Փայտացողուն բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փայտացողուն բույսեր, բազմամյա մշտադալար կամ տերևաթափվող բույսեր, որոնց բունը և ճյուղերը առաջացնում են շինափայտ։ Անտառի հիմնական բաղադրիչ տարրերն են, որ ձևավորում են նրա լանդշաֆտը, և ծառայում են անտառային կենսաերկրացենոզի հիմնական գործոն։ Բուսաբանության այն բաժինը, որն ուսումնասիրում է բնափայտային բույսերը, կոչվում է ծառագիտություն (դենդրոլոգիա)։

Համաձայն դանիացի բուսաբան Քրիստեն Ռաունկիերի դասակարգման՝ ծառերը ունեն բազմամյա վերգետնյա ընձյուղներ` աճման կոներով։ Ռաունկիերի դասակարգմամբ ծառերը պատկանում են ֆաներոֆիտների խմբին։

Ի. Գ. Սերեբրյակովը փայտացողուն բույսերը բաժանում է երեք տիպերի` ծառեր, թփեր և թփուտներ։ Մերկասերմ և երկշաքիլավոր փայտացողուն բույսերին բնորոշ է հզոր երկրորդային հաստացումը և պերիդերմի զարգացումը։

Հարթատերև կեչի (Betula platyphylla)

Փայտացողուն բույսերը, կախված արտաքին միջավայրի պայմաններից, ձևավորել են տարբեր կենսաձևեր՝ ծառեր, թփեր, լիաններ, մացառուտներ։ Ի տարբերություն խոտաբույսերի` փայտացողունների մոտ վերգետնյա օրգանները անբարենպաստ պայմաններում ամբողջությամբ չեն ոչնչանում և բարենպաստ պայմաններում վերսկսում են իրենց աճը. առաջանում են նոր տերևներ, ծաղիկներ, պտուղներ։ Դրա շնորհիվ այս բույսերը փարթամորեն աճում են, ընդարձակվում՝ ձևավորելով մեծ սաղարթ, ապրում են երկար տարիներ և հասնում մեծ, անգամ հսկա չափերի։ Բնափայտի մեջ առաջանում են տարեկան օղակներ, որոնցով էլ հնարավոր է հաշվել բույսի տարիքը։

Փայտացողուն բույսերը մեծ մասամբ սերմնավոր բույսերն են, բայց և պտերների մոտ էլ հանդիպում են որոշ ծառանման ձևեր։

Բնական և արհեստական անտառային տնկարկներում տարբերում են գերակա ծառեր (չափերով մեծ), օժանդակ ծառեր և թփեր, թփուտներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]