Պայ Խոյ
Արտաքին տեսք
Պայ Խոյ, լեռնային բլրաշար Նենեցական Ինքնավար օկրուգում։ Ձգվում է Բևեռային Ուրալի հյուսիս մասից մինչև Յուգորսկի շար նեղուցը։ Երկարությունը մոտ 200 կմ է, բարձրությունը՝ մինչև 467 մ։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, ավազաքարերից, մերգելներից, կրաքարերից։ Լանջերը ծածկված են մամրաքարաքոսային, խոտային, տեղ-տեղ՝ թփուտային տունդրայով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |