Մանաս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանաս (այլ կիրառումներ)
Մանաս (devanāgarī ։ मनस् ), սանսկրիտ եզրույթ, որն իր մեջ է ներառում բազմաթիվ նշանակություններ։ Ավելի հաճախ նշանակում է մտածողություն, բանականություն, միտք և ինտելեկտ[1].
Հինդուիզմի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաթանջալիի Յոգա Սուտրայում (Yoga Sūtra) այդ եզրույթը նշանակում է միտք և երբեմն ինտելեկտ (բուդդհի), անգամ անգիտակցականը (չիտտա)։ Այն ունի և արթմնի կամ էգո (ահամկարա) սովորական գիտակցության իմաստ։ Այն անտահկարանայի բաղկացուցիչներից մեկն է[2]։ Տայտտիրիյա Ուպանիշադում Մանասը համապատասխանում է Մանոմայա-կոշաին (Manomaya-kosha), որը շուկշմա շարիրայի (sūkshma sharīra) երկրորդ թաղանթն է[3]. Մանասը Վյասայի (Vyāsa) Յոգա Բհասյայի (Yoga Bhāṣya) մեջ բնութագրվում է իբրև հինգ վիճակ՝ անհանգիստ (kṣipta), անհստակ (mūḍha), մոլորված (kṣipta), խտացված (ekāgra) և խցանված (niruddha)[4] ·[5].
Բուդդհիզմի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդհիզմի մեջ մանասը նշանակում է միտքը՝ մարդու բնութագրիչ ընդունակությունը (man- արմատը)։ Այն նաև վեցերորդ իմաստն է (մնացած հինգին զուգահեռ), որը կապի մեջ է մտնում մտային առարկանների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet)
- ↑ Lorsque que l'on ajoute citta, on parlera d'organe interne quadruple (antahkarana catustaya). Voir The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
- ↑ Il ne faut pas confondre ce concept de la philosophie indienne avec l'expression corps subtil qui peut avoir différents sens dans la littérature occidentale.
- ↑ kṣiptaṃ mūḍhaṃ vikṣiptaṃ ekāgraṃ niruddham iti cittabhūmayaḥ (Y.B. I,4.1)
- ↑ Yoga philosophy of Patañjali: containing his Yoga aphorisms with Vyāsa's commentary in Sanskrit and a translation with annotations including many suggestions for the practice of Yoga. Patañjali, Hariharānanda Āraṇya, Vyāsa. Éd. SUNY Press, 1983, page 1. ISBN 9780873957281