Պրոտերոզոյան դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ (հին հունարեն՝ πρότερος «առաջին, ավագ» + ζωή «կյանք»), երկրաբանական դարաշրջան[1][2], որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ[3]։ Հաջորդել է արխեյան դարաշրջանին։

Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։

Պարբերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտերոզոյը բաժանվում է երեք ժամանակաշրջանների.

Առավել նշանակալի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թթվածնային աղետը պալեոպրոտերոզոյում, Երկրի օզոնային շերտի ձևավորում,
  • Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից ծավալի ձևավորում[5],
  • Երկրի պատմության ամենաերկարատև՝ գուրոնյան սառցակալումը (2,4-2,1 մլրդ տարի առաջ), գլոբալ սառցակալման մի քանի փուլեր նեոպրոտերոզոյում,
  • Ի հայտ են եկել բազմաբջիջ օրգանիզմներ՝ սպունգներ, սնկեր։
  • Նախակորիզավորների (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք հավանաբար բնակվել են նաև ցամաքում՝ ջրամբարների մոտ գտնվող մասնակի ջրածածկման գոտիներում) կենսագործունեության արդյունքը դարձել է հողի ձևավորումը։

Երկիր-ձնագունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի լուսատվությունը բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում[6]։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես գուրոնյան սառցակալում, հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ[7]։

Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել մթնոլորտում թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է մեթանի (CH4) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով ածխաթթու գազ (CO2), որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է[6]։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է ջերմոցային էֆեկտի նվազմանն ու սառցակալմանը[8]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոզոյ, էոզոյան ժամանակաշրջան (հին հունարեն՝ ἕως – արևածագ, էոզոյ – կյանքի արևածագ) ներկայում հնացած տերմին է, որ 1865 թվականին առաջարկել է գերմանացի երկրաբան, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիայի պրոֆեսոր Բեռնարդ Կոտտան[9] (1808-1879) «Մեր ժամանակի երկրաբանությունը» գրքում որպես երկրաժամանակագրական սանդղակի տարր[10]։ Օգտագործվել է Ջոն Դոուսոնի կողմից մինչքեմբրիի և գլխավորապես պրոտերոզոյի բոլոր կազմավորումները նշելու համար[11]։ Պրոտերոզոյ տերմինը ներմուծել է Է. Էմմոնսը 1888 թվականին[12]։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պրոտերզոյը եղել է երկաթահանքային կուտակումների ժամանակաշրջան (օրինակ՝ Կրիվոյ Ռոգ, Կուրսկի մագնիսային անոմալիա)։

Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։

Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-բամզամետաղային հանքավայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքավայրերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary»։ OxfordDictionaries.com։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին։ Վերցված է 2016 թ․ հունվարի 20 
  2. Proterozoic
  3. Международная стратиграфическая шкала (версия за август 2012) на сайте Международной комиссии по стратиграфии
  4. Speer Brian։ «The Proterozoic Eon»։ University of California Museum of Paleontology 
  5. История атмосферы и гидросферы
  6. 6,0 6,1 J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.
  7. «Snowball Earth»։ snowballearth.org (2006–2009)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 13 
  8. «What caused the snowball earths?»։ snowballearth.org (2006–2009)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 13 
  9. «Котта, Бернгард»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  10. О биосфере Земли — Планета и царства природы — Среда обитания — ru-mo — Персональный сайт ru-mo
  11. ЭОЗОЙСКАЯ ГРУППА, ЭОЗОЙ
  12. Докембрий հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: «Просвещение», 1981.
  • Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: «Мысль», 1984.
  • Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: «Мысль», 1985.
  • Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология: Учебник. — М.: «Академия», 2006.
  • Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: «Гидрометеоиздат», 1985.
  • J.I. Lunine Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]