Տրիլոբիտներ
Արտաքին տեսք

Տրիլոբիտներ (լատիներեն՝ Trilobita), պալեոզոյան ծովային հոդվածոտանիների դաս։ Ունեն կարծրացած ձվաձև ձգված, սեգմենտավոր մարմին, որը կազմված է 3 մասից, առջևի՝ գլխից (ցեֆալոն), շարժուն հոդավորված միջին մասից՝ իրանից և հետին մասից՝ պոչից (պիգիդիից)։ Մարմինն ունի արտաքին կմախք, որը լավ զարգացած է միայն մեջքի կողմից։ Խոշոր ձևերը հասել են մինչև 75 սմ։ Տրիլոբիտների ստորաբաժանումը ենթակարգերի հիմնված է իրանի սեգմենտների թվի վրա։ Ներկայումս առանձնացվում են երկու ենթակարգեր՝ Miomera (միաչափ) և Polymera (բազմա չափ)։ Ծանծաղ ծովերի բնակիչներ են։ Ապրել են քեմբրիպերմ ժամանակաշրջաններում։ Տրիլոբիտները կարևոր նշանակություն ունեն ստորին պալեոզոյի շերտագրության համար։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |