Հալիտ
Արտաքին տեսք
| Հալիտ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | NaCl |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 3.AA.20[1] |
| Դանա դասակարգում | 9.1.1.1 |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[1] |
| Մոոսի կարծրություն | 2 |
| Ենթակատեգորիա | հալիտ միներալների խումբ[2][3] և հալոգենիդներ |
Հալիտ, հալիտ (հուն․՝ hans աղ), միներալ։ Քիմիական կազմը՝ NaCI։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ զանգվածներ, ստալակտիտներ և այլն։ Անգույն է, փայլը՝ ապակու, կարծրությունը՝ 2, խտությունը՝ 2300 կգ/մ³։
Հեշտությամբ լուծվում է ջրում։ Աղահամ է։ Բյուրեղանում է ծովային ջրից՝ ծովալճակներում և չորացած մնացորդային լճերում։
Հանքավայրերի կարևոր տիպերն են՝
- քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում
- ժամանակակից լճերի նստվածքային աղեր
- աղային աղբյուրներ։
Հայաստանում տարածված է Ավանի աղահանքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 44. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 49)։ |