Լուսատվություն
Արտաքին տեսք
Լուսատվություն, մակերևույթի կետի, տվյալ կետն ընդգրկող տարրական մակերևույթից առաքվող լուսային հոսքի և այդ մակերևույթի մակերեսի հարաբերությունը։ Նշանակվում է R տառով, չափման միավորն է՝ լմ/մ²։ Լուսատվությունյան և լուսավորվածության չափայնությունը նույնն է, սակայն լուսատվությունը բնութագրում է լուսարձակումը՝ լուսատու մակերևույթից առաքվող հոսքի խտությունը, իսկ լուսավորվածությունը բնութագրում է լուսավորումը՝ մակերևույթի վրա ընկնող հոսքի խտությունը։ Էներգետիկ մեծությունների համակարգում համանման մեծություն է, էներգետիկ Լուսատվություն (չափայնությունը՝ վտ/մ²)։
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 694)։ |