյակը

Մադուրայը ավանդաբար եղել է գյուղատնտեսական շրջան, որտեղ բրինձը հիմնական մշակաբույս է։ Բամբակի մշակությունը ներդրվել է 16-րդ դարում՝ գյուղատնտեսական եկամուտները մեծացնելու նպատակով [38]։ Գյուղատնտեսությամբ զբաղվող տեղի բնակիչների եկամտի լրացուցիչ աղբյուրները ներառում են կաթնային անասնապահությունը, թռչնաբուծությունը, աղյուսի արտադրությունը, գորգագործությունն ու փայտագործությունը . Մադուրայի շրջակայքը հայտնի է նաև հասմիկի տնկարկներով [39] . իզուր չէ, որ այն պատկերավոր կերպով կոչվում է հասմիկի քաղաք։

Մադուրայը հարավային Հնդկաստանում կաուչուկի արտադրության սակավաթիվ կենտրոններից է [40], որն արտադրում է ձեռնոցներ, մարզական ապրանքներ, գորգեր, այլ կենցաղային իրեր և ավտոմեքենաների մասեր։ Ավտոմեքենաներ արտադրողները, ինչպիսիք են General Motors-ը, Ford-ը, Toyota-ն և Honda-ն, քաղաքի կաուչուկի արդյունաբերության հիմնական սպառողներն են [41]։

Քաղաքում է գործում Հնդկաստանում մոտոցիկլետների առաջատար արտադրողներից մեկը՝ TVS խումբը։ Կան նաև թեթև և քիմիական արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, գրանիտի մշակման արտադրամասեր [42]։

Ջանքեր են գործադրվում քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ. գործում են ծրագրային ապահովման ընկերություններ, որոնցից է Honeywell Technology Solutions-ը [43]։ Նահանգի կառավարությունը Մադուրայում ՏՏ զարգացման համար ստեղծել է երկու հատուկ տնտեսական գոտի, որոնք ներկայումս ամբողջությամբ զբաղեցված են [44] [45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Socio-Economic Resources Profiling». Madurai Corporation. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Madurai District census handbook» (PDF). Government of India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  3. «Tamil Nādu – City Population – Cities, Towns & Provinces – Statistics & Map». Thomas Brinkhoff. 2011. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Geiger, Wilhelm (1912). The Great Chronicle of Ceylon. Oxford University Press. էջ 59.
  5. «ASI just found a 2500 year old city». The Times of India. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Harman, 1992, էջեր 30–36
  7. Reynolds, 1987, էջեր 12–25
  8. «Madurai Thoonga Nagaram». Serendib (BT Options Pvt Ltd). 2017 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  9. Zvelebil, 1992, էջ 27
  10. 10,0 10,1 10,2 Harman, 1992
  11. Agarwal, 2008, էջ 17
  12. Mangudi Marudanar, 2004
  13. Bandopadhyay, 2010
  14. Reynolds, 1987
  15. Dalal, 1997, էջ 128
  16. Kersenboom Story, 1987, էջ 16
  17. 17,0 17,1 17,2 Salma Ahmed, 2011, էջ 26
  18. 18,0 18,1 V. Vriddhagirisan, 1995, էջ 115
  19. Markovits, 2004, էջ 253
  20. B.S., 2011, էջ 582
  21. 21,0 21,1 King, 2005
  22. Reynolds, 1987, էջ 18
  23. Narasaiah, 2009, էջ 85
  24. Madurai Corporation – citizen charter
  25. Gandhi Memorial Museum, Madurai
  26. Press Information Bureau archives, Government of India
  27. The Hindu, 26 February 2011
  28. «Climate and monthly weather forecast Madurai, India». Weather Atlas. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  29. National Sex Ratio 2011
  30. Madurai 2011 census
  31. Madurai UA 2011 census data
  32. Largest metropolitan areas
  33. Deccan Chronicle, 2013
  34. Primary Census data – religion
  35. Stanley, 2004
  36. City Development Plan of Madurai, 2004
  37. «Madurai Airport». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  38. Parthasarathi, 2007, էջ 53
  39. National Geographic, 2008, էջ 155
  40. Bansal, 2005
  41. The Hindu, 25 October 2007
  42. Industries in Madurai
  43. 36 cities that will shape India's future
  44. ELCOT website
  45. The Hindu, 7 December 2008

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մադուրայ հոդվածին
Վիքիճամփորդն ունի Maduraiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադուրայ» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found