Պորտաբուծություն
Պորտաբուծություն (ռուս.՝ тунеядство), սոցիալական մակաբուծություն, քաղաքական հանցագործություն համարվող երևույթ նախկին Խորհրդային Միությունում, որի դեպքում քաղաքացուն մեղադրում կամ դատապարտում էին իբր այլ մարդկանց կամ հասարակության հաշվին ապրելու համար
Խորհրդային Միությունում, որն իրեն հռչակել էր բանվորական պետություն, յուրաքանչյուր չափահաս աշխատունակ մարդ պետք է աշխատեր մինչև պաշտոնապես թոշակի անցնելը։ Այսպիսով, երկրում գործազրկությունը պաշտոնապես և տեսականորեն վերանում էր։ Այն անձնինք, ովքեր հրաժարվում էին աշխատել, սովորել կամ ինչ-որ կերպ ծառայել, ենթարկվում էին քրեական պատասխանատվության սոցիալական մակաբուծության, համաձայան «յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների» սոցիալիստական լոզունգի[1]։
Սոցիալական մակաբուծության մեջ մեղադրվել են խորհրդային մի շարք մտավորականներ և այլախոհներ, այդ թվում՝ Իոսիֆ Բրոդսկին, Իոսիֆ Բեգունը, Վլադիմիր Վոյնովիչը, Լև Կոպելևը, Անդրեյ Ամալրիկը և ուրիշներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gregory, Paul R.; Stuart, Robert C. (2003). Comparing Economic Systems in the Twenty-First Century. South-Western College Pub. էջ 118. ISBN 0-618-26181-8.
- ↑ Those who do not work must be put under arrest (Russian)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 390)։ |
|