Կիվի (միրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիվի (այլ կիրառումներ)
Շողպար,Կիվի
Կիվի
Կիվի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Actinidia deliciosa


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Շողպար,Կիվի, Ակտինիդիա (լատիներեն Actinidia) ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումը։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվի թռչունը, որի արտաքին նմանությունից էլ եկել է միգի անվանումը
Կիվիի համար հատուկ դանակ
Կիվի մրգի ծաղիկը
Կտրված կիվիի տեսքը

Կիվի բույսն իր անունն ստացել է իր պտղի և անթև, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ[1]։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Kiwi։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։

Վիտամինների պարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։

Կիվիի բուժիչ հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Կիվիի օգտագործումը կենցաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ եթե կիվին բավական հասած է, ուրեմն այն համեղ է։ Եթե շոշափելիս միրգը շատ փափուկ է լինում, նշանակում է այն արդեն շատ հասած է։ Խակ պտուղները կարելի է դնել սեղանին այնպես, որ արևի ճառագայթները վրան չընկնեն։ Այն կարելի է դնել նաև թղթե տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ են հասունանում։ Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի կամ որակի վրա չի ազդում։ Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով։ Բուժական-կոսմետիկ նպատակներով կիվիից դիմակներ են պատրաստում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emily Green. (մայիսի 8, 2002)։ «Kiwi, Act II»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին։ Վերցված է 20 декабря 2009