Խալկոպիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալկոպիրիտ
Chalcopyrite angleterre.jpg
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu¹⁺Fe³⁺S₂
Նիկել-Շտրունցի դասակարգում 2.CB.10a[1]
Դանա դասակարգում 2.9.1.1
Բյուրեղային համակարգ տետրագոնային համակարգ[1]
Ենթակատեգորիա chalcopyrite mineral group[2][3]

Խալկոպիրիտ (< հուն. χάλχός - պղինձ և πίρος - հուր), պղնձի հրաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ CuFeS2։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է, բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ խորանարդային։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է հոծ և հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ արույրի դեղին, ոսկու դեղին։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը 3 - 4 է, խտությունը՝ 4100 - 4300 կգ/մ3։ Խալկոպիրիտը հաճախ հանդիպում է պղնձի հիդրոթերմալ, հրաքարային, սկառնային, ինչպես նաև մագմատիկ ծագման պղինձ-նիկելային հանքավայրերում։ Պղնձի գլխավոր հանքաքարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png